Երևան
12 °C
«Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին:
Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ:
«Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել, նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:
Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու:
«Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը:
Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք:
ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը, խոսելով տարածաշրջանային եւ մեր երկրի ներկա վիճակի մասին, նշեց հետեւյալը.
«Մենք գտնվում ենք ծանրագույն վիճակում, շատերը չեն գիտակցում, բայց դրանից իրականությունը և իրողությունը չեն փոխվում, եւ այսօր մենք կանգնած ենք ջրբաժանի առջև, որտեղ կա մեկ միացյալ ուժ՝ նախկիններն ու ներկաները. դա միացյալ ուժ է, որը կառավարվում և հովանավորվում է մեկ կենտրոնից, որն իր հերթին սպասարկում է թուրքական օրակարգ: Մյուս կողմից՝ կա մեկ ուժ՝ ԱԺԲ-ն, որը անկեղծ է, անկախ է եւ միակ ազգային ուժն է»:
Բանախոսի կարծիքով՝ Հայաստանը վաճառվել է այսպես կոչված «ռազմավարական դաշնակցի» կողմից նրա իսկական դաշնակցին՝ Թուրքիային, եւ որպեսզի այդ վաճառքի գործարքը ամբողջությամբ տեղի ունենա, ու վաճառվող կողմը ստանա իր ակնկալվող դիվիդենտները, նա պետք է տիրապետի այն տարածքին, որը նա դիտարկում է որպես ապրանք՝ տվյալ դեպքում Հայաստանին:
«Մենք տեսնում ենք, որ դաշտը ամբողջությամբ հեղեղված է Ռուսաստանի, Մոսկվայի ուժերով, սպասարկուներով, անգամ խեղկատակներով: Բոլոր սլաքները ուղղված են ՝ երկիրը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու կեղծ թեզերով, այն թեզերով, որ եթե Ռուսաստանը դուրս գա, ապա ո՞վ է մեզ պաշտպանելու,այն թեզերով, թե եթե մենք ինքներս մեզ չենք պաշտպանում, ապա ինչո՞ւ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի»,-ասաց նա:
Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ ԱԺԲ-ն միակ ուժն է, որը հասարակության աչքերը բացելու առաքելությունն է ստանձնել, ինչը թեպետ շատ դաժան ու դժվար է, բայց իրենց դա կհաջողվի:
Սահմանների սահմանազատման մասին հարցին պատասխանելով՝ Վահե Գասպարյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ՝ սահման ասելով՝ ով ինչ է հասկանում:
«Պուտինի, Էրդողանի, Ալիեւի համար գոյություն ունեն Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի սահմանները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից՝ չեն համարվում լեգիտիմ սահմաններ: Մեզ համար եւ քաղաքակիրթ աշխարհի համար լեգիտիմ սահմանները հադիսանում են Առաջին Հանրապետության սահմանները: Մենք կողմ ենք լեգիտիմ սահմանների սահմանազատմանը»,-նշեց նա:
Հարցին՝ ո՞ւմ եք տեսնում որպես ռազմավարական գործընկեր, քանի որ Ռուսատանին որպես գործընկեր չեք ընդունում եւ ի՞նչ եք պատրաստվում անել՝ անվտանգությումնը ապահովելու համար՝ Վահե Գասպարյանը պատասխանեց.
«Այն, որ մեզ փորձում են ներկայացնել որպես հակառուս եւ արկածախնդիր ուժ, իրականում իրականությանը չի համապատասխանում»:
Նա նշեց, որ իրենք ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեն, իրենք հանդես են գալիս Կրեմլի, պուտինյան Ռուսաստանի, կայսերապաշտական իշխանության եւ քաղաքականության դեմ, եւ չեն առաջարկում հրաժարվել Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը արդեն հրաժարվել է Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտականություններից, որը ավելի ցատուն երեւաց պատերազմի օրերին:
«Մենք առաջարկում ենք գոյություն չունեցող դաշնակցային հարաբերություների փոխարեն թուլացող եւ տարաշածրջանից հեռացող, Թուրքիային հանձնող եւ վաճառող, գերիների հարցը չլուծող, Արցախի կարգավորման հարցը լուծել չցանկացող Ռուսաստանի փոխարեն ունենալ իրական դաշնակիցներ: Ունենալով ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը, մեզ ոչ մի բան չի խանգարի համագործակցություն ծավալել Ֆրանսիային, Հնդկաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ»,- նշեց վարչապետի՝ ԱԺԲ թեկնածուն:
Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը:
«Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն են՝ ՄԱԿ –ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը, միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT