Կենտրոն վարչական շրջանը ղեկավար չունի. թաղապետին փոխարինողը ձերբակալված է, իսկ թաղապետն արձակուրդից չի վերադառնում

Երեւանի Կենտրոն վարչական շրջանը երեկվանից ղեկավար չունի: Ապրիլի 20-ից արձակուրդի մեջ գտնվող թաղապետ Ավետ Պողոսյանի պարտականությունները կատարում էր նրա առաջին տեղակալ Արմեն Ազիզյանը, որը երեկվա աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալվել է:

Այսօր մեր այցելության ժամանակ Կենտրոնի թաղապետարանն արդեն խաղաղ էր, իսկ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի աշխատասենյակի դուռը՝ կապարակնքված: Հիշեցնենք՝ Մանվել Մարգարյանը երեկ ծեծի էր ենթարկվել իր իսկ աշխատասենյակում թաղապետարանի ղեկավար կազմի որոշ անձանց, այդ թվում՝ Արմեն Ազիզյանի կողմից:

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ թաղապետին նոր փոխարինող դեռեւս չունեն, ասաց՝ երբ որ կարգադրություն լինի, մենք այդ մասին կլսենք:

Մեր հարցին, թե Ավետ Պողոսյանը տեղյա՞կ է՝ ինչ խառը իրավիճակ է տիրում թաղապետարանում եւ գուցե ասել է, որ վերադառնալու է, քարտուղարն ասաց. «Թաղապետարանում խառը իրավիճակ չէ, նորմալ մեր գործն ենք անում: Ավետ Պողոսյանն էլ գիտակից մարդ է, գիտի՝ երբ, որտեղ ինչ անի: Ձեր հարցերն ուղղեք Երեւանի քաղաքապետարանին»:

Ըստ օրենքի՝ Երեւանի քաղաքապետի կողմից պիտի կարգադրություն լինի, ու ժամանակավոր ղեկավար նշանակվի, եթե ղեկավարը բացակայում է: Որքանով մեզ է հայտնի, Ավետ Պողոսյանը դեռեւս չի էլ պատրաստվում վերադառնալ: Մեր ունեցած տեղեկություններով՝ նա մեկ ամսով է արձակուրդ գնացել եւ իրեն փոխարինողի ու գլխավոր մասնագետի ձերբակալությունների լուրը պատճառ չի դարձել, որ վերադառնա:

Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ կա՞ կարգադրություն, թե ով է ժամանակավոր ղեկավարելու Կենտրոնի թաղապետարանը, կամ միգուցե քաղաքապետը, տվյալ կառույցում տիրող իրավիճակից ելնելով, Ավետ Պողոսյանին հե՞տ է կանչել արձակուրդից: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ կարգադրություն դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ Ավետ Պողոսյանի պարտականությունները ժամանակավոր կկատարի նրա մյուս տեղակալը՝ Նիկոլայ Սարիբեկյանը:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: Դեպքի նույն օրը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են: Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով), իսկ Արման Դավոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Կենտրոնի փոխթաղապետ Արմեն Ազիզյանին ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն էր տարածել, որ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3269 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը