Երևան
12 °C
Շիրակի պետական համալսարանը դատական կամ մեկ այլ հարթակում կվիճարկի՞ կամ կքննարկի՞ Կառավարության մայիսի 4-ի որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը:
Հիշեցնենք, որ, այդ որոշման համաձայն, հոգաբարձուների խորհրդի կազմի անդամների նվազում է նախատեսված՝ 32-ից կամ 24-ից կդառնա 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմը կներկայացնի 5 անդամ (25%)։
«Հայկական ժամանակի» հետ զրուցում Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն ասաց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի, կսպասեն ՄԻՊ-ի գործողություններին:
«Քանի որ Սահմանադրական դատարան է դիմում ՄԻՊ-ը, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը: Եթե մենք գործում ենք օրենքի դաշտում և ուզում ենք լինել օրինապահ քաղաքացիներ, ուրեմն պետք է անենք այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի (մեր ամենաբարձր դատարանն է, որի նկատմամբ բոլորս պարտավոր ենք հարգանք դրսևորել), կենթարկվենք էդ օրենքին: Իսկ ես Կառավարության որոշումը մեկնաբանել չեմ կարող, քանի որ ես չեմ ընդունել դա»,- ասաց Սերոբյանը:
Թեկուզ նեղ շրջանակում քննարկման համար համալսարանը քայլեր չի ձեռնարկել: Սերոբյանն ասաց՝ իրենք անգամ հոգաբարձուների խորհուրդ չունեն: 2020 թվականի նոյեմբերին է լուծարվել խորհուրդը: Պատճառը գիտի, պատճառի հիմքը՝ ոչ: Ասաց՝ անդամների թիվը նվազել էր, Հիմնադրամների մասին օրենքով ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվել է:
Լևոն Բարսեղյանը հանդիսացել է լուծարված խորհրդի նախագահը: Մեզ հետ զրույցում ասաց՝ լուծարվել են, քանի որ ամենատարբեր պատճառներով խորհրդի անդամները հեռացել են.
«Մեկ հոգու մենք ենք կրճատել, նիստերին չէր գալիս, չէր արձագանքում: Հետո օգոստոսին Գայանե Շագոյանն էր դիմում գրել և խնդրել, որ իրեն ազատեն Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի էր համարում Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին»:
Հոգաբարձուների խորհրդի վերջակետը դրել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը: Դրան հաջորդող օրերին միանգամից 10-ից ավելի դիմում է ստացել Բարսեղյանը:
«Այդ ժամանակ 13-ից 14 մարդ դուրս եկավ ու խորհրդի կեսից պակաս մարդ մնաց: Նոյեմբերի կեսին նամակ գրեցի վարչապետին ու նախարարին, ասացի, որ 24-ից 11 մարդ է մնացել: Պատասխանեցին, որ լուծարվում է խորհուրդը»,- ասաց Բարսեղյանը:
Ըստ Լևոն Բարսեղյանի՝ լուծարումից հետո մեկ ամսում Կառավարությունը պարտավոր էր նոր խորհուրդ ձևավորել: Անցել է կես տարի, այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել:
ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն էլ նշում է, թե ինչքան շուտ կազմավորվի հոգաբարձուների խորհուրդն, այդքան լավ:
Չի ասում՝ կառավարման ճգնաժամ կա, բայց որ դժվարություններ կան, չի թաքցնում:
«Կառավարման ճգնաժամի գնահատման խնդիրը տեսեք՝ ինչպես է. մենք էս պահին հոգաբարձուների խորհուրդ չունենք, ես պաշտոնակատար եմ: Հիմա սա կարող է մեկնաբանվել որպես կառավարման ճգնաժամ, կարող է նաև չբնութագրվել այդպես:
Այս պահին մենք մեր գործընթացներն իրականացնում ենք, բայց, իհարկե, ունենք խնդիրներ, որոնք, հոգաբարձուների խորհուրդը եթե լիներ, ինքը պետք է կարգավորեր: Շատ ցանկալի կլինի, որ մենք էդ հոգաբարձուների խորհուրդը շուտ ունենանք, որովհետև կան հարցեր, որ միայն այդ խորհրդի ֆունկցիայի մեջ է մտնում կարգավորումը:
Հոգաբարձուների խորհուրդը մեր ֆինանսական բյուջեն է հաստատում, մեր հաշվետվությունն է հաստատում, դրանք արագ ուղղակի թվարկում եմ, բայց բազմաթիվ այլ հարցեր էլ կան: Այնպես որ լավ կլինի՝ որոշումն արագ կայացվի»,- զրույցը եզրափակեց ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը:
Հ.Գ. Կառավարության նշված որոշումը, որ հանրային քննարկման էր դրվել մինչեւ մայիսի 14-ը, հրատապ կերպով մայիսի 4-ին ընդունվել էր միայն երեք բուհերի՝ ԵՊՀ-ի, Շիրակի պետական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի վերաբերյալ՝ հաշվի առնելով այս բուհերում ստեղծված իրավիճակը: Բայց եթե ԵՊՀ-ն շարունակ դժգոհություն է արտահայտում, մյուս երկու բուհերի դիրքորոշումն անհայտ էր մնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT