Երևան
12 °C
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամենից շատ ընտրակաշառք բաժանում են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում քարոզարշավի և ընտրությունների ընթացքում: «Ընտրակաշառքի մասին ահազանգերը ուսումնասիրելով, կարող եմ փաստել, որ դրանք հիմնականում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից են բաժանվում: Բայց ունենք ահազանգեր նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ու «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ, սակայն դրանց քանակն անհամեմատ քիչ է»,- հավելեց Իոաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր ամենից շատ ունեն Արմավիրի ու Լոռու մարզերից: «Արմավիրի մարզում այն սխեման և մարդկանց, որոնց հետևում էինք, արդեն բացահայտված են, նրանցից մեկը Ռուբեն Խլղաթյանի հետ կապված գործն էր: Լոռու մարզում նույնպես բավականին շատ փաստեր ունենք հանցագործության մասին, փաստերն ուղարկվել են դատախազություն: Սյունիքում էլ ունենք ընտրակաշառքի դեպքեր: Բոլոր դեպքերի առնչությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Կապանում շատ ահազանգեր են ստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փորձում է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա։ Օրինակ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում է: Կոմբինատն աշխատում է երկու հերթափոխով: Մենք տեղեկություններ ունենք, որ աշխատողներին այսօր ասել են, որ առաջին հերթափոխի աշխատողները երկու ժամ ուշ վերջացնեն, մյուս հերթափոխին էլ ասել են՝ շուտ կգաք, որպեսզի երկու հերթափոխների աշխատողներից և ոչ մեկը չկարողանա մասնակցել Փաշինյանի հանրահավաքներից և ոչ մեկին: Բայց սա ամենափոքր բանն է, որը կապված է կոմբինատի հետ: Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք փորձում են ազդել քաղաքական պրոցեսների վրա: Օրինակ՝ Արծվանիկում ունենք ահազանգ, որ թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրեն «Հայաստան» դաշինքին: Մենք ունենք կոմբինատի հետ կապված նաև այսպիսի ահազանգ, որ այնտեղ աշխատակիցներ կան, որոնք ստանում են 700-800 հազար դրամ աշխատավարձ, սակայն չեն գալիս աշխատանքի: Այդ անձինք զբաղված են կոմբինատից դուրս քաղաքական գործունեություն ծավալելով: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ կոմբինատը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, հերիք չէ այն կոպեկներով սեփականաշնորհվեց, հերիք չէ գերշահույթներ է ստանում, դա էլ օգտագործում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության նպատակով: Լկտիությունը պետք է չափ ու սահման ունենա: Այս և բոլոր մեզ հասած ապօրինությունների մասով աշխատում ենք մենք պատկան մարմինների հետ, մասնավորապես՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության, ՀՔԾ-ի և Քննչական կոմիտեի հետ, առանց բացառության»:
Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը հիմնականում կապված են «Հայաստան» դաշինքի հետ: «Օրինակ՝ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը իր աշխատակիցների Viber-խմբում գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Կապան գալու օրը բոլորը պետք է մասնակցեն: Սա Քրեական օրենսգրքով արգելված արարք է»,-ասաց Իոաննիսյանը:
Դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները համակարգող Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր մի գրառմամբ, որտեղ ասվում է, թե ՔՊ-ն 20 հազար դրամ ընտրակաշառք է բաժանում և հավի ճտեր, հարցին՝ ինքը տեղեկություններ ունի՞ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին, Դանիել Իոաննիսյանն ասաց.
«Եթե ինչ-որ մեկը ընտրակաշառք վերցնող է, կվերցնի «Հայաստան» դաշիքնի բաժանած 100 հազար դրամները, ոչ թե՝ 20 հազար դրամ: Տեղեկություններ ունենք, որ տեղեր կան, որտեղ դաշինքը ավելի շատ է խոստանում, քան 100 հազար դրամը, ընդ որոշում մայրաքաղաքում երկու անգամ ավելի շատ գումարների մասին են խոսում, քան՝ մարզերում: «Պատիվ ունեմ»-ի մասով կոնկրետ թվեր չեմ կարող ասել, տեղյակ չեմ: ՔՊ-ի վերաբերյալ կարող եմ ասել,որ տեղեկություններ էինք ստացել, որ Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ ժամը 6-ին Սևան քաղաքի մշակույթի տուն էր հրավիրել քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառմանը մասնակցել էին մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տեղեկություններ ունենք, որ մի շարք ուսուցիչներ հանդիպման բերվել են ստիպողաբար: Մենք գաղտնի աշխատող խումբ էինք այնտեղ ուղարկել, ովքեր տեղում զրուցել էին ուսուցիչների հետ: Մարզպետարանն ասել է դպրոցի տնօրեններին, նրանք՝ ուսուցիչներին, դե մարզպետի հետ հանդիպում է, պետք է գնաք հանդիպեք, այսպիսի մի բան է եղել: Ուսուցիչներից ոմանք դժգոհ էին, որ եկել են, բայց պարտադրանքի փաստ չենք հայտնաբերել: Ընդհանուր ՔՊ-ի հետ կապված, որոշ տեղերում մենք տեսնում ենք, որ աշխատանքային ժամերին մարզպետարանի աշխատակիցները և ոչ միայն մարզպետարանի, մասնակցում են քարոզարշավի: Դա ևս խնդրահարույց է»:
Նկատառմանը, որ այսր ԱԺ հերթական քառօրյան տեղի չունեցավ, քանի որ քվորում չկար, պատգամավորները քարոզարշավի էին, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը նշեց.
«Պետք է մի բան արձանագրել. քարոզարշավի ժամանակ երբեք հնարավոր չի եղել ԱԺ նիստ գումարել: Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ քարոզարշավին պետք է մասնակցեն պատգամավորները, քանի որ նրանք են ընտրվում, պատգամավորը պետք է գնա, խոսի ու համոզի իր ընտրողին: Սա ժողովորդավարական պրոցես է: Բայց դա չի վերաբերում օրինակ մարզպետարանի բաժնի պետերին»:
Անդրադառնալով նաև քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի տարածմանն ու հայհոյանքներ հնչեցնելուն, Իոաննիսյանն ասաց, որ այդպիսի դեպքեր արձանագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության մոտ.
«Սերժ Սարգսյանը քարոզարաշվի ժամանակ օգտագործեց այնպիսի արտահայտություն, որը ես հիմա չեմ կարող օգատգործել: Խնդրահարույց է նաև Փաշինյանի՝ «շինելու» և «մանդատելու» հետ կապված արտահայտությունները: Ճիշտ է, հայերենում չկա մանդատել արտահայտություն, բայց, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է պողպատե մադատի մասին, որը ասոցացվում է մուրճի հետ, և ասում է՝ ես ձեզ լիազորում եմ որոշ մարդկանց մադատել, մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրենց լիազորում են բռնություն գործադրելու հարցում: Այս երեք ուժերի մոտ եմ տեսնում այսպիսի քաղաքականություն, այլ ուժերի մոտ անհավանական ավելի քիչ է»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:
Դատախազությունից էլ այսօր հայտնեցին, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում և ահազանգ:
Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 19-ը այլ բնույթի են:
138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ: Արդյունքում՝ դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործըթնացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Մասնավորապես՝ քրեական գործեր հարուցվել են՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մասով:
Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: Նշվածներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT