Երևան
12 °C
Հունիսի 11-ին անցկացված «Օտար լեզու» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են: Ըստ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի փոխանցած տվյալների՝ «Օտար լեզու» առարկայից 18-20 միավորներ ստացողներն ավելի շատ են, քան ոչ դրական միավորի շեմը չհաղթահարածները: Ընդ որում՝ օտար լեզուներից ամենաբարձր գնահատականները անգլերեն առարկայից են:
ԳԹԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ անգլերեն առարկայից հայտագրվել էր 4346 դիմորդ, սակայն քննությանը մասնակցել է 4271-ը:
Անգլերենի միասնական քննության միջին գնահատականը եղել է 14.5 միավորը: 18-20 միավորներ հաջողվել է ստանալ դիմորդների 28.9 տոկոսին՝ 1233 դիմորդի, իսկ անբավարար է ստացել դիմորդների 8.3 տոկոսը կամ 356 դիմորդ: Առավելագույն միավորներ ստացած դիմորդներից 20 միավոր ստացել են 31 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 590 դիմորդ, իսկ 18-18.75 միավոր ստացել են 612 դիմորդ:
Ընդ որում՝ անցած տարի այս առարկայի քննության համար հայտագրվել էր բավական քիչ՝ 1773 դիմորդ:
Գերմաներենի քննությանը հայտագրված 85 դիմորդից բացակայել է միայն մեկը: Միջին միավորը եղել է 13.6: Մասնակիցների 14.3 տոկոսը կամ 13 դիմորդ չի հաղթահարել դրական միավորի շեմը, իսկ 18-19,75 միավոր ստացածներն էլ կազմում են դիմորդների 15.5 տոկոսը կամ 13 դիմորդ: Գերմաներենի միասնական քննությունից ոչ մի դիմորդ 20 միավոր չի ստացել:
Ֆրանսերեն առարկայից հայտագրվել էր 74 դիմորդ: Բոլոր դիմորդները ներկայացել են քննությանը: Միջին միավորը եղել է 14.7-ը: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել մասնակիցների 8.1 տոկոսը՝ 18 դիմորդ, իսկ 18-20 միավոր ստացել են մասնակիցների 10.8 տոկոսը կամ 18 դիմորդ:
Նշենք, որ սրանք քննությունների նախնական արդյունքներն են։ Դիմորդները հնարավորություն ունեն արդյունքները բողոքարկել։
Համեմատելով 2020 թվականի եւ այս տարվա ցուցանիշները՝ օտար լեզվի միասնական քննության տարբերություններում նկատելի են դառնում ինչպես մասնակիցների թվի ավելացումը, այնպես էլ ցուցաբերած արդյունքների աննշան տարբերությունները: 2020 թվականին, ինչպես նշեցինք, անգլերենի միասնական քննություն հանձնել են 1773 դիմորդ, իսկ այս տարի՝ 4271 դիմորդ:
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի օտար լեզվի միասնական քննություն հանձնող դիմորդների թիվը հայոց լեզվու հանձնողների համեմատ ավելի շատ է եղել («Օտար լեզու» առարկայից քննություն հանձնելու համար գրանցվել էր 4413 դիմորդ, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի համար հայտագրվել էր 3751 դիմորդ): Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով դիմորդներն իրավունք ունեին օտար լեզվի եւ հայոց լեզվի միջեւ ընտրություն կատարելու: Այս դեպքում, հաշվի առնելով հայոց լեզվի բարդությունը, դիմորդների մեծ մասը նախընտրել է հանձնել օտար լեզվի քննությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT