Պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը հրաժարվել է ցուցմունք տալուց

Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել է 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։

Դատախազության տվյալներով`դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին այդ նպատակով 9 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել` գյուղի բնակիչներին բաժանելու համար։

Պատգամավորի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը, փաստաբաններն այն քաղաքական հետապնդում են որակու: Նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար գլխավոր դատախազությունը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ-ի որոշումից հետո նոր հայտնի կլինի Ռուբեն Խլղաթյանին մեղադրանք առաջադրվելու է, թե՝ ոչ:

«Ռուբեն Խլղաթյանը ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն առաջադրված  կասկածանքի հետ այն անհիմն է, որեւէ փաստական տվյալի վրա չհիմնված»,- մեր զրույցում ասաղ Սարդարյանը՝ հավելելով. «սա քաղաքական հետպնդումից բացի ուրիշ ոչինչի չի կարող լինել: Մենք համոզված ենք, որ ինքն անմեղ եւ վաղ թե ուշ բացահայտվելու է, որ առանց որեւէ հիմքի անձին դրեցին նման շոուի ենթարկեցին եւ դրանով փորձեցին իմ վստահորդի քարոզարշավին խոչընդոտել: Իրականում ես գտնում եմ, որ մեր հասարակությունը ունի լայն մակարդակի գիտակցություն եւ հասկանում է, ինչ է տեղի ունեցել եւ հուսով եմ, որ Ռուբեն Խլղաթյանի քաղաքական գործունեությանը սա չի խոչընդոտի»:

- Պարոն Սարդարյան, ձեր վստահորդը կասկածանքի շուրջ ցուցմունք տվե՞լ է:

- Քանի որ մենք հասկացանք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, բնականաբար հրաժարվեցինք համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Հրատապ ձերբակալումը, պաշտպաններին ներս չթողնել, (միայն ՄԻՊ-ի միջամտությամբ կարողացանք ներս մտնել), այս երեւույթները առաջացրեց մեր մոտ լուրջ կասկածներ. փաստաբանների խորհուրդներին հետեւելով պարոն Խլղաթյանը այս պահին հրաժարվել է ցուցմունք տալ: Հնարավոր է, որ մեր դիրքորոշումը հետագայում փոխի, եթե մենք նկատենք օբյեկտիվություն:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության, ձեր վստահորդը, այցելել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տուն՝ 9 միլիոն դրամ ընտրակաշառք փոխանցելու համար: Սա  ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ձեր հարցը գործի փաստական տվյալներին է վերաբերում, օրենքն ինձ արգելում է դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ, իսկ ես որպես իրավաբան իրավունք չունեմ օրենքը շրջանցել: Բնականաբար հանցագործություն չի կատարվել, ընտրակաշառք փոխանցելու փորձ չի կատարվել եւ նման մտադրություն մեր վստահորդը երբեւէ չի ունեցել:

-  Ձեր վստահորդը ի՞նչ հարաբերություն ունի ձերբակալված Գ. Պ.-ի հետ

- Փաստական տվյալների վերաբերյալ հարցարդրումներ եք տալիս ես իրավասու չեմ դրանց պատասխանել, երբ որ կհասնենք այն փուլին, այդ իրավունքը ունենանք սիրով կներկայացնեմ այդ մանրամասները:

- Պարոն Սարդարյան, հարուցված քրեական գործի շրջանակում Ռուբեն Խլղաթյանի բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է, նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն եղե՞լ է:

- Դա արդեն դատավարական գործողություններ են, որը կարող է նախաքննական գաղտնիք կազմել:

Նշենք, որ ընտրակաշառք տալը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2089 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին