Երևան
12 °C
«Սրիկաները, մարդասպանները, ովքեր հիմա մասնակցում են ընտրություններին, նրանք, ովքեր անդավաճան են իրենց գործելաոճին, պետք է արժանի պատասխան ստանան»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով այսօր իր ավտոմեքենային արձակած կրակոցներին:
Բաբաջանյանի խոսքով՝ ինքը գիտի և կարող է տալ այդ մարդկանց անունները, իսկ ժողովուրդը այսօր իր ընտրությամբ կոչնչացնի նրանց:
«Ես վստահ եմ՝ դուք գիտեք ովքեր են մարդասպանները, ոճրագործները, բանդիտները, եթե պետք լինի, ես հատ-հատ կտամ նրանց անունները: Դուք նրանց պետք է ոչնչացնեք, ջախջախեք ձեր քվեներով, ջախջախվեն բոլորիդ քվեներով: Մենք պինդ ենք, ամուր ենք, մարդասպանների հետևից գալու ենք հատ-հատ ու ականջներից բռնած՝ տանելու ենք, պատասխանատվության ենթարկենք»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ահաբեկչությունը պետք է հիմնավորապես մերժվի երկրից, դրա համար նախ պետք է ահաբեկիչները պատասխանատվության ենթարկվեն: Այս ընտրությունները հենց դրա համար են:
«Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը զինվի տոկունությամբ, համբերությամբ, մենք հանձնառություն ենք ստացել մեր երկիրը մաքրել այս քաղաքական բալաստից: Ես գիտեմ, որ ահաբեկիչները պատասխանատվության կենթարկվեն: Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները նաև դրա մասին են, որից հետո մենք կլծվենք այս հանցագործներին երկրից հեռացնելու ու արժանի պատասխանատավության կանչելու գործին: Սրիկաները, գողերը, ավազակները, որոնք իրենց վերջին շունչն են ապրում, իրենց քստմնելի ձեռագիրը շարունակում են նաև այս միջադեպի շրջանակներում գործադրել»,- հավելեց Բաբաջանյանը:
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ղեկավարը նշեց, որ տեղի ունեցած դեպքի առթիվ այսօր 17:00-ին դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի մի քանի անդամներ հրավիրելու են մամուլի ասուլիս: Իսկ ինքը հանդես կգա հայտարարությամբ քվեարկությանը մասնակցելուց հետո:
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը. «Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ժամը 09:30-ի սահմաններում դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Այս մասին ՀԺ-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT