Երևան
12 °C
«Նախկինների և ներկաների միջև կա ապագա» կարգախոսով հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև «Միասնական հայրնեիք» կուսակցությունը:
Կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ նախընտրական քարոզչությունը կուսակցության անդամները իրականացնում են Երևանում և մարզերում՝ հանդիպումների միջոցով: Իսկ ինչ նոր ծրագրեր է առաջարկում կուսակցությունը, որն է կուսակցության հիմնական գաղափարախոսությունը, այս հարցերի շուրջ կուսակցության ղեկավարի հետ մեր զրույցը ստորև.
- Պարոն Տերտերյան, ի՞նչ է առաջարկում ձեր ուժը, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին
- Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք, իսկ մեր խոսքը տարբերվում է նրանով, որ մեր ամբողջ ծրագրերը ուղղված են ապագային: Մենք չենք անդրադառնում ներկային և անցյալին, մենք դաշտ ենք բերում նոր մոտեցումներ, տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման: Բանակաշինության ուղղությամբ շատ արդիական ծրագրեր ունենք, մենք ասում ենք, որ բանակը պետք է բարեփոխվի, որ բանակում երկու տարվա ծառայության ժամկետը կրճատվի և դառնա մեկ տարի: Մենք առաջարկում ենք, որ զենքի կրման ազատականացում լինի Հայաստանում: Ազգ-բանակի շրջանակներում մոբիլիզացիայի ուղղությամբ պետք է աշխատանք տանենք: Այսինքն՝ մեկ տարվա ծառայությունից հետո, հետագա 10 տարիների ընթացքում նորակոչիկը, զինվորը պարտավորվում է բարբերաբար զորավարժությունների մասնակցել, որպեսզի մեր զորակոչը բանակից ազատվելուց հետո պարբերաբար հավաքներին, զորավարժություններին մասնակից դառնալ:
- Այսինքն՝ առաջարկում եք, որ զենք կրելու արգելքները հանվեն, և զենք կրելը ազատականցվի Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում, անկախ նրանից՝ սահմանամերձ է, թե ոչ: Ինչով եք դա բացատրում:
- Ես ունեմ համոզմուք, որ ազգ-բանակ կարգախոսի մեջ այդ բաղադրիչը չափազանց կարևոր և ակտուալ է: Երբ թշնամին մեզ սպառնում է Երևանով, Զանգեզուրով, Սևանով, կարծում եմ, Հայաստանի ամբողջ տարածքում դա պետք է: Մեր գյուղացին, մեր քաղաքացին, մեր հովիվը իրավունք չունի թշնամու առջև կանգնի առանց զենքի, բայց սա չի նշանակում, որ բանակը իր դերը պետք է չկատարիի, մեկը մյուսին պետք է լրացննեն, այլ ոչ թե խանգարեն:
- Շատ ուժեր իրենց նախընտրական ծրագրերում նշում են հիմնականում անվտանգության հարցը, դուք ինչ եք առաջարկում այդ առումով:
- Մենք նույնպես դա ենք շեշտում: Պետք է հասկանանք, որ անվտանգության հարցում կարող ենք հաջողության հասնել աշխատելով երեք ուղղությամբ՝ մարտունակ բանակ ունենալով, հզոր տնտեսությամբ, արդյունավետ դիվանագիտական աշխատանքով: Դրանք պետք է լինեն բոլոր իշխանությունների օրակարգում: Յուրաքանչյուր կառավարություն, երբ իշխանության գա, պետք է կարողնան այդ օրակարգը իրականացնել:
- Իսկ անվտանգության հարցում այլ երկրների հետ դաշնակցային հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ ծրագրեր ունե՞ք:
- Մեր անվտանգության հարցում պետք է վստահենք մեր ուժերին, մեր բանակին, և փորձենք պահել մեր ազգային շահը: Ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք վերլուծել անցած ճանապարհը ու խնդիրները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, հստակ մոտեցումներով և սկզբուքններով կկարողնանաք հասկանալ, թե որ կազմակերպություններն են համապատասխանում մեր ազգային շահերին: Բոլոր այլ հնարավոր ուղղություններով մենք պետք է համագործակցության եզրեր գտնենք, օրինակ՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության հետ: Ճիշտ է, մեր աշխարհքաղաքականության մեջ ընդունված չէ, որ դու երկկողմանի աշխատանք տանես, բայց գործող ֆորմատները ցույց են տվել արդեն իրենց թերությունները և մենք պարտավոր ենք ուսումնասիրել մեր առջև դրված հնարավորությունները:
- Չնայած քարոզարշավը չի ավարտվել, բայց այս ընթացքում ինչ եզրահանգումների եկաք: Ինչպես է ընտրություններին տրամադրված ժողովուրդը: Արդյոք կուսակցությունների ու դաշինքների բազմազանությունը շփոթեցնում է ժողովրդին:
- Տասնյակ տարիների ընթացքում քաղաքական տարբեր ուժեր ժողովրդի հետ չեն եղել ազնիվ, և ձևավորել են այնպիսի մթնոլորտ, որը բավականին հիասթափության պատճառ է դարձել: Այդ հիասթափության մթնոլորտը խանգարում է նոր ուժերին իրենց խոսքը ճանաչելի դարձնելու ժողովրդին: Ընտրությունները էլ ավելի են բարդացնում ժողովրդի կողմնորոշվածությունը, 26 ուժերը նույնպես, բայց քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը ճիշտ կատարել:
- Ինչպես եք գնահատում խորհրդարան անցնելու ձեր ուժի շանսերը: Խորհրդարան անցնելուց հետո, որոնք են լիելու այն կարևոր խնդիրները, որոնց ձեր ուժը առաջինն է ուշադրություն դարձնելու:
- Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որն իրականացնում ենք, և հավատում ենք, ուստի կունենանք այն արդյունքը, որին որ արժանի ենք: Խորհրդարան անցնելուց հետո պետք է ստեղծենք բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի մեր քաղաքական դաշտում ձեռք բերենք կայունություն: Պատերազմը տեղափոխվել է մեր ներքաղաքական դաշտ և մենք պետք է պատվով և քաղաքակիրթ ձևով լուծում տանք այն խնդիրներին, որոնք առաջացել են մեր ազգի առջև: Պետք է փորձենք համախմբվել և մեկ օրակարգի շուրջ աշխատենք մեր հնարավոր գործընկերների հետ:
- Իսկ որևէ ուժի հետ համագործակցելու կամ դաշինք կազմելու հնարավորություն տեսնում եք:
- Մենք տարբեր հարթակներում մեր մոտեցումներով փոխանակվում ենք այլ քաղաքական ուժերի հետ: Կարող եմ ասել, որ բովանդակալից է և հետաքրքիր է ստացվում: Միմյանց հետ շփվելը մեզ համար հնարավորություն է, որպեսզի ընդհանուր եզրեր գտնենք: Կախված ընտրությունների արդյունքների հետ, մենք կձավորենք այնպիսի մթնոլորտ, որը որ կհամապատասխանի մեր պահանջարկներին:
- Իսկ ինչ-որ կանխատեսումներ ունեք, թե ինչպիսի ավարտ կունենան ընտրությունները:
- Դեռ ոչ, բայց մտահոգությունս այն է, որ խորհրդարան կանցնեն ռադիկալ ուժեր, որոնք իրար հանդեպ լարված հարաբերություններ կունենան: Եթե այս մտահոգությունները իրականություն դառնան, եթե մենք չձևավորենք ազգային համերաշխության Ազգային ժողով, մեր երկիրը ստիպված կլինի կանգնել 2-րդ արտահերթ ընտրությունների առջև:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ
Կատարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին
Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել
Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի
Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին
Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին
«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ
Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ
Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ
Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ
Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ
«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար
Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT