«Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել». 9/18 ընտրատեղամասում քվեարկել է 75 քաղաքացի

Երևանի Կենտրոնի 9/18 ընտրատեղամասում 1627 ընտրողից քվեարկության մեկնարկից սկսած՝ ժամը 8:00-ից մինչև 9:35, ընտրել է 75 ընտրող:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ընտրության մեկնարկից հետո դեռևս լուրջ խնդիրներ, բացի տեխնիկական խնդիրներից, չեն առաջացել:

«Մարդիկ դժվարանում են թերթիկների բազմազանությունից, հատկապես մեծահասակներն են շատ դժվար կարողանում կողմնորոշվել, հնարավորինս փորձում ենք ամեն ինչ կարգավորել: Առայժմ ոչ մի խնդիր չի առաջացել, միայն լինում է, որ մարդիկ գան, որոնց մատնահետքերը համապատասխանում են մեկ ուրիշի մատնահետքի հետ, բայց դա տեխնիկական խնդիր է, հարթվում է: Նորմալ սկսել ենք, հույս ունենք՝ նորմալ էլ կավարտենք»,- ասաց նա:

Մտնելով ընտրատեղամաս՝ հանձնաժողովի անդամները սարքի միջոցով ստանում էին քաղաքացիների մատնահետքերը, այնուհետ նրանց բաժանվում էին 26 քաղաքական ուժերի թերթիկները: Անդամները բացատրում էին քաղաքացիներին՝ մտնելով քվեախցիկ՝ ինչպես պետք է քվեարկեն:

Մեր ներկայության ժամանակ էլ որոշ քաղաքացիներ շփոթվում էին թերթիկների բազմազանությունից, քաղաքացիներից մեկը դժգոհում էր, որ իրեն չեն տվել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համարներով թերթիկները: Բայց ստուգեցին, ու պարզվեց, որ նա շփոթել է, եւ ամեն ինչ կարգին է: Քվեարկությանը մասնակցող Ալվարդ ու Սամսոն ամուսիններն էլ քվեարկության էին մտել նույն քվեախցիկում: Քվեախցիկում նրանք գտնվեցին բավականին երկար: Ալվարդ տատը քվեախցիկից դուրս գալուց հետո հայտարարեց. «Օգնում էինք իրար, քվեաթերթիկի հետ դժվարություն չկար, ամեն ինչ նորմալ էր»,- ասացին նրանք:

203155943_547714346229835_8770922162148328034_n.jpg (377 KB)

Կային քաղաքացիներ, որոնք, մոտենալով հանձնաժողովի անդամներին, պահանջում էին իրենց տալ տվյալ քաղաքական ուժի համարով թերթիկը՝ ասելով. «Բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրել»: Մի քաղաքացի էլ մոռացել էր քվեախցիկից դուրս գալիս իր նախընտրած քվեաթերթիկը դնել ծրարի մեջ:

204409220_501456777735908_2683063798650224330_n.jpg (376 KB)

Նշենք նաև, որ այս ընտրատեղամասում է քվեարկելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

204445595_121473300037857_7885573162799099668_n.jpg (509 KB)

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1510 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ