Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։
«Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, մնացածն էլ պահպանման ծախսն է, այդ բուհը չի կարող զարգացում ունենալ: Պետությունը կարևորում է ֆինանսավորման համակարգի փոփոխությունը՝ որպես նպատակ ունենալով որակյալ մասնագետների թողարկումը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ավելացնելով, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ ընթացող քննարկումների նպատակը բուհերի մոտեցումներին և առաջարկներին ծանոթանալն է:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել արվեստի ոլորտի կրթական ծրագրերի իրականացման և ֆինանսավորման առանձնահատկություններին: Այդ համատեքստում բուհերի պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները: Անդրադարձ է եղել ֆինանսավորման բանաձևի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության գործակցին։
Առաջարկություններից մեկի համաձայն՝ կրթական որոշ ծրագրերի, օրինակ՝ երաժշտական արվեստի ֆինանսավորումը, պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի, քանի որ արվեստի ոլորտը չի կարող զարգանալ առանց պետական լիարժեք հոգածության:
Բարձրացվել է նաև բարձրագույն մասնագիտական կրթության ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանության հարցը. դրա մեջ զարգացման բաղադրիչը պե՞տք է ներառել, թե՞ ոչ, որքանո՞վ է զարգացման բաղադրիչը հաշվի առնվում պետության կողմից բուհերին տրվող պետական պատվերի ժամանակ, և ընդհանրապես ինչպե՞ս է հաշվարկվում այս կամ այն մասնագիտական վարձավճարի չափը։ Նշված և այլ հարցերի ուսումնասիրության և վերլուծության գործում ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Կարեն Թռչունյանի, ակնկալում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շահագրգիռ աջակցությունը։
Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման հարցին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հետազոտական բաղադրիչը նպաստում է առաջնային դիտվող կոմպետենցիաների ձևավորմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել արդի կրթության որակական կարևոր ցուցիչներից մեկի՝ քննական մտածողության զարգացմանը։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ քննարկումները տարբեր ձևաչափերով լինելու են շարունակական։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Չհանձնվելու, քրտնաջան աշխատելու պարգևը. Շուշան Փաշինյանն ավարտել է Բոշի անվան Գերմանիայի UWC քոլեջը. լուսանկար
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT