Երևան
12 °C
Քննաշրջանի մեկնարկը տրված է: Այսօր ավելի քան 1500 դիմորդ քննություն է հանձնել աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաներից: Մասնավորապես Երևանի N135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն դիմորդները ներկայացան քննությունը սկսվելուց մեկ ժամ առաջ՝ ժամը 08:30-ին. այդպես էր հրահանգված եղել ԳԹԿ-ի կողմից: Այս դպրոցում նրանք քննություն էին հանձնում կենսաբանություն առարկայից:
Դպրոցի մուտքի մոտ երեխաներից պահանջվում էր հեռավորություն պահպանել, սակայն հրահանգը երբեմն ստիպված էին լինում կրկնել մի քանի անգամ. դիմորդները փոքր֊ինչ լարված էին։ Անցած տարվա պես այս տարի ևս հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով դիմորդները մուտքի մոտ ջերմաչափվում էին, ապա՝ նոր մտնում քննասենյակ:

Քննական կենտրոնի ղեկավարը՝ Նորայր Մանուկյանը, նշեց, որ դպրոցում քննություն հանձնողների թիվը 120 է, բացակայել է երեք դիմորդ:
Կենսաբանություն հանձնող դիմորդների մեծ մասը նպատակ ունի ընդունվել բժշկական համալսարան, քիչ մասը, կենսաբանություն առարկան հանձնելով, ցանկանում է ընդունվել մանկավարժական համալսարան, ոմանք՝ ԵՊՀ:
Դիմորդների մեծ մասը մարտական էր տրամադրված: Նրանք հիմնականում կրկնուսույցների մոտ էին պարապել: Դիմորդներից Աննան անկեղծացավ, որ կենսաբանության քննության համար երկու տարի է պարապել, իսկ լարվածությունը այն պատճառով է, որ որոշել է ստոմատոլոգիա մասնագիտությամբ անվճար ընդունվել, դրա համար անհրաժեշտ է, որ բարձր միավոր հավաքի: Դիմորդը նշեց նաև, որ մայրիկը իրենից լարված է, դրանից անհանգստությունը ավելի է մեծացել:
63 դպրոցի շրջանավարտներից մեկը նշեց՝ ռադիոլոգ է ուզում դառնալ, ասաց, որ օնլայն դասերը փոքր-ինչ խանգարել են լիարժեք պարապելուն, սակայն վստահ է՝ ուսուցիչների և ծնողների հույսերը արդարացնելու է:
N112 ավագ դպրոցի շրջանավարտ եւ քրեափորձագետ դառնալ ցանկացող մի դիմորդ էլ, խոսելով մեկ բուհ - մեկ մասնագիտության մասին, ընդգծեց դրա նպատակահարմարությունը եւ կարևորությունը. աշակերտները բուհ ընդունվում են կողմնորոշված:

Բժշկական համալսարանի դիմորդ Դավիթը փաստեց՝ այսօր այնքան էր լարվել, որ մոռացել էր նույնիսկ հաշվիչ բերել:
Հաշվիչ բերել մոռացած դիմորդների հետ կային նաեւ շոկոլադով ներկայացողներ.
«Կօգնի գրելուն»,- կեսլուրջ-կեսկատակ ասաց աղջիկներից մեկը եւ չզլացավ նաեւ բացատրել գլյուկոզի օգտակարությունը ուղեղի աշխատանքին եւ լարվածության հաղթահարմանը։
Իրենց երեխաներին տեսնելու համար որոշ հնարամիտ ծնողներ էլ փորձեցին պատուհանից թաքուն նայել երեխաներին: Հանձնաժողովի անդամի կողմից նկատողություն ստանալուց հետո ծնողները հանգիստ թողեցին բոլոր պատուհանները:

Դիմորդներին քաջալերելու նպատակով N135 հիմնական դպրոց էին եկել նաև ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Կարեն Թռչունյանը:
Մտնելով առաջին քննասենյակ՝ Վահրամ Դումանյանը դիմորդներին հարցրեց, թե ինչպես է տրամադրվածությունը, դիմակներով հարմա՞ր է, հասցրե՞լ են նախաճաշել: Վերջին հարցին դիմորդներից մեկի բացասական կտրուկ պատասխանը ստիպեց նախարարին մոտենալ նրան և հարցնել չնախաճաշելու պատճառը: Հարցին ի պատասխան՝ աղջիկը նշեց, որ առավոտյան ածխաջրերը ստամոքսին այդքան էլ լավ չեն:
- Ո՞նց, ոչ մի բան չես կերել,- զարմանքով հարցրեց նախարարը:
- Խնձոր եմ կերել:
- Բա խնձորի մեջ էլ ածխաջուր կա,- նկատեց նախարարը:
- Դե բայց շատ քիչ եմ կերել,- պատասխանեց աղջիկը, ու այսքանով էլ ավարտվեց նախարարի եւ դիմորդի միջեւ սկսված խոսակցությունը։
Բարձրանալով երկրորդ հարկի քննասենյակ՝ նախարարի պաշտոնակատարը քննության կազմակերպվածության հետ կապված դժգոհություն հայտնեց. երեխաների մի մասը նստած էր արեւի ուղիղ ճառագայթների տակ: Նախարարի ցուցումով նրանք տեղափոխվեցին ստվեր:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում Վահրամ Դումանյանը նշեց, որ իր կողմից արված դիտողությունը դժգոհություն չէր, այլ ընդամենը տեղաբաշխման հետ կապված նկատառում, քանի որ տվյալ պահին իր զգացումն այնպիսին էր, որ իր երեխան է հանձնում այդ քննությունը, եւ երեխայի համար պետք է ապահովել բոլոր հարմար պայմանները, որպեսզի նա կարողանա լավ կենտրոնանալ քննության վրա:
Անդրադառնալով հարցին, թե, օրինակ, ինչո՞ւ են «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաները մատների վրա հաշված դիմորդներ հանձնում, եւ ի՞նչ է ձեռնարկում նախարարությունը՝ այդ առարկաները ավելի գրավիչ եւ ցանկալի դարձրու համար, Վահրամ Դումանյանը նշեց, որ իսկապես փաստը մտահոգիչ է, եւ ցավալի է՝ աշակերտների հետաքրքրվածությունը բնագիտական որոշ ուղղությամբ պասիվ է, սակայն հավաստիացրեց, որ համապատասխան կրթական քաղաքականություն է տարվում, որպեսզի այդ առարկաները ևս արդիական եւ կարեւոր լինեն աշակերտների համար։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում բնագիտական ուղղությունը ավելի հրապուրիչ և գրավիչ կլինի շրջանավարտների համար:
«Բայց պետք է նշել, որ ուղղություններ ունենք, որտեղ շատ մեծ մրցույթ է, օրինակ՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ դիմորդների քանակը հատկացված տեղերից գրեթե կրկնակի պակաս լինելը չի ազդել քննական թեստերի հեշտ կամ դժվար լինելու վրա:
Անդրադառնալով մեկ բուհ - մեկ մասնագիտություն սկզբունքին՝ նախարարն ընդգծեց, որ առաջին հայտի գերակայությունը հնարավորություն է տալիս բուհում սովորել ցանկացողին այնտեղ մտնել կողմնորոշված, սակայն երկրորդ փուլով դիմորդները ստացած գնահատականով կարող են մասնակցել և ընդունվել թափուր մասնագիտություններով:
Վահրամ Դումանյանը նշեց նաև, որ այսօր դիմորդներին խորհուրդ է տվել չլարվել և իրենց զգալ այնպես, ինչպես իրենց տանը, քանի որ վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու:
«Քննությունների այս համակարգը մի փոքր լարվածություն ստեղծում է, ինչը ես չեմ համարում նպաստող հանգամանք: Բոլորս հասկանում ենք, որ քննության ժամանակ հազար ու մի տարբեր իրավիճակներ կարող են լինել: Այսօր մեկը կարող է լավ չզգալ, վատառողջ լինել և այլն: Իհարկե, դրա ֆորմալ լուծումները կան, բայց ձգվածության մթնոլորտը որոշակի լարում առաջացնում է: Ի վերջո չմոռանանք, որ նրանք դպրոցը երեկ են ավարտել, մտքով դեռ դպրոցում են: Այստեղ ես փորձեցի ինչքան հնարավոր է, նրանց ասել՝ չլարվեք, ազատ եղեք այնպես, ինչպես տանը կպարապեիք ինչ-որ առարկայի քննության համար»,- նշեց նա:
Ծնողների մի խումբ էլ բողոքում էր, որ էկրանը տեղադրված է շատ ցածր և հնարավորություն չի տալիս բոլորին տեսնել իրենց երեխաներին: Նախարարի միջնորդությամբ լուծվեց նաև այդ հարցը. էկրանը տեղադրվեց շատ ավելի բարձր: Թեպետ այս անգամ էլ դժգոհող ծնողներ մնացին. էկրանը ամբողջովին չէր ընդգրկում տեսադաշտը, և չէին կարողանում գտնել իրենց երեխաներին:

Ծնողներից ոմանք չափազանց անհանգստացած էին: Նրանցից մեկը նույնիսկ էկրանի միջոցով տղային ցուցումներ էր տալիս. «էդ անտեր դիմակը հանի, էլի, տես, խանգարում ա»: Ոմանք էլ նույնիսկ հեռավորությունից զգում էին իրենց երեխաների լարվածությունը: Ապագա բժշկուհու մայրիկը մերթընդմերթ դուրս էր գալիս, լաց լինում, նորից սենյակ մտնում, սկսում հետևել աղջկան: Հարցին՝ ինչո՞ւ է այդքան անհանգստացած, պատասխանեց, որ աղջիկը լարված է. մազերի հետ է խաղում, շրթունքը կծում: «Ինքը լարված ժամանակ միշտ էդպես է անում»,- ասաց նա:
Երեք ժամ տեւող քննությունից մոտ մեկ ժամ հետո քննասենյակից դուրս եկողներ եղան, հետաքրքրասեր ծնողները մոտենում էին նրանց, հարցնում թեստի բարդության մակարդակը և ստանալով «միջին բարդության» պատասխանը՝ հանգիստ շունչ էին քաշում, նորից մոտենում էկրանին ու շարունակում նայել իրենց երեխաներին:

Մարիամ Գևորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT