Երևան
12 °C
Նախորդող տարիների համեմատ, բացառությամբ՝ անցած տարվա, այս տարի քննական կենտրոնների թիվը ավելացել է: Այս տարի կգործի 36 քննական կենտրոն, որից 13-ը՝ Երեւանում, 23-ը՝ մարզերում՝ չհաշված Արցախի Հանրապետության 5 քննական կենտրոնները: Ամենահագեցած օրը հունիսի 18-ն է. քննություն հանձնող դիմորդները այդ օրը կհանձնեն քննություն մաթեմատիկա առարկայից: «Արմենպրեսում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Մենք արդեն ձեռք ենք բերել համապատասխան թվով դիմակներ եւ ալկոգելներ: Նախորդ տարիների նման չի լինի, բացառությամբ, իհարկե, 2020 թվականի. մենք քննասենյակում առավել քիչ թվով դիմորդներ ենք ընդգրկել: Օրինակ, եթե նախորդ տարիներին մենք մեկ քննասենյակում ունենում էինք 100-120 դիմորդ, ապա հիմա ամենից շատ ընդգրկելու ենք 60-80 դիմորդ: Այսինքն՝ քննասենյակների թիվը շատացել է: Շատացել է նաեւ կենտրոնների թիվը, նախորդ տարիներին մենք 28-30 քննական կենտրոն էին հատկացնում, իսկ հիմա մոտավորապես 8 քննական կենտրոն ենք լրացուցիչ ընդգրկել, որպեսզի համավարակի հետ կապված խնդիրները կարողանանք լուծել»,- ասաց նա:
ԳԹԿ փոխտնօրենը նշեց նաեւ, որ Կոտայքում դիմորդները միասնական քննությունները կհանձնեն ոչ թե Հրազդանում, այլ Չարենցավանում, քանի որ այն առավել կենտրոնական հատվածում է գտնվում, իսկ Սյունիքի մարզում կլինեն երկու քննական կենտրոններ՝ Գորիսում եւ Կապանում: Մյուս մարզերում քննական կենտրոնները կլինեն մարզկենտրոններում:
Կարո Նասիբյանը խոսեց նաեւ քննական կենտրոններում աշակերտների հնարամտությունների մասին: Նա նշեց, որ դիմորդների 99,9 տոկոսը, այնուամենայնիվ, հանգիստ աշխատում է թեստի վրա, մի փոքր տոկոսն է, որ փորձում է դիմել այդ հնարամտությանը:
«Նույնիսկ մենք ինքներս չէինք պատկերացնում, որ այդպիսի բան կարելի է անել դրական գնահատական ստանալու համար, բայց, այնուամենայնիվ, մեր հնարամիտ դիմորդները տարիներ շարունակ փորձում են օգտվել այդ հնարամտություններից: Այսպես, օրինակ, շրջանավարտ-դիմորդը կարող է իր հետ բերել մի քանի հեռախոս, մեկ հեռախոսը հանձնում է, երկրորդը տեսնում ենք, բայց քանի որ նա որեւէ բան դեռեւս չի արել, ասում ենք՝ նստիր, գրիր, բայց դու մի ասա՝ նա կարող է ունենալ նաեւ երրորդ, չորրորդ հեռախոսները: Մենք անմիջապես, մոտավորապես 15 րոպե հետո արդեն գիտենք՝ ով է թիրախավորված եւ ռիսկի տակ: Ասեմ, որ նախորդ տարիների նման լինելու ենք խիստ. հեռախոս հայտնաբերելու, արտագրելու դեպքում անմիջապես հեռացնելու ենք, մնացած դեպքերում մեկ անգամ նախազգուշացումից հետո ենք նոր հեռացնելու»,- ասաց Կարո Նասիբյանը:
ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ այս տարի դիմորդների մասնագիտության ընտրության կողմնորոշվածությունը մեծ տոկոս է կազմել, որը նա կապում է այս տարի առաջարկված մեկ բուհ-մեկ մասնագիտության հետ:
«Այս տարվա մեր մրցույթի գործընթացը փոխվել է. հայտագրվում են մեկ մասնագիտություն եւ հանձնում են այդ մասնագիտության համապատասխան առարկաները: Տարիներ շարունակ դիմորդներն առաջին հայտով դիմել են այն մասնագիտությունների համար, որոնց համար իրենք էլ գիտեն, որ համապատասխան գնահատականը չեն ստանալու: Օրինակ՝ սկսում էին իրավագիտությունից, վերջացնում էին աստվածագիտությամբ կամ արվեստաբանությամբ. այնքան որ մի տեղ ընդունվեին: Հիմա կարծես այդ բաշխվածությունը հավասարաչափ է: Օրինակ՝ այլեւս իրավագիտություն մեծ մասը չի գրում»,- դիտարկեց նա:
ԳԹԿ փոխտնօրենը հիշեցրեց նաեւ, որ առաջին հայտով նշած ֆակուլտետը չընդունվելուց հետո (արդյունքները հաստատվելուց հետո) դիմորդը հուլիսի 19-26-ը կարող է լրացնել թափուր տեղի համար դիմում-հայտը մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ:
Հիշեցնենք, որ այս տարի միասնական քննությունները սկսվելու են հունիսի 8-ին, ավարտվելու են հունիսի 25-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT