Ստորգետնյա ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է, և օգտվողների գումարները հոսում են միայն բյուջե. Մարության

Շուրջ 500 ավտոմեքենաների կայանման համար նախատեսված Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ինքնաշխատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոկայանատեղիում իրականացված աշխատանքներին ու ներդրված համակարգերին է ծանոթացել քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր համակարգի ներդրման համար ուսումնասիրվել են առկա խնդիրները, միջազգային փորձն ու արդի տեխնոլոգիական հնարավորությունները:

Վարորդներն այսուհետ կայանելու համար պետք է վճարեն ինքնասպասարկման թերմինալներով: Ավտոկայանատեղիի երեք հարկերում տեղադրված վեց թերմինալները վճարային տարբեր եղանակների հնարավորություն ունեն:

«Համակարգն այնպես է մշակված, որ այլևս այլ մարդկանց հետ շփում չկա: Գալիս ես՝ ավտոմատ կերպով համակարգը գրանցում է պետհամարանիշը, այդ պահից սկսած՝ հաշվարկվում է ժամանակը, ըստ որի՝ կուտակվում է գումարը և դուրս գալիս, օգտվելով արդեն այս թերմինալից՝ նախօրոք վճարում ես, և դուրս գալու հերթ չի առաջանում: Խնդրում եմ մեր քաղաքացիներին օգտվել հենց այս վճարման ձևից, որովհետև մենք ունենք նաև հավելյալ վճարման ձև՝ հենց դուրս գալիս, որը նաև, զգուշացնեմ, ավելի թանկ է: Այս կերպ օգտվելիս նախ ավելի քիչ եք վճարում և չեք առաջացնում այլ անհարմարություններ համաքաղաքացիների համար»,- ընդգծել է քաղաքապետը:

«Կարող են վճարումը կատարել թե կանխիկ, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Շահագործման 10 տարիները և առկա տեխնոլոգիաները տարբեր խնդիրներ էին առաջացրել աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսակետից: Սարքավորումները մաշվել էին, պակասում էր թափանցիկությունն ու վերահսկելիությունը, կայանման համար վճարումն էլ կատարվում էր միայն կանխիկ եղանակով:

Թեև համակարգը նոր է, բայց արդեն նկատելի է ծառայությունների որակի բարձրացումը, ծախսերի կրճատումն ու եկամուտների էական ավելացումը:

«Այս պահին գումարները հոսում են միայն բյուջե: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այս ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է, և օգտվողների գումարները ծառայելու են համայնքին»,- նշել է քաղաքապետը:

Համայնքային ավտոկայանատեղիում գործում են տարբեր սակագներ, նաև ամսական բաժանորդագրության հնարավորություն կա:

«Առավոտյան 9-ից մինչև 24:00-ն մեկ ժամի արժեքը 200 դրամ է, 24:00-ից մինչև առավոտյան 9:00-ը՝ 100 դրամ, սակայն եթե ամբողջ գիշեր է մեքենան կայանում, ապա՝ 500 դրամ: Գոյություն ունի նաև ամսական բաժանորդագրություն, որի արժեքը 20 հազար դրամ է: Ի դեպ, եթե համեմատականով նայենք, ապա կենտրոնի այլ ստորգետնյա ավտոկայանատեղիների համեմատ շատ ավելի մատչելի է»,- ասել է սպասարկող ընկերության աշխատակից Սարգիս Աբրահամյանը:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել: Կայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրով։

Երևանի տարբեր ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումն ու քաղաքացիներին մատչելի և թափանցիկ ծառայությունների մատուցումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Առաջիկայում նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ կկիրառվեն նաև համայնքային այլ ոլորտներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2297 դիտում

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ

«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է

004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան

Վիճաբանության ժամանակ թիվ 38 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը դանակահարվել է

Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը. Ղազարյանը՝ Գեղամյանին

Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Որակյալ բուժծառայություններ նորաբաց «Յան Կլինիկ»-ում

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան

Բաքուն հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել

Առաջիկայում կքննարկենք․ նախարարը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը

Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար. լուսանկարներ, տեսանյութ

Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար

Ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում․ վարչապետ

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ժամանակացույց

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի. դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել

Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի Երկրապահ կամավորականների միությանը

Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնում է, զրկում կամքից, խելքից․ վարչապետ

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Սարգսյանը Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 23-ին

Բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնեին․ վարչապետ