Սեւանա լճի ջուրն անվտանգ է լողալու համար. պնդում է ազգային պարկի տնօրենի ԺՊ-ն

Այս տարի Սեւանա լճի ծաղկումը կամ կանաչումը կարճ ժամանակ է տեւել: «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանի խոսքով՝ ջուրն անվտանգ է, եւ քաղաքացիները կարող են հանգիստ այցելել Սեւանա լիճ:

Այս տարվա հուլիսին շրջակա միջավայրի նախարարության կանխատեսմամբ լճի մակարդակը կհասնի վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշի՝ 1901 մետրի:

Սեւանա լճում եւ դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքների մասին զրուցել ենք Արման Աբելյանի հետ:

- Պարո՛ն Աբելյան, ի՞նչ վիճակում է լիճը, դարձյալ կանաչո՞ւմ է նախորդ տարիների պես:

- Հուրախություն բոլորիս՝ այս տարի ծաղկման գործընթացը շատ կարճ ժամանակահատված եղել է արդեն 1 փուլով, որն աչքով տեսանելի չի եղել: Սեւանա լիճ թափվող գետերից ամեն ամիս վերցնում ենք փորձանմուշներ, չի բացառվում, որ երկրորդ փուլով էլ կանաչում լինի, բայց դրա ժամանակահատվածն ու ակտիվ պրոցեսի ծավալները կանխատեսելի չեն: Ծաղկման հիմնական պատճառները մի քանիսն են՝ Սեւանա լճի ջրահավաք ավազանում առկա տասնյակ բնակավայրերից, սպասարկման եւ ժամանցի օբյեկտներից լիճ մտնող կեղտաջրերը, կենցաղում օգտագործվող սինթետիկ լվացքի միջոցները, գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեության հոսքաջրերը, լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկված տարածքների օրգանական նյութերը եւ նաեւ բարձր ջերմաստիճանը:

- Որքանո՞վ է մաքրվել լիճը եւ դրա հարակից տարածքները. տարիներ շարունակ դժգոհություններ են եղել դրանից:

- Աշխատանքներ կատարվել են, բայց արդյունքը 100 տոկոսանոց չի կարող լինել: Մենք նախատեսում ենք առաջնահերթ լճի ջրի ծաղկման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացնել: Առաջինը՝ լճի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, վերջին ժամանակաշրջանի համեմատ այն հասել է մաքսիմումի՝ գրեթե 1901 մետր նիշի, ինչը շատ լավ ցուցանիշ է: Երկրորդը՝ լճի ավազանում գործող 3 կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչ պետք է կառուցվի: Մաքրման կայաններ պետք է տեղադրվեն լճի ափամերձ տարածքում գործող սպասարկման եւ ժամանցի վայրերում: Ունենք գործող 21 մաքրման կայաններ 14 տնտեսվարողների կողմից տեղադրված, բայց դա շատ քիչ է, բոլոր վարձակալներին հորդորել ենք, որ կենսաբանական մաքրման կայան տեղադրեն:

- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում. այս պահին ամեն ինչ նախատեսվածի պե՞ս է ընթանում: Որքանո՞վ է դրան նպաստել 1901.5 մետր նիշից ցածր գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման գործընթացը:

- Առաջին հարցի վերաբերյալ նշեմ՝ հուլիս ամսին հավանաբար կգրանցվի լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը: Երկրորդ հարցի վերաբերյալ. վարչապետի հանձնարարականով 2018-19 թվականներին հանձնաժողով էր ստեղծվել եւ գույքագրվել էր ապամոնտաժման ենթակա շենք-շինությունները, որոնք 1697-ն են եւ գտնվում են 1901.5 նիշից ցածր: Հանձնաժողովի մոտավոր տվյալներով այդ շենք-շինությունների ապամոնտաժման բյուջեն կազմել է 1 մլրդ 400 մլն դրամ: 2020 թ. սեպտեմբերին եւ 2021-ի փետրվարին ազգային պարկի միջոցներով ապամոնտաժվել են 60-ից ավելի այդպիսի շենք-շինություններ: Նաեւ կա ծրագիր, որով 200 մլն դրամի տեխնիկա ձեռք կբերվի ազգային պարկի համար, որպեսզի շարունակվեն ապամոնտաժման աշխատանքները: Երեւի 1.5 ամիս հետո մեզ կտրամադրվեն այդ տեխնիկաները:

- Պարո՛ն Աբելյան, ամռան առաջին ամսում՝ հունիսին դեպի Սեւանա լիճ քաղաքացիների այցելության ակտիվություն կա՞ր:

- Այո, նկատվում է զբոսաշրջության ակտիվություն, մեր քաղաքացիները եւս այցելում են:

- Քայլեր արվո՞ւմ են զբոսաշրջիկների համար Սեւանը ավելի գրավիչ դարձնելու համար:

- 3 հանրային լողափ ունենք, որոնք կբացվեն մինչեւ հուլիսի 10-ը, հիմա հավուր պատշաճի կահավորվում են՝ լվացարաններով, անվճար ավտոկայանատեղիով: Նախատեսում ենք նաեւ տուրեր: 

- Սեւանա լճի ափամերձ հատվածում վարձավճարով տրվող տարածքների վարձակալությունն ինչպե՞ս է կատարվում, նախկինի պես մի քանի անգամ էժա՞ն են տրվում, թե՞ փոփոխություն կա:

- Մենք ունենք վարձակալության մոտ 1000 պայմանագիր, որոնց մի մասը լուծարվել է վարձավճարների ուշացման կամ պայմանագրի կետերի խախտման համար: Այո, նախկինում եղել են շատ ցածր գներ, հունվարի 1-ից նոր կնքվող կամ վերակնքվող պայմանագրերը լինելու են տրամաբանական գներով:

- Հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ այս տարի քաղաքացիները կարող են հանգիստ գալ Սեւանա լիճ եւ որ այդտեղ անվտանգ է:

- Ես 100 տոկոսով կարող եմ ասել, որ ջուրն անվտանգ է լողալու համար եւ մաքուր է:

- Պարո՛ն Աբելյան, Սեւանա լճի կարեւոր խնդիրներից է նաեւ ձկնագողությունը. որքանո՞վ է հաջողվել այն վերացնել այն բանից հետո, երբ Կառավարությունը թույլատրել է որոշակի չափով փորձարարական որս իրականացնել:

- Գիտությունների ազգային ակադեմիայի նախորդ տարվա հաշվառման տվյալների համաձայն՝ Սեւանա լճում սիգի արդյունագործական պաշարը գնահատվել է 586 տոննա, որից սիգի փորձարարական որսի ծրագրի 2-րդ փուլով սահմանվել է առավելագույնը 250 տոննա: 2021 թ. մարտի 25-ից մենք սկսել ենք այդ 2-րդ փուլը. ըստ կարգի հայտեր են ընդունվել եւ պայմանագրեր են կնքվել քաղաքացիների հետ: Ազգային պարկի արագ արձագանքման խմբի կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում Սեւանա լճի ամբողջ երկայնքով արդյունաբերական որսը վերահսկելու, ինչպես նաեւ ապօրինի ձկնորսությունը կանխարգելելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3013 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ