Ալիևի հանկարծակի հայտարարությունը խոշորամասշտաբ զորավարժություն անցկացնելու մասին սպառնալիք է Հայաստանին. փորձագետ

ՀՀ զինված ուժերում վերջին օրերին տարբեր բանակային կորպուսների մակարդակով իրականացվող զորավարժությունների եւ պարապմունքների ֆոնին մայիսի 16-ից էլ Ադրբեջանն է պատրաստվում լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնել:

 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 16-20-ը օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցի 15 հազար զինվորական:

Ըստ այդ հայտարարության՝ զորավարժություններում ներգրավվելու է շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 400 հրթիռահրետանային կայանք, 50 միավոր ռազմական ավիացիա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր։

«Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի վերախմբավորմանը։ Զորախաղերին մասնակցող ստորաբաժանումները նաեւ անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելուն եւ ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված առաջադրանքներ են կատարելու»,- նշված է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Հայկական կողմից իրականացվում են հիմնականում ուսումնական տագնապներ եւ այլ վարժանքներ, սակայն այլ մանրամասներ ՊՆ-ն  չի հայտնել:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող վարժանքներին, ասաց՝ դա այնպիսի տեղեկություն է, որ միայն ՊՆ իրավասու անձինք կարող են լիարժեք մանրամասնել: «Կարելի է ենթադրել, որ ուսումնական փուլի ավարտ է, իսկ յուրաքանչյուր ուսումնական փուլ պետք է ավարտվի զորավարժությունների անցկացմամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի զորավարժություններին՝ փորձագետը նշեց, որ Ալիեւը շատ անսպասելի է հայտարարել այդ մասին եւ դա կարծես ուղղակիորեն նաեւ կապված է սահմանային վերջին դեպքերի հետ:

Հարցին՝ այս պահին լուրջ վտանգ կամ սպառնալիք տեսնո՞ւմ է այս զորավարժություններից, Պետրոսյանցը պատասխանեց. «Միանշանակ կա այդպիսի սպառնալիք. 2020 թ. մայիսին՝ կարծեմ հենց ձեզ տված հարցազրույցում ես ասել եմ, որ Ադրբեջանում այդ ժամանակ ընթացող զորավարժություններից մեկն ավարտվելու է Արցախի վրա հարձակմամբ, եւ այդպես էլ եղավ: Հիմա այն հռետորաբանությունը, որը հնչում է Ադրբեջանից եւ Ալիեւի հանկարծակի հայտարարությունը այդպիսի խոշորամասշտաբ զորավարժություն անցկացնելու մասին սպառնալիք է անմիջապես Հայաստանին»:

Հարցին՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունները դրան համարժե՞ք պատասխան կարելի է համարել, նա պատասխանեց. «Ինչ-որ տեղ՝ այո՛, համարժեք է, բայց հիմնական քայլը երեւի արդեն արվել է, որ դիմել են ՀԱՊԿ-ին սպառնալիքի մասին»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում զորավարժությունների միջոցով դարձյալ իրավիճակը սրել, փորձագետն ասաց, որ Ադրբեջանը անկանխատեսելի պետություն է, եւ չի կարծում, թե սա միայն Ադրբեջանի ներքին որոշումն է. «Մի քիչ ավելի գլոբալ պետք է նայել: Ես ռազմական տեսանկյունից կարող եմ ասել, որ խնդիրներ կարող են ծագել: Ադրբեջանը միշտ էլ ունեցել է այնպիսի ռազմական խնդիր, որ Վարդենիսից Մարտունիով խփի դեպի Սելիմի լեռնանցք, Նախիջեւանի կողմից նույնպես հարված հասցնի, միանա եւ Զանգեզուրը կտրի Հայաստանից: Դա նրանց ռազմական պլանների մեջ է»:

Հարցին՝ 15 հազար զինվորականը եւ օգտագործվող տեխնիկան մե՞ծ թիվ է, որպեսզի ենթադրություններ արվեն Ադրբեջանի նպատակների մասին, փորձագետը պատասխանեց՝ դա այնպիսի թիվ է, որը ռազմական մեծ օպերացիա կարող է իրականացնել:

Խոսելով այս զորավարժություններում Թուրքիայի մասնակցության մասին, Պետրոսյանցը կարծիք հայտնեց, որ այսօր Ադրբեջանն առանց Թուրքիայի որեւէ բան չի անում. «Մենք պետք է միանշանակ հասկանանք, որ այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ, ավելի գլոբալ է, Իրանին շրջապատելու խնդիր կա: Կարծում եմ, հենց դա է հիմնական խնդիրը ռազմական տեսանկյունից»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի դիմումի հնարավոր ընթացքին, նա ասաց, որ համաձայն ՀԱՊԿ-ի կանոնադրության, եթե ՀՀ-ն 2-րդ հոդվածով դիմել է, ապա 3 օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի շտաբը որոշում պետք է ընդունի եւ արագ արձագանքման ուժերը ծավալի Հայաստանի սահմանի վրա. «Եթե դա տեղի չունենա՝ ուրեմն ինչպես ժամանակին էի մտածում՝ ՀԱՊԿ-ը որպես այդպիսին գոյություն չունի, հույս ունենանք, որ այս անգամ ինչ-որ մի բան կլինի»:

Հարցին՝ Ադրբեջանի հռետորաբանությունը պատերազմից հետո փոխվե՞լ է, փորձագետը պատասխանեց, որ հիմա նրանք իրենց ուժերի վրա ավելի վստահ են, սակայն հարցը այդքան էլ նրանց ունեցած ռազմական ուժերի մեջ չէ. «Ավելի շատ հոգեբանական խնդիր կա: Նրանք իրենց հոգեբանորեն ուժեղ են զգում, հատկապես, որ ունեն դաշնակից»:

Հարցին՝ եթե անհրաժեշտություն առաջանա, Հայաստանը կարո՞ղ է հետպատերազմյան ծանր վիճակից հետո դարձյալ ռազմական գործողությունների մեջ մտնել, Պետրոսյանցը պատասխանեց. «Ես միշտ վստահորեն ասել եմ՝ ռազմական տեխնիկան, քանակը հարց չի լուծում, հարց է լուծում հոգեբանությունը: Եթե մեր ժողովուրդը, բանակը հոգեբանորեն պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը, նա կպաշտպանի: Եթե պատրաստ չէ, ուրեմն չի պաշտպանի»:

Նրա խոսքով՝ 2020 թ. աշնան մարտական գործողությունները ցույց տվեցին, որ հոգեբանորեն մենք պատրաստ չենք պատերազմի եւ հաղթանակի, սակայն՝ որոշ ուղղություններում: Իսկ այն ուղղություններում, որտեղ ստորաբաժանումները պատրաստ էին, կարողացան դա անել. «Այնտեղ, որտեղ պատրաստ չէին եւ դրան գումարվեց խուճապը՝ ինչն ամենասարսափելի բանն է, մենք ստացանք այս արդյունքը: 50 տոկոսը հոգեբանական խնդիր է, 50 տոկոսը՝ խուճապի: Ես չեմ ասում, որ մենք կհաղթեինք, սակայն սրան էլ չէինք արժանանա, ինչին արժանացանք»: Փորձագետի կարծիքով՝ եթե հոգեբանորեն պատրաստվենք, ի վիճակի կլինենք կատարելու այն մարտական խնդիրները, որոնք անհրաժեշտ կլինի թշնամուն զսպելու համար:

Պետրոսյանցը ընդգծեց, որ աշխարհում միշտ ռազմարվեստից առանձնացնում են հոգեբանական պատերազմը, որն ուղղակիորեն աշխատում է ինֆորմացիոն պատերազմի հետ: «Մենք վերջին տարիներին պարտվում ենք ինֆորմացիոն պատերազմում, իսկ եթե այդտեղ պարտվում ենք, ուրեմն հոգեբանականում էլ ենք պարտվում: Պատերազմից հետո էլ, պատերազմի ընթացքում էլ մենք գերազանցապես պարտվել ենք ինֆորմացիոն պատերազմում, իսկ հոգեբանական պատերազմին ուղղակի ջախջախվեցինք ու դրանից առ այսօր որեւէ մեկը հետեւություն չի արել: Ու էլի մեր երկրի ներսում շարունակվում է ինֆորմացիոն, հոգեբանական պատերազմը, որտեղ մենք էլի ոչնչացվում ենք բառիս բուն իմաստով: Մարտի դաշտում կարող է հաղթում ենք, բայց այս դաշտում մենք պարզապես ջախջախվում ենք: Քանի դեռ այդտեղ լուծում չունենք, ոչ մի սպառազինություն, ոչ մի դաշնակից մեզ չի փրկի»,- եզրափակեց ռազմագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2884 դիտում

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները