Վիրավոր երեխաներից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են. նոր մանրամասներ Կազանի դպրոցի ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Թաթարստանի նախագահի աշխատակազմը հստակեցրել է Կազանի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ու պայթյունի հետևանքով զոհերի թիվը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սպանվածները 8-ն են՝ 1 ուսուցչուհի և 7 աշակերտ:  Թաթարստանի մանկական հանրապետական հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված 18 աշակերտներից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Թաթարստանի նախագահ Ռուստամ Մաննիխանովը հայտնել է, որ սպանված երեխաները 4 տղա և 3 աղջիկ են, նրանք բոլորը սովորել են 8-րդ դասարանում:

Կրակոցների հեղինակ երիտասարդը նույն դպրոցում է սովորելիս եղել:

Միաժամանակ, երկրի արտակարգ ծառայությունն էլ զոհերի այլ թիվ է հրապարակել, որտեղ նշվում է 11 զոհի մասին, նրանցից 9-ը, համաձայն հաղորդագրության, աշակերտներ են, մեկը՝ ուսուցչուհի, մեկն էլ՝ դպրոցի անվտանգության աշխատակիցը: Ընդ որում, արտակարգ ծառայությունը հաստատել է, որ 2 աշակերտ մահացել է փրկվելու հույսով երրորդ հարկի պատուհանից ցատկելուց հետո:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, կրակոցների հեղինակներից մեկին ավելի վաղ էր հաջողվել բերման ենթարկել, մյուսը վնասազերծվել է: Նշվում է, որ նրանց մոտ եղած զենքը գրանցված է եղել: Ռուսական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ վերջին տեղեկություններով 19-ամյա երիտասարդը գործել է միայնակ: Դրդապատճառները առայժմ հայտնի չեն: Ավելի վաղ նա հպարտացել է, որ ծնվել է սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի ահաբեկչության օրն ու խոստացել կազմակերպել ահաբեկչություն:

Կազանում հակաահաբեկչական խիստ գործողությունների դրություն է հայտարարվել, բոլոր դպրոցների մոտ սահմանված է խստացված ոստիկանական հսկողություն, քաղաքի մուտքերն ու ելքերը հսկվում են:

Վաղը Թաթարստանում հայտարարվել է սգո օր, այսօր երեկոյան արդեն խոնարհվելու են երկրի բոլոր պետական հաստատությունների դրոշները:

Թաթարստանում ՌԴ ԱԻ ծառայության գլխավոր վարչությունում բացվել է թեժ գիծ՝ բոլոր տուժածների ընտանիքներին անվճար հոգեբանական օգնության տրամադրման համար:

Ողբերգական դեպքի առթիվ զանգվածային սպանության հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Լուսանկարում՝ կրակոցների հեղինակ 19-ամյա երիտասարդը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1659 դիտում

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան