Ազատաշենում կրակոցների մասին ահազանգ, ընտրական գործընթացի մասին 145 բողոք. ՄԻՊ-ն ամփոփում է

Ժամը 19:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է 941 հրապարակում:

Այս մասին հայտնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։ 

Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, կոնկրետ քաղաքական ուժի քվեաթերթիկ չտրամադրելը, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները, կաշառ բաժանելու վերաբերյալ իրավապահ մարմինների ահազանգերը և այլն։ Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ այցեր: Մասնավորապես, Ազատաշեն գյուղում հնչած կրակոցների և բերման ենթարկվածների վերաբերյալ ստացվել է ահազանգ, անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել Ոստիկանությունից։ Բացի այդ, բողոքի հիման վրա արագ արձագանքման այց է իրականացվել  «Հայաստան» դաշինքի  Սիսիանի շտաբի ղեկավարին և տեղի ունեցել առանձնազրույց։ 

Տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ  աշխատանքների ապահովման հարցերին: 

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր վաղ առավոտյան զանգահարել և խոսել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի հետ նրա «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա կրակոցի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո:Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` արագ քննություն ապահովելու և տեղի ունեցածը բացահայտելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին, հարցը կլինի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ 

Հիշեցնենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով:

Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները:Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 

Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ 055-116-615,

Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ 043-991-189

Շիրակի մարզային ստորաբաժանում՝ 043-512-116

Տավուշի մարզային ստորաբաժանում՝ +374 263 40 116:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1382 դիտում

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել