Երևան
12 °C
Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան:
Մեղադրանք է առաջադրվել Ջրաձոր և Հողմիկ համայնքի ղեկավարներին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով.
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն 2009թ. փետրվարի 25-ին Երևան քաղաքի մի բնակչի հետ կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4.680 ՀՀ դրաառմ վարձավճարով վերջինիս հանձնելու պայմանագիր:
Դրանից ընդամենը 1 ամիս անց նշված քաղաքացին այդ հողամասից միայն 0.02 հա տարածքը 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, մոտ 8.5 անգամ բարձր գնով՝ ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկին, այնտեղ վերջինիս կողմից տեղադրվել է ալեհավաք կայան: Արդյունքում՝ այդ 2009-2016թթ.-ին նշված անձն ստացել է շուրջ 3.6 մլն ՀՀ դրամ գումար, իսկ համայնքը զրկվել է իրեն պատկանող հողամասից կայուն ֆինանսական մուտքեր ապահովելու հնարավորությունից:
Նշված առերևույթ հանցավորն արարքը կատարելու համար Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 2.5 մլն ՀՀ դրամը:
2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Հողմիկ համայնքի նախկին ղեկավար Ա.Կ.-ն, տեղեկացել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մեկի կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու և շահագործելու մտադրության մասին: Դրանից հետո ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի իրեն ծանոթ աշխատակցի քրոջ հետ 2009թ. ապրիլի 30-ին Ա.Կ.-ն կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վերջինիս վարձակալության հանձնելու մասին պայմանագիր:
Ապա, գործարքից ընդամենը 7 օր անց 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա վարձակալ անձը նշված հողամասի մի փոքր հատվածը՝ 0,02 հա չափով, ավելի քան 100 անգամ բարձր գնով՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությանը: Դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով նախատեսված է եղել պահանջ` հողամասն օգտագործել բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, իսկ այդ պահանջի չկատարումը հանդիսացել է պայմանագիրը համայնքապետարանի կողմից միակողմանի և վաղաժամկետ դադարեցնելու հիմք, ինչը սակայն, ակնհայտ խախտման պայմաններում չի արվել:
Արդյունքում ենթավարձակալության հանձնած անձի ընտանիքը 2009-2016թթ. ընթացքում ստացել է 3.6,լն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ նույն ժամանակահատվածում, համայնքը որպես վարձակալության վճար, ստացել է ընդամենը 36.800 ՀՀ դրամ գումար:
Հողմիկ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք: Մինչդատական քրեական վարույթի ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1.750.000 ՀՀ դրամը:
Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է նշված երկու գործերով մեղադրական եզրակացությունը և քրեական գործերն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍևանում մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Հաստատվել են ՀՀ-ում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ներդրման ժամկետները
Վարդան Oսկանյանը սադրիչ է. Ռուբեն Վարդանյանի և մյուսների վերադարձի համար քայլեր են արվում. տեսանյութ
Ժամանակն է վերընթերցելու, վերաիմաստավորելու, կրթվելու և կրթելու. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի բակում
ԱՄՆ-ից Հայաստան արտաքսման ենթակա մոտ 2000 հայաստանցու տվյալ կա. Զարեհ Սինանյան
3 ուժ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցելու փաստաթղթային փաթեթներ է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ
Չմիավորվելու դեպքում կլինի Ուկրաինայի կորուստ և Եվրոպայում պատերազմ, հարցը կարող է լուծվել մեկ զանգով. Բլեյան
Դավիթ Խուդաթյանը Իտալիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է հաստատուն օդային հաղորդակցության կարևորությունը
Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժիններ. հանձնարարականներ են տրվել
Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գլխուղեղի եզակի ուռուցք ունեցող երեխան բարեհաջող վիրահատվել է. այն տևել է մոտ 8 ժամ
Քանի մարդ է հոսպիտալացվել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել բենզալցակայանի պայթյունից տուժածների վիճակի մասին
Գարնանային հրաբոսոր մայրամուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող ԼՂ նախկին ղեկավարներին և քաղաքացիական անձանց
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Microchip Technology-ի հայաստանյան նոր գրասենյակի բացման արարողությանը
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայի ռազմական օբյեկտները
Պայթել է հեղուկ գազի՝ մոտ 25 տոննայանոց գլանատակառը. մանրամասներ Այգավանի բենզալցակայանի դեպքից
Վճարե՛ք Իդրամով Երևան Մոլում և շահե՛ք idplus նվեր-քարտերից մեկը
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Այգավանի գազալցակայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Գիշերով թակել են պատուհանը, սկզբում ջուր ուզել, հետո ատրճանակի նման առարկայով ահաբեկել, հափշտակել 10 հզր դոլար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
Հայաստան-Պերու հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. հանդիպել են երկու երկրների նախագահները
Վարչապետը նոր նշանակում է արել
ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈւ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության ծրագրի ընթացքը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 4-ին
Ռուսական ընկերությունը վճարել է Ակտաուի մոտ կործանված ինքնաթիռի ապահովագրական ամբողջ գումարը
Չօգտագործել Գյումրու ընտրությունների չքարոզարշավը նոր բաժանարար գծեր ստեղծելու համար. ՀՌՀ-ն զգուշացնում է
Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի ՆԳ նախարարն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրին
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Մարտի 5-ը Գյումրի և Փարաքար համայնքների առաջադրման վերջնաժամկետն է. ԿԸՀ-ն իրազեկում է հրապարակել
«Իմ Քայլը» հիմնադրամն ու Մատենադարանը միավորում են ջանքերը կրթական և մշակութային ծրագրերի իրականացման համար
Գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան. Չախոյան
Ես վթարի չեմ ենթարկվել, մեր մեքենան օրենքը պահելու համար ենք գրանցել․ Գյուլնազարյան
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ․ Խանդանյան
Գյումրու ՏԻՄ ընտրություններին կլինենք մեր Սարիկի կողքին հենց ավագանու ցուցակում. Բաղդասարյան. տեսանյութ
ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու նախագծից «հետ կանգնելու» միտում չկա. Սարգիս Խանդանյան
Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT