Երևան
12 °C
Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարաշվի 4-րդ օրն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Լոռու մարզում է: Սպիտակ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի երեկ հրապարակած «սկանդալային» ձայնագրությանը:
«Հանրությունը մի փոքր տարակուսած է. նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամբ Սերժ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցը, անկեղծ ասած, շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որ վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ԼՂ բանակցային գործընթացի մասին՝ նա ասաց, որ ինքը դա ժառանգել է փակուղային վիճակում։
«2018 թ. մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել եմ փակուղային, դեֆորմացված վիճակում: Եվ ո՞րն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ: Ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ըստ էության, արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը:
Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ 2016 թվականի հունվարի իրադարձությունների մասին՝ ասելով, որ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես՝ նախկինում գոյություն ուներ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը, ըստ էության, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց՝ այս պատմությունը սկսվել է 1998 թվականին:
«Երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը, որ 1998 թ. ուներ բանակցային կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, որն Արցախյան պատերազմի առաջին ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, որը շատ անկյունաքարային նշանակություն ուներ Ղարաբաղի կարգավիճակի հետագա ճշգրտման համար, ահա այդ կարգավիճակը 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից:
Եվ դա ես չեմ ասում, դա ասել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մեր զոհերի, մեր նահատակների արյունը 1998 թվականի այդ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց: Ղարաբաղ՝ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 1998 թվականին: Հաջորդ փուլում մեջտեղ բերվեց Մեղրին Ադրբեջանին հանձնելու, Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Շուշին անջատվեց բանակցային բովանդակությամբ, և ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում, դրվեց օկուպացված տարածքների հետ նույն շարքում:
1999 թվականի այդ խայտառակ փաստաթղթի մեջ առաջին անգամ պաշտոնապես ձևակերպվեց Ղազախի շրջանի տարածքներ արտահայտությունը: Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքի գնով փրկեցին Մեղրին: 1999 թ. նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը կողմ ստորագրեց ԵԱՀԿ ստամբուլյան խարտիային: Այն, դիվանագիտական լեզվով թարգմանած, նշանակում է, որ ԼՂ հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Սա է ամբողջ ճշմարտությունը»:
Փաշինյանն ասաց, որ երեկվանից մտածում է, գործընկերների հետ քննարկում է Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը. «Ասում եմ՝ լավ, մի հատ ասեք՝ այս ձայնագրությունն ինչի՞ համար է հրապարակել այդ մարդը, ինչի՞ համար: Ահա 3 տարի մենք մեր ուժերի ներածին չափով պայքարել ենք, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա: Այդ ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել մի հարցի՝ բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 մլրդ դոլարով հողերը ծախել է, հողերը տվել է, բա ի՞նչ եղավ այդ 5 մլրդ-ը, հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, ժողովուրդ, հողերը չտալու մեջ են մեղադրում: Իրականում ամեն ինչ այսպես է գնացել ու կարող էր չգնալ, եթե մենք 2016-ի եւ 2018-ի դրությամբ ունենայինք որակապես այլ սպառազինությամբ, այլ մակարդակով օժտված բանակ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT