Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը դպրոցում. երեք ուսուցիչների նոր նախաձեռնությունը

Ուսուցիչներ Զարուհի Պետրոսյանը, Աիդա Պետրոսյանը և Զավեն Պետրոսյանը ԿԳՄՍՆ-ի «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել էին «Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումները» ծրագիրը՝ արժանանալով հաղթողի կոչմանը: Ծրագրի հեղինակները վստահեցնում են՝ նախագծի արդյունավետությունն ապացուցվել է համագործակցող ուսումնական հաստատություններում՝ Արթիկի թիվ 3 ավագ, թիվ 2 հիմնական և Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագծի հեղինակներն առաջարկում են ծրագիրը սկսել միջին դպրոցից՝ հետագայում այն շարունակելով ավագ դպրոցում: «Մեր ծրագրի նպատակն է դասապրոցեսում ներդնել ուսուցման նոր և այլընտրանքային ձևեր, որոնք կնպաստեն սովորողների իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների համապարփակ զարգացմանը: Դասերի կամ արտադասարանական միջոցառումների ժամանակ գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը հնարավորություն կտա տվյալ առարկայի մեկ դասաժամի (մեկ միջոցառման) ընթացքում, խնդրահարույց իրավիճակներ ստեղծելով, հնարավորինս մեծ թվով աշակերտների ներգրավել դասապրոցեսում և, ըստ այդմ, առավել մրցակցային դարձնել դասը»,- նշում է ծրագրի համահեղինակ Զարուհին և հավելում, որ դասի ընթացքում նկարագրվող երևույթի բնագիտական մեկնաբանությանը կհաջորդի գեղագիտական դրսևորումների անդրադարձը կամ հակառակը, ինչպես նաև դրանում կներառվեն հետազոտության տարրեր ու խաղեր:

«Աշակերտները կզգան մաթեմատիկական, գեղարվեստական և ալգորիթմական ոճի մտածողությունների հրապույրն ու անհրաժեշտությունը, ավելի շատ կառնչվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և օտար լեզուների հետ, ինչպես նաև կմեծանա տարբեր առարկաների ուսուցիչների ստեղծագործական կապը: Մեր ներկայացրած 100 էտյուդներից յուրաքանչյուրում («Էտյուդներ՝ մտքի և հոգու ելևէջներից») որևէ երևույթի կամ հասկացության գիտական մեկնաբանությանը նախորդում է բանաստեղծական, պատկերավոր նկարագրությունը և ավարտվում նկարչի, երգահանի, քանդակագործի ու ճարտարապետի աշխատանքի վերլուծությամբ: Այնտեղ կան նաև այլ հետաքրքրաշարժ նյութեր»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում նախագծի մյուս համահեղինակը՝ Աիդան:

Զավեն Պետրոսյանի խոսքով՝ գիտականի ու գեղարվեստականի զուգորդումը նաև դասավանդման մեթոդիկայի տարբեր տարրերի ներգրավման հնարավորություն է ընձեռում, մասնավորապես, ֆրոնտալ դասավանդումից անցում փոքր խմբերի հետ աշխատանքի, տեղեկատվության հաղորդումից՝ դեպի նյութի ինքնուրույն յուրացում, այդ թվում՝ քննադատական և ստեղծագործական մտածողության որակների զարգացում, ինչպես նաև տվյալ թեմային նվիրված դասաժամերի քանակի արհեստական մեծացում, օրինակ՝ բնագիտություն+արվեստ:

Ըստ ծրագրի հեղինակների՝ գաղափարները և հասկացությունները, որոնք ընտրվում են այդպիսի մոտեցմամբ ուսուցման համար, պետք է ողջամիտ հաջորդականությամբ (պարբերականությամբ) ուսուցանվեն, որպեսզի չխաթարվեն դասագիտական այլ սկզբունքներ՝ տվյալ առարկաների առանձնահատկությունները և պահանջվող խորությունը: Ծրագիրն իրականացնելու կարևոր նախապայման են նաև ուսուցիչների պատրաստվածության մակարդակը, աշակերտական համակազմի նախնական գիտելիքները, նախասիրությունները, ժամանակի թելադրած առաջնահերթությունները և այլն:

«Կարևոր է հարցնել աշակերտներին, թե ի՞նչ են նրանք ցանկանում սովորել, և վստահաբար ականատես կլինեք աշակերտների ակտիվ մասնակցությանն ու բարձր առաջադիմությանը, երբ լսեք, թե նրանք ինչպես են պատասխանում իրենց իսկ առաջադրած հարցերին: Մեր փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցում կա համապատասխան ավանդույթ (բանավիճային ակումբներ, ակտիվ գործող աշակերտական խորհուրդներ և այլն), ապա ինտեգրված որևէ միավորի կամ երևույթի բազմակողմ քննարկման մոդելի ստեղծման նախաձեռնողները հաճախ իրենք՝ աշակերտներն են դառնում»,- փաստում են մրցույթի հաղթող ուսուցիչները:

Նրանք վստահ են՝ գիտության ու գեղարվեստականի զուգորդումները հաճախ վճռորոշ դեր են խաղում աշակերտների ապագայի տեսանկյունից, և նրանք գիտակցված մասնագիտական ընտրություն են կատարում:

«Երբ աշակերտների շրջանում ընդունվում է երևույթի բազմավեկտոր ուսուցման մոդելը, այլ ուսուցիչներ ևս գալիս են նույն դաշտ՝ իրենց գաղափարներով ու առաջարկություններով: Գիտականի ու գեղարվեստականի զուգորդումներով ուսուցման արդյունավետությունը մենք բազմիցս փորձել ենք հիմնավորել ինչպես տարբեր պարբերականներում տպագրած հոդվածներով, պատրաստած տեսաֆիլմերով ու գիտագործնական կոնֆերանսներում ունեցած ելույթներում, այնպես էլ՝ գործնականում»,- նշում են ծրագրի հեղինակները և հավելում, որ մանկավարժական հանդեսներում ևս բարձրացրել են այդ հարցը՝ արդեն կոնկրետ թեմաների կառուցվածք-առաջարկով կամ իրենց վարած դասերը վերլուծելով:

Ուսուցիչները վստահեցնում են՝ ծրագրով նախատեսված բոլոր նախաձեռնությունները համագործակից դպրոցների աշակերտները և ծնողները խանդավառությամբ են ընդունել. կտրուկ մեծացել են աշակերտների հետաքրքրությունը, գիտելիքների քանակն ու որակը, ինչպես նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
871 դիտում

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան