Երևան
12 °C
«Մեր առաքելությունն է Հայաստանը դարձնել ուժեղ եւ ազդեցիկ պետություն, ստեղծել կոռուպցիայից զերծ արդյունավետ կառավարում եւ կայացնել իրապես իրավական պետություն»:
Ահա այսպես է իր ընտրողներին ներկայանում «Արդար Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավին, որի ընթացքում կուսակցության անդամները Նորայր Նորիկյանի առաջնորդությամբ շրջում են փողոցներում, թռուցիկներ բաժանում քաղաքացիներին եւ ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը։
«Արդար Հայաստան» կուսակցությունն իր ծրագրում նշում է՝ ստեղծելու են որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը դարձնելու են 18 ամիս։ Վերականգնելու են կիսանախագահական համակարգը։ Աշխարհում ապրող բոլոր հայերին հնարավորություն են տալու լինել ՀՀ քաղաքացի։ Բարձրացնելու են մի շարք բնագավառներում աշխատողների աշխատավարձերը, լուծելու են երիտասարդների զբաղվածության խնդիրը, փոխելու են Հայաստանի պետական զինանշանը եւ պետական օրհներգը...
Կուսակցության ծրագրային այլ դրույթների, քարոզարշավի եւ ընտրությունների ելքի մասին ՀԺ-ն զրուցել է կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ։
- Պարոն Նորիկյան, արդեն մի քան օր է՝ սկսվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը անցնում է բավականին բուռն մթնոլորտում՝ սպառնալիքներ, ատելության խոսք, հայհոյանքներ... Ինչպե՞ս եք վերաբերում քարոզչություն անցկացնելու այս տարբերակին, մի՞թե գաղափարները հետին պլան չեն մղվում։
-Որեւէ քաղաքական գործչի պատիվ չի բերում այսպիսի բառամթերքով խոսել ոչ միայն միմյանց հետ, այլեւ ներկայանալ հանրությանը։ Եկել է սթափվելու ժամանակը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պետք է հաշիվ տան իրենց ու հասկանան, թե ինչ կարգավիճակ են զբաղեցնում։ Նրանց միջեւ ընթացող «փոխհրաձգությունը» դրական բան չի կարող առաջարկել մեր քաղաքական դաշտի առողջացման համար։
- Շատերը գուժում են՝ քաղաքացիական պատերազմ է լինելու։
- Այո, ես կանխատեսում եմ հետընտրական զարգացումներ, բայց թույլ տվեք ասել, որ մեր ժողովուրդը իր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է բավականին լուրջ կրիտիկական իրավիճակներ, բայց այնուամենայնիվ այդ թույլատրելիության սահմանը չի հատել։ Ես հեռու եմ այն մտքից, որ մեր ժողովրդի մի հատվածը կարող է հարձակվել մյուս հատվածի վրա։ Կարծում եմ՝ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կփորձեն գեներացնել այդպիսի մթնոլորտ եւ տանել բախումներին։
-Անվտանգային առումով ՀՀ-ն այս պահին գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում։ Տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում։ Եթե ընտրությունների արդյունքներով հենց «Արդար Հայաստան» կուսակցությունը դառնա իշխանություն, ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը։
-Քաղաքական ուժերի մի մասը խոսում է ռուսական կոնտինգենտի ընդլայնման մասին, մի մասը խոսում է տարածաշրջանում ֆրանսիական զորախումբ բերելու անհրաժեշտության մասին, ոմանք խոսում են ԱՄՆ-ի մասին, որեւէ մեկը չի խոսում հայկական բանակի մասին։ Մեզ անհրաժեշտ է բանակի հզորացում։ Պետք է ստեղծենք այնպիսի մարտունակ բանակ, որը կլինի տարածաշրջանում լավագույնը։
-Հայաստանը հիմա պատրա՞ստ է ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Ինչպե՞ս եք դրան հասնելու։
-Պետք է աշխատել, գումար ունենալու համար պետք է աշխատել, օր ու գիշեր, 24 ժամ։ Մենք այլ տարբերակ չունենք։ Ինչ գնով էլ ուզում է լինի, մենք պետք է գտնենք այդ նյութական միջոցները, որ կարողանանք ապահովել բանակի մարտունակությունը: Եթե մենք չզբաղվենք մեր երկրի սահմանների պաշտպանությամբ, ուրիշները այդ գործով չեն զբաղվի։
-Ո՞ր երկրին եք տեսնում մեզ դաշնակից։
-Հայաստանը պետք է կարողանա վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Մենք պետք է օգտվենք բոլոր այն կազմակերպություններից, որոնց անդամակցում ենք։ Ես շատ կարեւորում եմ նաեւ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, հասկանանք, թե ՀԱՊԿ-ն որ պայմաններում է աշխատում։ Ինձ մոտ տպավորություն է՝ քանի Մոզամբիկի կամ ԱՄՆ-ի զորքերը չեն մտնում Հայաստան, ՀԱՊԿ-ն չի համարելու, որ դա հարձակում է Հայաստանի վրա։
-Պարոն Նորիկյան, անցում կատարենք դատական համակարգի բարեփոխումներին. ձեր ծրագրում նշված է՝ Սահմանադրական փոփոխությունների ուժով, ինչպես նաեւ դրանից բխող նոր ընդունվող Դատական օրենսգրքի ուժով ինչ-որ մի պահից դադարեցնելու ենք գործող բոլոր դատավորների գործունեությունը: Այս պրոցեսը չի՞ խաթարի դատական համակարգի գործունեությանը:
-Նոր դատական օրենսգրքի ընդունումից հետո կլինեն անցումային դրույթներ, որ որեւէ փուլում կդադարեցվեն բոլոր դատավորների լիազորությունները։ Բայց գործող դատավորներից շատերը թեստավորման ու մրցույթի արդյունքում հնարավորություն կունենան շարունակել աշխատել, քանի որ ունեն իսկապես պահանջվող բոլոր որակները, իսկ ոմանք ուղղակի հրաժեշտ կտան դատավորի աշխատանքին։
-Մասնավորապես ի՞նչ փոփոխություններ եք բերելու իրավական ոլորտում։
-Մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում պետք է լինեն արդարադատության պալատներ, որտեղ կներառվեն այն բոլոր պետական ծառայությունները, որպեսզի մարդիկ կարողանան մի շենքում կատարել շատուշատ գործառույթներ։ Ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում ստեղծելու ենք գործադիր իշխանությունից բացարձակ անկախ հակակոռուպցիոն կոմիտե՝ կոմիտեի նախագահի թեկնածուի առաջադրումը վերապահելով խորհրդարանական ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում առաջադրած թեկնածուին: Ոստիկանության համակարգում նույնպես անելու ենք բարեփոխումներ, որպեսզի քաղաքացին ոստիկանին չընդունի որպես «գործ տվող» կամ «մլիցա», այլ իրեն պաշտպանող։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT