ԱԺ-ն չընդունեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին հայտարարության նախագիծը

ԱԺ հատուկ նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Քվեարկության արդյունքներով նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր, «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 24 ձայն:

Հիշեցնենք, որ խորհրդարանի հատուկ նիստում նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, երբ Արդբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ, մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում,

Տեղեկանալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների միջև վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքներն անկանխատեսելի են ու կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար,

Լսելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝

ՀՀ ԱԺ-ն հայտարարում է՝

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝

- 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 3-րդ մասերի՝

Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

- 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝

Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:

Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:

Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին և իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:

Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսևորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային և պետական շահի ստորադասման, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ և անդառնալի հետևանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու և միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3202 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ