Ընտրության կարգը փոխվում է. տեղամասում գրիչ չի լինի, քվեաթերթիկի կողքի մասում կլինի սեւ նիշ. Մուկուչյանի պարզաբանումները

Ընտրությունների կազմակերպման հետ կապված հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել եւ գործելու է այս ընտրությունների ժամանակ, վերաբերում է քվեարկության կարգին: ԿԸՀ նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

Նա մանրամասնեց՝ խոսքը վերջերս տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու մասին է: Սա նշանակում է, որ քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ, քաղաքացին, գալով ընտրատեղամաս, ստանալու է քվեաթերթիկներ, ընտրելու է դրանցից մեկը, դնելով ծրարի մեջ՝ գցի քվեատուփը: Ընտրատեղամասերում որեւէ գրիչ չի լինելու, որպեսզի որեւէ ընտրող մեքենայաբար որեւէ նշում չանի քվեաթերթիկի վրա: 

Մուկուչյանը հայտնեց՝ ԿԸՀ նիստերից մեկում, երբ արդեն գրանցված կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները, կիրականացվի վիճակահանություն, եւ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Կուսակցությունների ու դաշինքների ինքնաբացարկի դեպքում անգամ այդ թիվը փոփոխության ենթակա չի լինի:  

Եվս մեկ նորամուծություն. «Քվեաթերթիկները կողքի հատվածներում ունենալու են համապատասխան սեւ նիշ, որը ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրձում կան նաեւ այլ քվեաթերթիկներ»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը:

Հարցին՝ կա՞ն տեղամասեր, որտեղից ընտրությունների օրը ուղիղ հեռարձակում չի լինելու, ԿԸՀ նախագահը հստակ պատասխան չկարողացավ տալ: Նշեց, որ գործընթացը դեռ նոր է մեկնարկում, այդ լիազորությունը Կառավարությունն է իրացնում: Հիշեցրեց միայն, որ նախորդ ընտրությունների ժամանակ ուղիղ հեռարձակում եղել է 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրելու իրավունք ունեցողների ճնշող մեծամասնությունը: Այսինքն, ըստ նրա, հեռարձակում չի եղել միայն հեռավոր բնակավայրերում գտնվող տեղամասերից:

Լրագրողներին ամենաշատ հետաքրքրող հարցը կապված էր փողոցներում քարոզարշավից առաջ հայտնված պաստառների հետ: Մուկուչյանն ասաց, որ այս պահին որեւէ խախտում այդ առումով չեն կարող արձանագրել: Ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը սանկցիաների կիրառում է նախատեսում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Շեշտելով, որ քարոզչությունը թեկնածուից զատ չէ՝ Մուկուչյանն ասաց.

«Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաեւ թեկնածու, այս պարագայում նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչությանը վերաբերող էլեմենտներ: Այդ տրամաբանության մեջ է Ընտրական օրենսգիրքը»:

Պատասխանելով ընտրողների թվի մասին հարցին էլ՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում ոստիկանությունը կհրապարակի այն, իսկ մինչ այդ չի կարող որեւէ թիվ նշել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7714 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ