Երևան
12 °C
Արդեն երկու օր է, ինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերահաշավարկի գործընթացը 70-ից ավելի ընտրական տեղամասերում սկսված է:
Բացի քաղաքական ուժերի դիմումներից,մի շարք ընտրատեղամասերում վերահաշավարկ անելու նախաձեռնությունը եղել է հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովինը (ԿԸՀ): Պատճառները տարբեր են՝ մի ընտրատեղամասի դեպքում բաց պարկն է եղել, մեկ այլ ընտրատեղամասի դեպքում իրար չեն համապատասխանել քվեաթերթիկների վրա ամրացվող դրոշմանիշների և կտրոնների թվաքանակները և այլն:
Երեկ վերահաշվարկ էր իրականացվել 6 ընտրատեղամասերում և դրանցից միայն մեկում էր անհամապատասխանություն արձանագրվել: Վանաձորի 23/47 տեղամասում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայները ավելացել էին մոտ 90-ով։ Ինչից հետո էլ դաշինքի անդամները սկսեցին շահարկել ընտրատեղամասերի արդունքները, նշելով, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կեղծված լինելու ակնառու ապացույցներից մեկն էլ հենց վերջնահաշվարկի արդյունքներն են:
Դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը լրատվամիջոցների մեկի հետ զրույցում հայտնել էր, որ Սյունիքի թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկից հետո պարզվել էր, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկվածների թիվը ոչ թե 4 է եղել, այլ՝ 49։
Դաշինքի մեկ այլ անդամ Էդուարդ Հովհաննիսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել էր 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0։ Հովհաննիսյանի խոսքով այդ 258 քվեները տեղամասում հաշվել էին «Եվրոպական կուսակցության» օգտին:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գրառումների և շահարկումների պատասխանը չուշացավ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որում նշել էր ընտրատեղամասեր, որտեղ էլ եղել է հակառակ պատկերը՝ վերահաշվարկի արդյունքում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մինչ այդ չհաշվարկված քվեներ:
«Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:
Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28»,- գրել էր Հարությունյանը՝ հավելելով.
«Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում»:
Հունիսի 23-ի վերահաշվարկն էլ ցույց տվեց, որ դրա արդյունքում որոշակի տարբերություններ գրանցվեցին թե ՔՊ-ի, թե Հայաստան դաշինքի եւ թե ընտրապայքարին մասնակցած մյուս քաղաքական ուժերի քվեների դեպքում: Դա պարզ դարձավ նախ առանձին տեղամասերում կամ ընտրատարածքներում վերահաշվարկից հետո, հետո արդեն ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն:
Այսպես հունիսի 23-ի ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, 3, 4, 5, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 31, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվեցին վերահաշվարկի աշխատանքները։
Օրինակ 2/01 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում թվերը մնացին անփոփոխ։ Այդ տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը վեցն էր։ «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկի վրա ընտրողը գրություն էր թողել՝ «Աշոտյան վարչապետ» մակագրությամբ, իսկ մյուս քվեաթերթիկներն անվավեր էին ճանաչվել՝ պատռված լինելու պատճառով։
2/02, 2/03 և 2/06 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներ նույնպես մնացին անփոփոխ:
2/32 ընտրատեղամասում հանձնաժողովն էր որոշել վերահաշվարկ անել` հաշվի առնելով այն փաստը, որ նշյալ ընտրատեղամասում 926 քվեաթերթիկներից 52-ը անվավեր էին ճանաչվել։ Անվավեր քվեաթերթիկների պարկում ծալված քվեաթերթիկներ կային՝ քվեարկված տարբեր քաղաքական ուժերի օգտին։ Հանձնաժողովականները սակայն որոշեցին քվեաթերթիկները անվավեր չճանաչել:
Վերահաշվարկի արդյունքներով 2/32 ընտրատեղամասում 21 քվե վերականգնվել է ՔՊ-ի, 9-ը` «Հայաստան» դաշինքի, 2-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ ՀԱԿ-ի, 2-ը՝ «Հանրապետության», 2-ը՝ «Հայոց հայրենիք», 5-ը՝ «ԲՀԿ», 1-ը՝ «5165», 1-ը՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի, 1-ը՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության օգտին:
Թիվ 4 ընտրատարածքային կենտրոնում վերջնահաշվարկի ընթացքում էլ բուռն բանավեճ սկսվեց հանձնաժողովի անդամների միջև։ Պատճառը ընտրատարածքի տեղամասերից մեկի պատռված ընտրաթերթիկներն էին։ Հանձնաժողովի նախագահի առաջարկով տեղի ունեցավ քվեարկություն, ինչի արդյունքում պատռված քվեաթերթիկները համարվեցին անվավեր:
Թիվ 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էլ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում էր: Ամեն բան կարգին էր՝ քվեաթերթիկների թվեր, կտրոններ, չկային անվավեր քվեաթերթիկներ: Միակ խնդիրը քվեաթերթիկների պարկն էր, որը պիտի քվեարկությունից հետո փակվեր, ստորագրվեր, կնքվեր, սակայն կիսաբաց էր:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն էր: ՀԺ-ի հետ զրույցում Քլոյանը նշեց, որ այստեղ իր մեղավորությունը չի եղել. «Սոսինձը, որով պետք է պարկը փակվեր և ամրացվեր նորմալ չէր: Ես մեղավոր չեմ»:
Նրան զգուշացրել են, որ այդ բացթողման համար լինելու նվազագույնը 300 հազար դրամ տուգանք:
«Ես ինչու իրենց սխալի պատճառով պետք է տուգանք վճարեմ: Նորմալ պարկեր չէին բերել: Դիմելու եմ դատարան տուգանքի համար»,-ասաց Քլոյանը:
Թիվ 9/4 ընտրատեղամասում նույնպես հանձնաժողովականներն են եղել վերահաշվարկի նախաձեռնողը: Պատճառը 18 անճշտություններն են եղել, որոնք, պարզվեց, տեխնիկական էին և որևէ կերպ ազդեցություն չունեցան արձանագրված քվեների վրա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արդեն երեկոյան ամփոփելով այսօրվա վերահաշվարկի տվյալները ներկայացրեց, թե դրա արդյունքում քաղաքական ուժերի քվեները որքան են ավելացել և հակառակը:
Տվյալները ներկայացնում ենք ստորև.
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ - 8 ձայն
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» 0 ձայն
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» + 659 ձայն
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ» կուսակցություն -2 ձայն
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն 0 ձայն
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք + 5 ձայն
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն + 1 ձայն
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն 0 ձայն
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն -1 ձայն
«ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է» կուսակցություն 0 ձայն
«ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն + 1 ձայն
«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն + 2 ձայն
«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ» դաշինք -10 ձայն
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն + 5 ձայն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» կուսակցություն 0 ձայն
«5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» կուսակցություն + 1 ձայն
«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» կուսակցություն 0 ձայն
«ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ» դաշինք + 52 ձայն
«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» կուսակցություն -1 ձայն
«ՎԵՐԵԼՔ» կուսակցություն -19 ձայն
«ԱԶԱՏԱԿԱՆ» կուսակցություն -2 ձայն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ» կուսակցություն -1
«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինք + 744 ձայն
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» կուսակցություն -60 ձայն
«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն + 52 ձայն
Նկատենք, որ վերահաշվարկի դիմումների ժամկետն ավարտվել է հունիսի 22-ին, սակայն վերահաշավարկի գործընտացը շարունակվելու է մինչև հունիսի 25-ը՝ 14:00:
ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյ հիստերիկ, այս մարդն ընթրիքին մասնակցել, նվիրատվություն է արել այլոց աջակցելու համար. Հակոբյանը՝ լրագրողին
Դպրոցակնների բասկետբոլի լիգայում հաղթել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը. վարչապետը շնորհավորել է նրանց
Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ինչի մասին են լռում մանիպուլյատորները. Թորոսյան
ԱՄՆ-ն ոչնչացրել է Ֆորդոյի միջուկային ներուժը. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն ի վիճակի չէ պատերազմել Իրանի հետ. փոխնախագահ Վենս
Ընթացքի մեջ են Ջրարբի-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. տեսանյութ
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Իրանի խորհրդարանը վճռել է փակել Հորմուզի նեղուցը. որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ
Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը
Իրանը հարվածել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների և հրամանատարական կետերին
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել
Ռաֆայել Գրոսսին Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ կհրավիրի
Թուրքիան մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հնարավոր հետեւանքներով
Սյունիքում իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Նիսսան»-ին՝ սեղմելով ժայռին. կան տուժածներ
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանում միջուկային օբյեկտների վրա
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պարգևատրել է պահեստազորայիններին. լուսանկարներ
Կադրեր ԱՄՆ-ի կողմից GBU-57 բունկերային ռումբով Իրանին հասցված հարվածներից. արձակվել է 6 ռումբ
Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել. ՄԱԳԱՏԷ
Հրդեհ Գետաշենի տներից մեկում. բնակիչն այրվածքներ է ստացել
Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ
Ընդդիմությունը երթ է կազմակերպել Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի
Իրանի միջուկային օբյեկտները ջնջվել են երկրի երեսից. Թրամփ
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ
Lավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի տիկնոջը և զավակին, բացահայտի մոմի վաճառքի շահույթը. Փաշինյան
Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ. տեսանյութ
Տասնյակ բուժաշխատողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և առողջապահության նախարարի շնորհակալագրով
Խոշոր ավտովթար Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
ԱՄՆ-ի hարձակումը երկարաժամկետ հետևանք կունենա, Իրանն իրեն վերապահում է պաշտպանվելու բոլոր տարբերակները. Արաղչի
Պարզվում է՝ եթե տերտերը մեկ անգամ է սիրում քեռակնոջը, դա կուսակրոնության խախտում չէ, այլ անկում է. Սաֆարյան
ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Իսրայելից երկու տասնյակ ՀՀ քաղաքացի է տարհանվել. ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել
Մահացել է Գայանե Քալանթարյանը
Հիմնավորեք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը կարող է զավակ ունենալ․ վարչապետ
Ստամբուլում Էրդողան-Արաղչի հանդիպում է տեղի ունեցել
Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ
Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է
Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT