Ավերածություններ Շիրակի մարզում. վնասի չափերը ճշտվում են (լուսանկարներ)

Քշված տանիքներ, կոտրված ապակիներ, ձյան ու կարկտի շերտով ծածկված ցանքատարածություններ:

Մայիսի 10-ի երեկոյան Շիրակի մարզի տարբեր համայնքներում մոլեգնած մրրիկը, տեղատարափ անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել Նոր Կյանք, Գեղանիստ, Գետափ համայնքներին:

3 տան, 2 անասնագոմի, նաև Գետափի մշակույթի տան տանիքն է քամին քշել, տարել: Գետափի համայնքապետ Շիրակ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում դժվարացավ վնասի չափը նշել, թեկուզ նախնական: Ասաց՝ այդ մասին ավելի հստակ կարող է վաղը խոսել:

«Նկարներն էլ կան, մարզպետն էլ է եկել, տեսել: Վնասը մշակույթի տան մասով է հատկապես մեծ, այդտեղ նաև գյուղապետարանն է: Գրադարանի պատուհաններն են վնասվել: Վաղը էլի հանձնաժողովը կգա, որ ուսումնասիրի»,-ասաց Խաչատրյանը:

3 տան տանիք էլ քամին ամբողջությամբ ոչնչացրել է Գեղանիստ համայնքում: Տներից մեկը երկհարկանի է, քամին տանիքը կառուցատարրերի հետ է կոտրել, դեն նետել: Քամու տված վնասներին նաև հանձնաժողովի կազմում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է ծանոթացել:

Երեքից զատ ևս  երկու տան տանիք էլ մասնակի է վնասվել:  Գեղանիստի ղեկավար  Սենիկ Մարտիրոսյան նախնական հաշվարկ կարողացավ ներկայացնել: «Էն երեք տունը միասին 6-7 մլն դրամն անցնող ծախս է, չհաշված էն երկու մասնակի վնասված տները: Վաղը ավելի կոնկրետ կդառնա վնասի չափը: Ճիշտ է էդ երկուսը փոքր բաներ են, բայց դե վնաս է, պետք է հասկացվի»,- ասաց համայնքի ղեկավարը:

Գեղանիստում նաև մտահոգ են ցանքատարածությունների համար: Բանջարաբոստանային կուլտուրաներից հատկապես բազուկն ու գազարն են տուժել: Հացահատիկի մասին դեռ ոչինչ ասել չեն կարող: «Էն գազարն ու բազուկն արդեն ահագին ծլած էին, հացահատիկն էլ վաղը պարզ կլինի: Որը սառած եղավ, սևանալու է, փչանա: Իրականա վնասն ու չափը վաղը կերևա»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Գեղանիսիտի համայնքապետը:

Տուժած համայնքներում ուսումնասիրությունների և հստակեցման ու վնասի չափերի ճշգրտման աշխատանքների ավարտից հետո արձանագրությունները մարզպետարանը կամբողջացնի, կուղարկի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2928 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել