Երևան
12 °C
Հանուն ազգային պետականություն կուսակցությունը քարոշարշավը սկսել է այսօր՝ Երևանի Հաղթանակի զբոսայգուց, որն, ինչպես մեր զրույցում վստահեցրեց կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը, այդքան էլ հարթ չի ընթացել։ Անհայտ անձինք, ըստ նրա, մտեցել են կուսակցության անդամներին և հարձակվել նրանց վրա, վիրավորել։
«Սադրիչները առանց հաշվի առնելու, որ մեզ հետ կան նաև մեր կին թեկնածունները սկսեցին վիրավորել մեզ։ Ես կցանկանայի իմանալ, թե ում կողմից էին ուղղոդրված նրանք, որովհետև միանգամից եկան և հարցրին՝ դուք ՀԱՊ կուսակցությունից եք չէ։ Մոտավոր պատկերացում ունեմ, թե ով է նրանց ուղղորդել, բայց զերծ կմնամ նշել որևէ մեկի անունը։ Մենք կդիմենք իրավապահ մարմիներին այդ հարցով, կաշխատենք պարզել՝ ովքեր են։ Ըսստ էության այդ անձինք շատ ասելիք կունենան՝ ինչու են պատգամավորի թեկնածուններին վիրավորում»,- ասաց կուսակցության նախագահը, բայց միջադեպի մասին այլ մանրամասներ չհայտնեց։
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու օրը՝ հունիսի 7-ին, կուսակցության անդամները հանդիպումներ են ունեցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ, նրանց ընտանիքների հետ, լսել նրանց խնդիրները։
Ըստ կուսակցության նախագահի՝ ՀԱՊ-ն առաջարկում է նոր ուժ, նոր միտք, նոր գաղափարախոսություն, որը հիմնված կլինի ազգային հիմունքների վրա։
«Շատ քաղաքական ուժեր ունեն իրենց նախընտրական ծրագրերը, մենք էլ ունենք, բայց ունենալ նախընտրական ծրագիր, տալ խոստումներ և լինել գործի մարդ՝ դրանք տարբեր երևույթներ են։ Ժողովուրդ շատ է հոգնել է այս քաշքշուկից և այս դեմքերից, քաղաքական ուժերից, որոնց ժամանակին հրաժեշտ է տվել և ովքեր ուզում են մտնել օրենսդիր։ Այսօր պետք է ունենանք մի քաղաքական ուժ, որը հանուն գաղափարախոսության, հանուն ժողովրդի դուրս է եկել պայքարի, այլ ոչ թե ուժ, որն ուզում է է զբաղեցնել աթոռ»,- ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ ՀԱՊ-ն այն այլընտրանքն է, որին իր վստահությունն է տալու ժողովուրդը։ Խորհրդարան անցնելու կուսակցության շանսերը, ըստ նրա, բարձր են, քանի որ ժողովրդի մեծ մասը ցանկանում է տեսնել նոր ուժ։ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց և խորհրդարան անցնելուց հետո՝ կուսակցությունը միայնակ է գնալու դեպի ապագա։ Հետո՝ կորոշեն միայն, թե ինչ ձևաչափով են առաջնորդվելու։
«Մենք որոշել ենք, որ պայքարելու ենք միայնակ։ Ես համոզված եմ, որ այն ծրագրերը և այն մարդիկ ովքեր ներկայանցնում են մեր քաղաքական ուժը ժողովրդի մի մասնիկն են կազմում։ Մեզ փորձում են վարկաբեկել այլ ուժեր, որոնք իրենց համարում են էլիտար ուժեր, այդ մարդիկ մեզ քննադատում են, ասում են, որ մեր կուսակցության անդամները բանվորներ, մարզիկներ, ուսուցիչներ և տարբեր ոլորտի մասնագիտության մարդիկ են, այսինքն՝ նրանք ուզում են ասել, որ ժողովուրդը չի կարող մտնել ԱԺ, ժողովուրդը չի կարող պայքարել ընտրական այս շրջջանում»,- նշեց նա։
Վարդանյանի խոսքով՝ արևմտամետ և ռուսամետ կուսակցությունների կողքին իրենց կուսակցությունը հայամետն է՝ «Ես ունեմ իմ երկիրը, իմ պետականությունը, իմ ազգը։ Ես սիրում եմ իմ ժողովրդին։ Այսօր միակ ուժը, որի օգնության կարիքը մենք ունենք, դա ժողովուրդն է»։
ՀԱՊ կուսակցության նախագահը նշում է՝ իրենց կուսակցության անդամներն են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ, մարդիկ, ովքեր 44–օրյա պատերազմում պայքարել են հանուն հայրենիքի։ Կուսակցության ծրագրեր գրվել են հենց թեկնածունների կողմից, որպեսզի ստեղծեն այնպիսի ծրագիր, որը բխի ժողովրդի սրտից։ Ըստ նրա՝ ժողովուրդը շատ իմաստուն է և կկայացնի ճիշտ որոշում։
Հանուն ազգային պետականություն համահայկական կուսակցության կարգախոսն է՝ «Մենք դա դուք եք սիրելի ժողովուրդ, դուք դա մենք ենք։ Մենք գալիս ենք մաքուր խղճով և մաքուր ձեռքերով»։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT