Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին.
«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների հարցի ուղղությամբ աշխատանքները, այդ առումով մեր մյուս գործընկերը՝ ՌԴ գլխավոր դատախազը, ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ, եւ այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռվում ե՛ւ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, ե՛ւ հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր փոխանցել, դրանով մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետեւեն իրավական գործընթացներ»,- ասաց նա:
Հարցին՝ քանի՞ ադրբեջանցու նկատմամբ է Հայաստանը հետախուզում հայտարարել, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ունենք բազում հետապնդումներ, հույս ունեմ՝ բոլորդ այնքան լուրջ եք մոտենում այս խնդրին, որ պատկերացնում եք՝ հրապարակային այս պահին դրա մասին խոսելը արդարացված չէ»:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, Դավթյանն ասաց, որ դա չի նշանակում՝ իրենք էլ պետք է բարձրաձայնեն.
«Մենք այդ խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ: Բնականաբար, մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք հետեւության, որ դրա մասին խոսելը չի օգնի, հակառակը, կվնասի: Իսկ ինչի մասին իրենք խոսել են կամ մեզ այլ եղանակով հայտնի է դարձել, դրա մասին էլ ենք մենք առիթ ունեցել ներկայացնելու մեր մոտեցումները: Մենք միշտ հակաքայլերը ձեռնարկել ենք, ու այդ հակաքայլերը բոլորը արդյունք են տվել, եւ նրանք որեւէ արդյունավետ հետախուզում, այսպես կոչված, մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»,- ընդգծեց նա:
Արթուր Դավթյանը խոսեց նաեւ պատերազմի ընթացքում եղած դավաճանության կամ լրտեսության դեպքերով քննվող գործերի մասին: Ասաց, որ գործերից մեկով նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է:
«Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել, ուղարկվել է դատարան, դրա մասին որոշակի տեղեկություն եղել է: Դատական նիստը որքանով դռնբաց կլինի՝ կհետեւեք, կիմանաք մանրամասները: Այն գործերը, որոնք նախաքննության փուլում են, այս պահին ճիշտ չի լինի հրապարակումներ իրականացնել դրանց վերաբերյալ»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ շուրջ 1650 քրգործեր են քննվում:
Հարցին՝ ինչքանո՞վ է կոնկրետ զինծառայողի մասնակցությամբ լրտեսությունը ազդել պատերազմի ելքի վրա, գլխավոր դատախազը պարզաբանեց. «Վաղ է, որ ես ամեն մի կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: Հրապարակել ենք արդեն, շուրջ 1650 քրեական գործեր են քննվում: Յուրաքանչյուր գործի քննության արդյունքներով, երբ ունենանք իրավական գնահատականներ, մենք այդ հանձնառությունը վերցրել ենք, որ կանդրադառնանք պատերազմի ելքի վրա դրանց ազդեցությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
ԵՔՀ-ի հյուրընկալման հարցում Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը
«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով
Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ
Գողանալով մանկապարտեզները՝ թույլ չեն տվել ամեն տարի շուրջ 7000 երեխայի հաճախել մանկապարտեզ. Հարությունյան
Հունիսի 4-ին վարչապետը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդես կգա բանախոսությամբ. ինչպես գրանցվել
Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա. Գաբրիելյան
Արշակյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը
Սահմանամերձ Ծավն ունի 4 շրջանավարտ. պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է գյուղի դպրոց
Սիրելի’ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ. Ավինյան
Ես նոր բնակարան չեմ ձեռք բերել, պարզապես տունս ստացել է կադաստրային պետական գրանցում. Թորոսյան
Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան
Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու
Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան
Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT