Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց պետական դավաճանության գործով առաջին դատական նիստը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանցից միայն Մայիս Սահակյանն է գտնվում կալանքի տակ: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացվել միայն ամուսինը, իսկ կինը թեեւ ծանուցվել էր, բայց դատարան չէր ներկայացել: Նիստին չէր ներկայացել նաեւ ամբաստանյալների պաշտպանը: Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ հնարավոր է՝ տեղեկացված լինեք, թե ինչո՞ւ Ստելլա Սարգսյանը չի ներկայացել նիստին, ամբաստանյալը պատասխանեց. «Պարո՛ն դատավոր, երեւի երեխայի հետ ա կապված եղել, որ չի ներկայացել»:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց նման պայմաններում հետաձգել դատական նիստը եւ նշանակել այլ հերթի. «Միեւնույն ժամանակ, զեկուցվեց, որ Ստելլա Սարգսյանը եւ երկու վկաները պատշաճ ծանուցված են այսօրվա դատական նիստի համար, բայց չեն ներկայացել, ուստի այս պայմաններում միջնորդում եմ պատշաճ ծանուցված ամբաստանյալին եւ վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել»,- ասաց մեղադրող դատախազը:
Պաշտպանի բացակայության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստանյալ Մայիս Սահակյանն էլ ասաց. «Ես էլ կարող եմ պաշտպանել իմ իրավունքները»: Նա, սակայն, նիստը հետաձգելու դեմ առարկություն չուներ: «Ես միայն միջնորդում եմ բացել իմ զանգերը եւ տեսակցությունները, որ կապ հաստատեմ, իմանամ՝ ինչի չեն եկել»,- ասաց Սահակյանը: Նրա այս միջնորդությունը, սակայն, կքննվի կողմերի մասնակցության պայմաններում:
Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 6-ին:
Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ստելլա Սասունի Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ամուսինները նախկինում գտնվել են Թուրքիայում: «Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացին նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայում, որի ընթացքում արդեն հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվել նշված կազմակերպության ներկայացուցչի կողմից: Այնուհետև վերադառնալով մշտական բնակության վայր՝ Հայաստանի քաղաքացին Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ տվյալների՝ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացին համաձայնել է ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության տեղեկություններ տրամադրել թշնամական գործունեությամբ զբաղվող նշված կազմակերպության ներկայացուցչին։ Մասնավորապես քաղաքացին զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկությունների դիմաց վարձատրվել է։
«ՀՀ քաղաքացին թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին օգնություն ցույց տալու կապակցությամբ ծավալած հանցավոր գործունեության ընթացքում հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, ինչպես նաև այլ բնույթի տեղեկություններ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս և դրա դիմաց որպես վարձատրություն ստացել շուրջ 1500 դոլար գումար»,- հայտնում են ծառայությունից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT