Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան

«Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ:

«Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել,  նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:

Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու:

«Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով  անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք:

ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը, խոսելով տարածաշրջանային եւ մեր երկրի ներկա վիճակի մասին, նշեց հետեւյալը.

«Մենք գտնվում ենք ծանրագույն վիճակում, շատերը չեն գիտակցում, բայց դրանից իրականությունը և իրողությունը չեն փոխվում, եւ այսօր մենք կանգնած ենք ջրբաժանի առջև, որտեղ կա մեկ միացյալ ուժ՝ նախկիններն ու ներկաները. դա միացյալ ուժ է, որը կառավարվում և հովանավորվում է մեկ կենտրոնից, որն իր հերթին սպասարկում է թուրքական օրակարգ: Մյուս կողմից՝ կա մեկ ուժ՝ ԱԺԲ-ն, որը անկեղծ է, անկախ է եւ միակ ազգային ուժն է»:

Բանախոսի կարծիքով՝ Հայաստանը վաճառվել է այսպես կոչված «ռազմավարական դաշնակցի» կողմից նրա իսկական դաշնակցին՝ Թուրքիային, եւ որպեսզի այդ վաճառքի գործարքը ամբողջությամբ տեղի ունենա, ու վաճառվող կողմը ստանա իր ակնկալվող դիվիդենտները, նա պետք է տիրապետի այն տարածքին, որը նա դիտարկում է որպես ապրանք՝ տվյալ դեպքում Հայաստանին:

«Մենք տեսնում ենք, որ դաշտը ամբողջությամբ հեղեղված է Ռուսաստանի, Մոսկվայի ուժերով, սպասարկուներով, անգամ խեղկատակներով: Բոլոր սլաքները ուղղված են ՝ երկիրը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու կեղծ թեզերով, այն  թեզերով, որ եթե Ռուսաստանը դուրս գա, ապա ո՞վ է մեզ պաշտպանելու,այն  թեզերով, թե եթե մենք ինքներս մեզ  չենք պաշտպանում, ապա ինչո՞ւ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի»,-ասաց նա:

Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ ԱԺԲ-ն միակ ուժն է, որը հասարակության աչքերը բացելու առաքելությունն է ստանձնել, ինչը թեպետ շատ դաժան ու դժվար է, բայց իրենց դա կհաջողվի:

Սահմանների սահմանազատման մասին հարցին պատասխանելով՝ Վահե Գասպարյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ՝ սահման ասելով՝ ով ինչ է հասկանում:

«Պուտինի, Էրդողանի, Ալիեւի համար գոյություն ունեն Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի սահմանները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից՝ չեն համարվում լեգիտիմ սահմաններ: Մեզ համար եւ քաղաքակիրթ աշխարհի համար լեգիտիմ սահմանները հադիսանում են Առաջին Հանրապետության սահմանները: Մենք կողմ ենք լեգիտիմ սահմանների սահմանազատմանը»,-նշեց նա:

Հարցին՝ ո՞ւմ եք տեսնում որպես ռազմավարական գործընկեր, քանի որ Ռուսատանին որպես գործընկեր չեք ընդունում եւ ի՞նչ եք պատրաստվում անել՝  անվտանգությումնը ապահովելու համար՝ Վահե Գասպարյանը պատասխանեց.

«Այն, որ մեզ փորձում են ներկայացնել որպես հակառուս եւ արկածախնդիր ուժ, իրականում իրականությանը չի համապատասխանում»:

Նա նշեց, որ իրենք ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեն, իրենք հանդես են գալիս Կրեմլի,  պուտինյան Ռուսաստանի, կայսերապաշտական իշխանության եւ  քաղաքականության դեմ, եւ չեն առաջարկում հրաժարվել Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը արդեն հրաժարվել է Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտականություններից, որը ավելի ցատուն երեւաց պատերազմի օրերին:

«Մենք առաջարկում ենք գոյություն չունեցող դաշնակցային հարաբերություների փոխարեն թուլացող եւ տարաշածրջանից հեռացող, Թուրքիային հանձնող եւ վաճառող, գերիների հարցը չլուծող, Արցախի կարգավորման հարցը լուծել չցանկացող Ռուսաստանի փոխարեն ունենալ իրական դաշնակիցներ: Ունենալով ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը, մեզ ոչ մի բան չի խանգարի համագործակցություն ծավալել Ֆրանսիային, Հնդկաստանի, Իրանի եւ մյուս երկրների հետ»,- նշեց վարչապետի՝ ԱԺԲ թեկնածուն:

Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը:

«Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած  եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն  են՝ ՄԱԿ –ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը,  միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2022 դիտում

Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը

Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությունը. տեսանյութ

Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան

Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին

«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ

Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ

23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան

Ձեզ համար տարօրինակ է, որ նախարարին բացի գողությունից՝ կարելի է տեսնել պարելուց. Սիսակ Գաբրիելյան

Ես նաև քնում եմ, հաց ուտում, երբեմն՝ աշխատանքից դուրս, պարում, մարդը պետք է ունենա հետաքրքրություններ. նախարար

ՏԱՑ-ը 2025-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով

Ապահովագրական փաթեթի՝ տարվա համար առավելագույն շեմ չկա. կա կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ. նախարար

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին

Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան

ՀՀ-ում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ 4 մլն դրամ ստանա իր առողջության համար. Հայկ Կոնջորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է

Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ինչ պետք է անի «Արմեդ» հավելվածում ընդգրկվելու համար. նախարարը մանրամասնել է

Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս

Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի

Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան

Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ

Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան

Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով

Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան

Երևանում հայտնի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

ԱՄՆ պատվիրակությունն ու ՊԵԿ նախագահը դիտարկել են Հայաստանում ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները

Ովքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Թորոսյանը մանրամասնել է

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ո՞նց ես»-ի փոխարեն իրար հարցնենք՝ «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Ռազմական ակադեմիայում էական աշխատանք է արվել բարեկարգման և ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ․ Պապիկյան

Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, կդիտվեն տեղումներ, քամու ուժգնացում և բուք. Սուրենյանը՝ եղանակի մասին

65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ

Սիրելի՛ դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար

Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին

Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է

Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան

Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից

Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ