Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Շիրակի պետական համալսարանն առաջիկայում նոր կազմով ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ կունենան:
Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը: Նախագծով փոփոխության է ենթարկվում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20:
Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Կառավարությունը հրատապ է հաստատել նախագիծը՝ հաշվի առնելով այդ բուհերի կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամը:
«12 բուհերից առանձնացրել ենք 3 բուհի կանոնադրություն՝ հրատապությունից ելնելով: Կառավարությունն առանձին ընդունել է այդ երեքինը: ԵՊՀ-ում եւ ՇՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդներ այժմ գոյություն չունեն, որովհետեւ խորհրդի անդամների կեսի, կեսից ավելիի լիազորությունները դադարեցված են, իսկ Մանկավարժական համալսարանում խորհրդի ժամկետը լրանում է մայիսի 11-ին: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա նոր խորհուրդներ ձեւավորելու՝ բուհերի բնականոն գործունեությունը հետայսու ապահովելու համար»,- նշեց մասնագետը և հավելեց, որ մյուս 9 բուհերի մասով ընդհանուր նախագիծը մինչեւ մայիսի 14-ը շարունակվում է մնալ հանրային քննարկման փուլում:
«Հաշվի առնելով, որ 9 բուհերում կառավարման մարմինները բնականոն գործում են՝ հանրային քննարկման ավարտից հետո այն կներկայացվի Կառավարության հաստատմանը»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե նման այլ պրակտիկա եղե՞լ է երբեւէ, երբ հանրային քննարկման փուլում Կառավարության որոշման նախագիծ ընդունվի, Լուսինե Գրիգորյանն ասաց, որ չի կարող պատասխանել, սակայն կրկնեց՝ որոշման շտապողականությունը պայմանավորված էր բուհերի կառավարման մարմիններում առաջացած ճգնաժամով:
«Սահմանված կարգով բուհերին շրջաբերական կուղարկենք, որպեսզի կազմակերպեն փոփոխությունների պետական գրանցումը եւ նախաձեռնեն բուհի ներկայացուցիչների, խորհրդի թեկնածուների ընտրությունը եւ ներկայացումը նախարարություն: Նախարարությունն էլ իր անդամներին կներառի այդ կազմում, որպեսզի հետո խորհրդի կազմը ներկայացնենք վարչապետի հաստատմանը»,- ասաց նա, սակայն խորհուրդների ձեւավորման մոտավոր ժամկետներ չնշեց, քանի որ դա կախված է գործընթացից:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս Ռեկտորների Խորհուրդը հայտարարություն էր ընդունել, որով իր սկզբունքային անհամաձայնությունն էր հայտնում նախագծին եւ կոչ էր անում Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից՝ դրանով իսկ չխախտելով բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT