Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է․ Հայկ Չոբանյանը մասնակցում է GLEX-2021 միջազգային համաժողովին

15/06/2021 schedule18:55

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին:

Տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով:

Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների բնագավառում Հայաստանը մեծ հավակնություններ և ներուժ ունեցող երկիր է։ Ուստի, մեր երկրի համար անչափ կարևոր է համագործակցությունը ոլորտի հիմնական դերակատարների հետ, ինչպես նաև փորձի փոխանակումն այնպիսի ուշագրավ միջոցառումներում, ինչպիսին GLEX 2021-ն է:

«Այսօր աշխարհում առաջնային խնդիր է նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տիեզերական հետազոտությունների ոլորտը: Հաշվի առնելով, որ տիեզերական հետազոտությունը զուգորդվում է տեխնոլոգիական առաջընթացով, ՀՀ կառավարությունը ներդրումներ է կատարում այս ուղղությունը զարգացնելու համար: Մենք ջանում ենք համագործակցել աշխարհի առաջատար երկրների հետ՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածությունը օգտագործելու և այլ գլոբալ նախագծերում ներգրավվելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:

Համաժողովի ընթացքում, որը կտևի մինչև հունիս 18-ը, բացվել է մասնագիտացված ցուցահանդես, նախատեսվում են լիագումար նիստեր տիեզերական գործակալությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղի կունենան նաև թեմատիկ քննարկումներ, բանակցություններ, փոխգործակցության ֆորում, հատուկ նիստ՝ նվիրված Յուրի Գագարինի թռիչքի 60-ամյակին: 

GLEX 2021-ը կազմակերպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան` Համաշխարհային աստղագնացության ֆեդերացիայի հետ համատեղ:

Համաժողովի հիմնական նպատակն է միավորել տարբեր երկրների գիտնականներին, ինժեներներին, դիզայներներին, ովքեր ձգտում են ուսումնասիրել և տիրապետել տիեզերական տարածությունը, ցանկանում են կիսվել իրենց մտքերով, ծրագրերով և պատրաստ են դրանք քննարկել գործընկերների հետ:

GLEX-2021- ին ներկա են 59 երկրների մոտ 800 ներկայացուցիչներ, այդ թվում` Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, որոնց կողմից ներկայացվելու են 576 զեկույցներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
948 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը