Երևան
12 °C
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» փաթեթը, որն իրենից ենթադրում է կուսակցությունների համար ընտրական շեմի իջեցում, դաշինքների համար ընտրական շեմի բարձրացում, բոնուսային համակարգից հրաժարում, հետընտրական կոալիցիաների կազմում եւ այլ կարեւոր փոփոխություններ:
Նիստի սկզբում նախագիծը համակարգած իմքայալական պատգամավոր Համազասպ Դանիելյանը պարզաբանեց, թե ինչու է որոշվել հարցը քննարկել հենց այսօր եւ 24-ժամյա ռեժիմով: Հիշեցրեց, որ երկուշաբթի նախատեսված է ԱԺ հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով: Սա նշանակում է, որ եթե ԱԺ-ն վաղն էլ վարչապետ չընտրի, խորհրդարանը արձակվելու է՝ չհասցնելով ընդունել քննարկվող փոփոխությունները:
Իսկ «Իմ քայլը» խմբակցությունը հանձնառություն է վերցրել բարեփոխել «Ընտրական օրենսգիրքը»: Խմբակցության անունից ելույթում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
««Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերջին փուլն ենք քննարկում, ուզում եմ հիշեցնել, որ «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները» մենք բաժանել էինք երեք մասի, եւ այսօր վերջին փաթեթն ենք քննարկում:
Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ հաշվի առնելով, որ ԸՕ փոփոխությունը եղել է մեր քաղաքական թիմի հանձնառությունը, մենք անպայման նպատակ ունեինք ընդունելու՝ մինչեւ ԱԺ արձակումը»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը, որը սկզբնական փուլում ներգրավված էր փոփոխությունների մշակման աշխատանքներին, սակայն հետո հրաժարվեց դրանից, հետաքրքրվեց, թե նախագծի վերջնական տարբերակը ո՞ւմ հետ են քննարկել, արդյոք այն քննարկվել է փակ դռների ետեւո՞ւմ:
«Փակ դռների հետեւում, այն է՝ աշխատանքային կարգով քննարկել ենք անեւ ձեզ հետ, դա աշխատանքային կարգ է, որեւէ վատ բան չկա: Ասում եք փետրվարին եղած նախագիծը փոփոխվել է. փոփոխվել է եւ դուք որեւէ առաջարկ չեք արել: Գործընկերության ոգին դուք ինքներդ խախտեցիք այն պահից, երբ հրապարակային հայտարարեցիք, թե իբրեւ ԸՕ փոփփոխությունենրը իշխանությունը իրականացնում են, որովհետեւ գրանտներ է կերել եւ գրանտներ պետք է արդարացնի: Դրա համար, երբ որ խոսում եք գործընկերությունից, ես կարծում եմ արժե հավատարիմ մնալ որոշակի նվազագույն խաղի կանոնների»,- արձագանքեց Համազասպ Դանիելյանը:
Գորգիսյանը նշեց, որ չգիտի, թե ինչու է «Իմ քայլն» իր այդ խոսքերը վերագրել իրեն, որովհետեւ իր խոսքն ուղղված է եղել մի ՀԿ-ի, որի ամեն գրառումից հետո իշխող խմբակցությունը նախաձեռնություն է բերում: «Ցավում եմ, որ մի ամբողջ խմբակցություն գերի է դարձել սույն ՀԿ-ին կամ անձին»,- հավելեց ԼՀԿ-ական պատգամավորը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ քանի որ օրենքի տեսանկյունից կանխատեսելիություն է պետք, ուստի շտապ այս փոփոխությունները ընդունելով ստեղծվելու է խառնաշփոթ:
Համազասպ Դանիելյանն ասաց, որ գրանտների մասին Գորգիսյանի հայտարարությունը վերաբերել է օրենսգրքի փոփոխություն նախաձեռնող մարմնին՝ խորհրդարանին եւ պատգամավորներին:
«Ինձ ծանոթ չէ որեւէ ՀԿ, որը կարողանա օրենսդրություն ընդունել, էնպես որ եկեք հիմա մի փորձեք նահանջել ձեր խոսքից, հրապարակավ արտահայտված: Երկրորդ, չկա որեւէ ՀԿ կամ այլ կառույց, որն ունի ազդեցություն, եւ «Իմ քայլը» դաշինքը դրա գերին է: Խնդրում եմ այդտեղ էլ քիչ պատասխանատու հայտարարություն անել կամ գոնե փորձել դա հիմնավորել»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագծի կանխատեսելիությանը՝ Դանիելյանը նշեց, որ սա այն նախագիծն է, որը վաղուց ընդունված կլիներ, եթե գնային նորմալ ընթացակարգերով: Բայց քանի որ անցյալ ժամանակահատվածում, ըստ պատգամավորի՝ դիմադրություն է եղել քաղաքական կամ գոնե դե յուրե ոչ քաղաքական ակտորների կողմից, ստեղծվել է իրավիճակ, որ «Իմ քայլը» ստիպված է այս նախագիծը ընդունել՝ հավատարիմ մնալով իր հանձնառություններին, որովհետեւ հանձնառությունները կարեւոր են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT