Երևան
12 °C
Փլուզման եզրին գտնվող Երերույքի տաճարը կամրակայվի՝ այցելուների համար դառնալու ավելի սիրելի ու մշտական այցելությունների վայր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ միասին ծրագրել են ամրակայել Երերույքի կիսավեր տաճարը, դրա շրջակայքում գտնվող փոքր դամբարանի թաղերը:
Համատեղ նախագծով նախատեսվում է վերանորոգել նաև Անիպեմզա համայնքի մշակույթի տունը և այնտեղ ստեղծել փոքրիկ թանգարան, որը հնարավորություն կտա ծանոթանալու Երերույքի ամբողջ պատմությանը:
Նշենք, որ 4-6-րդ դարերի կառույց համարվող Երերույքի տաճարը գտնվում է հնագույն Անի մայրաքաղաքից 5 կմ հեռու, Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի տարածքում: Այն հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձեւ հիմքի վրա: Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղն ընդգրկվել են Եվրոպայի 2015 թվականի «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում:
ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ 2020 թվականին էր նախարարությունը ՃՇՀԱՀ-ին պատվիրակել ամբողջ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։
Մայիսի 25-ին նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում բարձր է գնահատվել հեղինակների կատարած աշխատանքը, ներկայացված էսքիզային նախագծերն արժանացել են հավանության։ Հիմա սպասում են, որ համալսարանը ներկայացնի աշխատանքային նախագիծն ու նախահաշիվը, որից հետո ծրագիրն առաջիկա տարիներին կիրականացվի կա՛մ պետբյուջեի հաշվին, կա՛մ մասնավոր միջոցների ներգրավմամբ՝ կախված պահանջվող գումարի չափից:
ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ, ծրագրի համակարգող Էմմա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չկան հստակ տեղեկություն և փաստեր, թե ի սկզբանե ինչպիսն է եղել Երերույքի տաճարը, այդ պատճառով առաջարկվել է միայն ամրակայման աշխատանքներ կատարել: Ոչ մի գեղարվեստական փոփոխութություններ չեն նախատեսել:
«Բացի դրանից, այն մեզ համար կարծես հենց այդ տեսքով ինչ-որ առեղծվածային ու խորհրդանշական ուրվագիծ ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ Երերույքի տաճարը հիմա իսկապես շատ վտանգավոր վիճակում է, կարելի է ասել՝ փլուզման եզրին, որովհետև տարիներին զուգահեռ տաճարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ընկել են պատերի վերին հատվածի քարերը, ինչպես նաև, ցավոք, սովորական դարձած «գրություններ» են հայտնվել տաճարի վրա:
Նա նշեց, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս համալսարանը համագործակցել է մշտական գործընկերներ Միլանի Պոլիտեխնիկի, «Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի» (Իտալիա) և «ՌՈՔԵՄՓ» մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Իտալիա/Հայաստան) համապատասխան մասնագետների հետ:
Նրա խոսքով՝ նախագծով փորձել են մեկտեղել հուշարձանների վերակագնման խորհրդային դպրոցից ժառանգած գիտելիքները և միջազգային լավագույն փորձը: «Կարելի է ասել, որ համատեղ աշխատանքի այս մեթոդաբանությամբ դեռ աշխատանք չկար արված: Նախագծի վրա աշխատել են վաստակաշատ հնագետ Պատրիկ Տոնապետյանը, ով Երերույքում երկարամյա պեղումներ է իրակացրել, ճարտարապետներ Գայանե Կազնատին, Նանար Քալանթարյանը, ճարտարագետ Լորենցա Պետրինին, ես՝ որպես ծրագրի համակարգող և այլք»,- նշում է նա:
Ծրագրի համակարգողն անկեղծանում է՝ նախկինում կատարված պեղումների արդյունքներն ուսումնասիրելիս զարմանալի բացահայտումներ է արել իր համար, ինչպես, օրինակ, որ հսկա տաճարը գրեթե հիմք չունի, կառուցված է իրար վրա դարսված երկու շարք փոքրաչափ քարերի վրա.
«Սա վերլուծելու շատ առիթ է տալիս իսկապես: Բացի դրանից, այստեղ խաբուսիկ ևս մի բան կա. տաճարի գետնախարսխի աստիճանները, որոնք առավելապես հեթանոսական տաճարներին են բնորոշ, ինչպիսին, օրինակ, Գառնու տաճարն է, այստեղ պատվանդան չեն հանդիսանում, այլ կառուցվել են թերևս տաճարին ավելի հանդիսավորություն և վեհություն հաղորդելու համար։ Նմանատիպ գետնախարիսխ ունեցել է նաև Երերույքի հետ ժամանակագրորեն ավելի հարազատ Տեկորի տաճարը»,- ասում է Էմմա Հարությունյանը, ապա հավելում, որ Երերույքի համակառույցը դեռևս մնում է եզակի և առեղծվածային ոչ միայն տաճարի հսկայամասշտաբայնությամբ, այլև շրջակայքում բացահայտված կառուցվածքների նշանակությամբ։
«Մենք 4-րդ դարից սկսած ունենք քրիստոնեական եկեղեցիներ, բայց Երերույքի բազիլիկը ներկայացնող այս ճարտարապետությունը մեզ մոտ այդքան տարածված չի եղել: Մեկ այլ կարծիք է եղել, որ այն նախկինում հեթանոսական տաճար է եղել: Պատրիկ Տոնապետյանը պատմում է, որ հատկապես տեղացիները շատ ցանկանում էին, որ հեթանոսական հետքեր գտնվեն տարածքից, նույնիսկ՝ պեղումների ժամանակ հետաքրքրությամբ նայել են՝ ինչ կգտնեն տարածքից, սակայն հեթանոսական տաճարին բնորոշ բացարձակապես ոչ մի բան չի գտնվել: Տաճարի շուրջ գտնված պատվանդանների վրա անգամ բոլորը խաչաքարեր են եղել, որոնք ևս քրիստոնության հետքեր են»,- ասաց պրոֆեսորը:
«Սեյսմիկ հաշվարկը ցույց է տվել, որ ամենավտանգավոր հատվածը, որը հիմա էլ փլուզման եզրին է, տաճարի հարավարևմտյան հատվածներն են: Քարերի կարանների մեջ հատուկ շաղախով սրսկումներ կարվեն, որ քարերը լավ ամրանան, նաև շատ փոքր չափով պետք է նոր քարերով լրացում լինի, որպեսզի ամրություն հաղորդվի տաճարի այդ հատվածին, բազալտե ամրաններով պատերը ձգելու հատուկ միջոցառումներ պետք է արվեն: Երերույքում երկհարկանի ավանդատներ ունենք. երկրորդ հարկի ծածկը հիմնականում բաց է, նույնիսկ առաջին հարկի թաղերը բացվածքներ ունեն: Այստեղից ջուրը թափանցում է ներս և գնում, լցվում է ավանդատների հիմքերի տակ: Նախագծով նախատեսվում է փոքրիկ ջրահեռացման համակարգ այդտեղ տեղադրել, որպեսզի ներթափանցող ջուրն ինքն իրեն հեռանա»,- մանրամասնեց նա:
ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչը նշում է, որ ժամանակին նույնիսկ վտանգավոր է եղել դամբարանի ներսի հատվածում պեղումներ անել, որովհետև մտածել են, որ փորելուց ներսն էլ կարող է քանդվել: Նրա խոսքով՝ քանի որ այն մասամբ թաղված է ձորակի մեջ և համարյա զուրկ է բացվածքներից, ենթադրվել է, որ դա եղել է ջրամբար:
«Հավանաբար, այն իրոք ունեցել է այդ գործառույթը, ըստ երևույթին ուշ շրջանում, քանի որ արևմտյան և արևելյան պատերի մեջ բացված փոքր լուսամուտների ստորին եզրը ցույց է տալիս պարանի հարումից առաջացած մաշվածության նշաններ: Սակայն շինության ներքին երեսապատման վրա ջրակայուն ծեփի որևէ հետքի բացակայությունը կարծես բացառում է ջրամբարի հիմնական ու տևական գործառույթը: Փոխարենը, ճշմարտանման է թվում դամբարանի գործառույթի վարկածը»,- ասում է նա, ապա նշում, որ դամբարանում ամրակայվելու են թաղերը, ավելացվելու են ծածկասալեր, որպեսզի տեղումներից, արտաքին ազդեցություններից այն զերծ մնա:
«Ներսում փայտե աստիճաններ կդրվեն, որպեսզի այցելուներն այդ փոքրիկ տարածք հեշտությամբ կարողանան մտնել և տեսնել,- ասաց նա՝ հավելելով.
«Երերույքին մոտ գտնվող բնակավայրում՝ Անիպեմզայում, չգործող փոքրիկ մշակույթի տուն կա, նախագծել ենք այդ շենքի վերանորոգումը, որպեսզի ստեղծվի մի թանգարան, որտեղ Երերույքի ամենազարդաքանդակված և արժեքավոր բեկորները կցուցադրվեն: Դրանով նաև ներկայում տաճարի շուրջը սփռված բեկորները կպաշտապնենք հողմահարումից և հետագա քայքայումներից»:
Էմմա Հարությունյանը ցավով ընդգծեց, որ Երերույք շատ քիչ են այցելում այսօր, նախագիծը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը.
«Երերույք այցելողները կայցելեն նաև Անիպեմզա, կտեսնեն աշխարհից մոռացված այդ չքնաղ գյուղաքաղաքը, ավելի լավ կծանոթան Երերույքի պատմությանն ու մեր մշակույթին: Անիպեմզան շատ գեղեցիկ, լավ պահպանված, 1926թ․ հիմնադրված բանավան է, որից կարելի է լիարժեք պատկերացում կազմել 1920-30-ականների կոմպլեքսային կառուցապատման մասին: Երևի բացառիկ դեպք է, որ ամբողջ փողոցները բազալտե սալարկում ոունեն, և այդպես էլ մնացել են:
Այն կառուցվել է քարհանքի բանվորների համար և խորհրդային տարիներին փակ տարածք է համարվել, որովհետև սահմանաերձ է եղել: Մարդիկ եկել են, կանգնել այդտեղ ու գոնե Ախուրյանի այս ափից նայել Անիին»,- ասաց ՃՇՀԱՀ Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչը :
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀովիկ Աբրահամյանի, Բեգլարյանի հարևանությամբ շենք եք կառուցում, կապիտալով վերադառնում եք. Ավինյանը՝ Մարությանին
Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից
Պարոն Մարությանը տրանսպորտի թեմաներով նախկինում ասել է 180 աստիճան հակառակը, այսօր նոր խաղ է խաղում. Ավինյան
Եթե ՀՀ իշխանությունը Վրաստանի պես լիներ, այսօր մենք Թաթարստան էինք լինելու. Սարգսյան. տեսանյութ
Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը առանձնահատուկ նշանակություն ենք տալիս. Ծովինար Վարդանյանը՝ Սունջինին
Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան
Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցը. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում
Կիևը մերժել է Օրբանի՝ բանակցությունների առաջարկը. ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները. Պեսկով
Նախարարները տարածաշրջանային զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է
Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին
Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խաղաղության գործընթացը
«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր
Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզում. վարչապետն ու տիկինն այցելել են Շիրակի մարզ
«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ
Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ
Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները
Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ
Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան
Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ
Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ
Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է
Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է
Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան
Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով
Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է
«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ
Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան
Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը
Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին
Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը
Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ
Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան
Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը
Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT