Երևան
12 °C
«Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հունիսի 22-ին իրենք դիմել են ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ և շտկումներ անելու առաջարկով:
«Օրինակ՝ շուրջ 14 ընտրատեղամասերում վավեր և անվավեր քվեաթերթիկների թիվը չէր համապատասխանում ընդհանուր քվեների թվի հետ: Սակայն շատ անճշտություններ կապված են եղել հենց մուտքագրումների հետ: Այսինքն՝ արձանագրության մեջ թվերը ճիշտ են եղել գրված, բայց մուտքագրվել են սխալ: Դրանք մեխանիկական շտկումներ են ուղղակի, նույնիսկ առանց վերահաշվարկի: Բայց պետք է արձանագրենք, որ այդ շտկումներն էական ազդեցություն չեն ունեցել քվեների բաշխման վրա: Մենք բացահայտել ենք, որ կարողության որոշակի խնդիրներ են եղել տարրական թվաբանական հարցերում, ինչպես նաև հանձնաժողովների անդամները շատ ժամանակ տեղյակ չեն եղել ընտրական գործընթացների անցկացման ճիշտ կարգերի հետ»:
Ասուլիսի մյուս բանախոս Դանիել Իոաննիսյանն էլ, անդրադառնալով մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում առաջացած աղմուկին, ասաց.
«Ամենամեծ աղմուկը բարձրացավ 23/47 տեղամասի վերահաշվարկի արդյունքներից հետո, որտեղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենց ձայները տասնապատկվել են: Իրականությունն այլ է: Այդ տեղամասում դաշինքը հավաքել էր 100 ձայն, տարածքային ընտրական հանձնաժողովում մուտքագրման արդյունքում արձանագրվել էր 10 ձայն: Մեկ 0 պակաս էր մուտքագրվել: Բայց դա չի նշանակում, որ որևիցե մեկը փորձել էր կեղծել քվեները: Քաղվածքում հստակ գրված է եղել 100 ձայն, ոչ ոք չի կեղծել այնտեղ ընտրությունները, ոչ ոք ոչ մի քվե չի գողացել: Բերեմ մեկ այլ օրինակ. 4/3 տեղամասի արձանագրության մեջ ՔՊ-ի ձայները գրված են 409, բայց ԿԸՀ-ի կայքում գրված էր 49, սա չի նշանակում, որ որևիցե մեկը փորձել է գողանալ նրանց ձայները, ուղղակի մուտքագրելիս աշխատակիցը սխալ է թույլ տվել, և այսպիսի տեխնիկական վրիպակները շատ են եղել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Արթուր Սաքունցն էլ իր հերթին նշեց՝ այս ընտրություններին հիմնականում եղել են տեխնիկական բացթողումներ. «Մեծ ընտրախախտումների դեպքեր չեն եղել, երբ, օրինակ, նախկինում մեկ անձը երկու անգամ տարբեր տեղամասերում քվեարկում էր, եթե լիներ, դա արդեն կլիներ խայտառակություն»:
Իոաննիսյան էլ Սաքունցի նկատառմանն ի պատասխան՝ հիշեցրեց մեկ այլ դեպքի մասին.
«Ցուցակներում մարդկանց անունների կրկնության դեպքեր չեն եղել, բայց մենք այլ էպիկ բան էինք գտել, երբ նույն մարդը տարբեր կուսակցություններում թեկնածու էր ընդգրկված»,- ասաց Իոաննիսյանը, սակայն չհիշեց, թե ում մասին է խոսքը:
Խոսելով այլ խախտումների մասին՝ Իոաննիսյանը նշեց, որ շատ են եղել դեպքերը, երբ կոնկրետ հենց երրորդ համարի («Քաղաքացիական պայմանագիր») թերթիկները պատռված են եղել.
«Կամ այդ ընտրողներին չեն տվել երրորդ համարի թերթիկ, նրանք քվեախցիկի «աղբամանից» են վերցրել դրանք, դրա համար էլ եղել են պատռված, կամ նրանց պարտադրել են դուրս հանել երրորդ համարի քվեաթերթիկը, դրա համար էլ իրենք իրենցը տրամադրված երրորդ համար թերթիկը դուրս են հանել, իսկ «աղբամանի» երրորդ համարի թերթիկներից մեկը դրել են ծրարի մեջ: Ես այլ բացատրություն չունեմ, թե ինչու են այդքան շատ վնասված երրորդ համարի քվեաթերթիկները»:
Խոսելով զորամասերում և ՔԿՀ-ներում կազմակերպված ընտրությունների ընթացքից՝ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ այս ոլորտներում մի շարք բացեր կան, որոնք պետք է լրացվեն: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ, օրինակ, ՔԿՀ-ներում չեն կարողանում դիտորդական առաքելություն իրականացնել:
«Պետք է հնարավորություն տալ դիտորդներին իրականացնելու ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն՝ առանց ընթացակարգային նորմերի արգելքների»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT