Երևան
12 °C
Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր 607 կողմ ձայնով ընդունվել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևը: Վերջին պահին բանաձևում լրացում է կատարվել՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել՝ 54 խորհրդարանական:
Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով քննարկման պահանջով հանդես էին եկել մի քանի տասնյակ եվրոպացի պատգամավորներ:
Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին եզրափակիչ հայտարարություն է արել՝ նշելով, որ Բաքվի կողմից անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Ըստ Դալլիի, Եվրոպական միությունը որդեգրել է հստակ դիրքորոշում՝ նշելով, որ բազմիցս հորդորել են երկու կողմերին՝ ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը:
«Նրանց հորդորել ենք նաև փոխանակել ռազմագերիներին և ազատել անազատության մեջ պահվող բոլոր անձանց՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին և հրադադարի համաձայնագրի պահանջներին համապատասխան:
Եվրոպական միությունն ակնկալում է երկու կողմերից համագործակցություն ոչ միայն պահվող անձանց ազատ արձակման, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ:
Ընդունված բանաձևում ասվում է, որ Եվրոպական Խորհրդարանն այն ընդունում է՝ հաշվի առնելով
Կառույցը գտնում է, որ.
Ա. քանի որ 1988-1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով,
Բ. քանի որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեց, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, և ռազմական գործողություններն ավարտվեցին 44 օր անց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հայտարարությունով
Գ. քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, գերիների և գերեվարված այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում, և այդ փոխանակումները պետք է իրականացվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն,
Եվրախորհրդարանը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները, ցավում է զոհերի ընտանիքների համար, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկային կյանքերի կորուստի, ավերածությունների ու ֆիզիակական տառապանքի: Բանաձևում նաև անհանգստացնող է որակվել անհետ կորած անձանց ճակատագիրը, ինչը, ըստ կառույցի, կարող է բռնի անհետացում լինել:
Այս բանաձևով ԵԽ-ն պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների՝ ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը և Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության հետ կապված՝ իրենց մոտ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջության վիճակի մասին:
Փաստաթղթով ԵԽ-ն նաև պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները, թույլատրի փաստաբանների, բժիշկների, իրավապաշտպանների մուտքը հայ բանտարկյալների մոտ, առավել հաճախակի ու դյուրին դարձնի նրանց շփումը հարազատների հետ, ինչպես նաև Ադրբեջանից պահանջում է ձեռնպահ մնալ խոշտանգումներից ու բռնությունից, համագործակցել Եվրոպական դատարանի հետ:
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադելը նշել է, որ Ադրբեջանի նախագահը «աննախադեպ հաղթանակ» է համարում հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելով, ինչը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը:
ԵԽ լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչուսը նշել է, որ պատերազմից հետո ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման համար:
Իսպանացի պատգամավոր Պերնանդո Բառենա Արզան նշել է, որ Ադրբեջանում սպանում են հայ ռազմագերիներին՝ պատերազմական հանցագործություն անելով: Ադրբեջանը, ըստ պատգամավորի, պետք է հավատարիմ լինի հրադադարի հայտարարության՝ ռազմագերիների մասին կետին ու նաև դադարեցնի ներխուժել ՀՀ սահմաններից ներս:
Նման կարծիքներ են հայտնել ելույթ ունեցած պատգամավորների ծանրակշիռ մեծամասնությունը՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանին ու պահանջագրեր ներկայացնելով: Գրեթե բոլոր ելույթները դատապարտել են հայ գերիներին մինչ օրս պահելու Բաքվի քայլը:
Եվրախորհրդարանի այս լիագումար նստաշրջանը հերթականն է, մեկնարկել է մայիսի 17-ին և կավարտվի մայիսի 21-ին, արդյունքների մասին հայտարարություն կլինի մայիսի 22-ին։
Վեհաժողովի լիագումար նիստում կամ մշտական հանձնաժողովի կողմից քննարկվող զեկույցների մեծամասնությունը կազմված է հանձնաժողովի կողմից:
ԵԽ-ն օրենսդրական մարմին չէ։ Այն քննարկումների անցկացման մարմին է՝ բաղկացած յուրաքանչյուր պետությունից որոշակի քանակով ներկայացուցիչների թվից, որոնք ազգայի նխորհրդարանների անդամ են և վերջիններիս կողմից ԵԽԽՎ անդամ են նշանակվել ։
Եվրոպական խորհրդարանի բանաձևերը դեկլարատիվ բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս կառույցները փոխկապակցված են և պետք է ականջալուր լինեն Եվրոպական խորհրդի պատգամավորների կարծիքին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT