Երեւանում նախատեսվում է նոր՝ արևմտահայերենով թատրոն հիմնել. մինչ այդ Զոհրապ է բեմադրվել

Արևմտահայերենի պահպանման եւ տարածման համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով «Հալեպ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգություն» նախագիծը, որը կրում է Գրիգոր Զոհրապի համանուն ժողովածուի խորագիրը:

Այս ժողովածուից թատերական գործի է վերածվել «Փոստալ» նորավեպը: Ներկայացումը նվիրված է գրողի 160-ամյակին եւ ներկայացվում է արևմտահայերենով:

Թատերական խումբը Երեւանի Հովաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ունեցել է երեք ներկայացում եւ հանրապետության տարբեր շրջաններում շրջագայելով՝ հանդիսատեսի դատին կհանձնի եւս երկուսը. հուլիսի 18-ին «Խղճմտանքի ձայներ. արևմտահայերեն թատերգությունը» կներկայացվի Էջմիածնի մշակույթի տանը, իսկ հուլիսի 26-ին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Հանրության լայն շերտերին արեւմտահայերենը հասանելի դարձնելը ամենամեծ խնդիրն է, որ նախագիծը դրել է իր առաջ։ Եվ դրան հասնելու լուծումը կազմակերպությունը գտել է հենց թատրոնի միջոցով իրականացնելով»,- ասում է ծրագրի ղեկավար Ավետիս Ափոշյանը:

Ծրագրի ղեկավարը, որ մարմնավորում է ստեղծագործության բացասական կերպարը՝ Ղազար աղային, նշում է, որ ներկայացման ժամանակ հանդիսատեսը վերջապես բացահայտելու է պատմության իրական մեղավորներին, տեսնելու է հետաքրքիր ու ինտրիգային տեսարաններ, որոնք դեռ երկար ժամանակ նրան ուղեկցելու են իրականությունը վերլուծելու ճանապարհին։

Ծրագրի ղեկավարը նշում է, որ բացի արեւմտահայերենի պահպանման խնդրից, մեծ նպատակ կա մանավանդ երիտասարդներին ծանոթացնելու նորավեպի իշխան Գրիգոր Զոհրապի ստեղծագործություններին, որովհետեւ Զոհրապի ասելիքը փիլիսոփայական է եւ մինչ այսօր արդիական, իսկ նրա ստեղծագորոծությունները, ցավոք, մեզ մոտ շատ քիչ են բեմադրվում:

«Թատրոնի մեջ մենք շատ կտեսնենք մեծ թատերագիրների՝ Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի եւ այլոց գործեր, բայց Զոհրապի ստեղծագործությունների բեմականացումը որպես այդպիսին շատ քիչ է: Հիշատակելի ներկայացումը, որ կար մեզնից առաջ, ներկայացվել է դեռեւս 1980-ականներին. այդ ժամանակ Վարդուհի Վարդերեսյանն էր խաղում: Հետո, ցավոք, չունենք ո՛չ ներկայացում, ո՛չ ֆիլմ: Ըստ իս՝ Գրիգոր Զոհրապի գործերն ավելի շատ ասելիք ունեն, նրա խոսքը փիլիսոփայական է եւ մտածելու տեղիք տվող, եւ որ ամենկարեւորն է՝ մինչ այսօր արդիական»,-ասաց Ավետիս Ափոշյանը:

Նրա խոսքով՝ ներկայացումը նույնիսկ ամենածույլ աշակերտի մոտ գիրքը ձեռքը վերցնելու եւ այն ընթերցելու հաստատուն ցանկություն է առաջացնելու, այդ պատճառով ներկայացումը բաց է միջին եւ ավագ տարիքի դպրոցականների համար: Ծրագրի հեղինակն անկեղծանում է՝ ժամանակային առումով ավելի ճիշտ կլիներ՝ ներկայացումը գարնանը կամ աշնանը լիներ. այդ ժամանակ ավելի շատ հանդիաստեսներ կունենային, այդ պատճառով նպատակ կա Զոհրապի մեկ այլ գործ բեմադրել նաեւ սեպտեմբերին՝ ներկայացումը հասանելի դարձնելով նաեւ դպրոցական բաժանորդային ծրագրով:

Նրա խոսքով՝ երեւանյան ներկայացումներին մեծ թվով երիտասարդներ են մասնակցել, տեղաբնակ եւ հայրենադարձ հանդիաստեսների մի մասի մասնակցությունը հովանավորել է «Հալեպ» հասարակական կազմակերպությունը:

Նախագծի ղեկավարը նշում է, որ արձագանքները մեծ մասամբ դրական են եղել, բոլորը գնահատել են Զոհրապ ընտրելու եւ արեւմտահայերենի մասին մտահոգ լինելու հանգամանքները:

Հետագա ներկայացումների ժամանակ իրենք հաշվի են առնելու թե՛ ռեժիսորի, թե՛ հանդիսատեսների կողմից արված դիտարկումները:

Հետաքրքվեցինք՝ ի՞նչ խնդիրներ են եղել ներկայացման հետ կապված, որին մեր զրուցակիցը պատասխանեց, որ հիմնականում լեզվի՝ արեւմտահայերենի յուրացման հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Երկուսս ենք, որ արևմտայերենը մեզ համար մայրենի լեզու է, մեկը՝ ես, մյուսը՝ տիկին Թուխիկ Կարապետյանը, ով Լիբանանից է եւ ներկայացնում է Հաճի Տյուրիկին: Մնացածը մեր տեղի հայրենակիցներ են՝ կրթությամբ դերասաններ, ովքեր փորձեցին հնարավորինս յուրացնել արեւմտահայերենը: Եվ դա պարզ է, որ մարդիկ 3 ամսվա ընթացքում չէին կարողան լեզուն 100 տոկոսով յուրացնել: Նշեմ նաեւ, որ դրանից առաջ էլ ես եւ գլխավոր ռեժիսոր Գրիշա Մնոյանը նորավեպը վերածել ենք թատերգության, որովհետեւ այն պիեսի տեքստ չէր»,- նշեց Ավետիս Ափոշյանը:

Ավետիս Ափոշյանը նշեց նաեւ, որ մոտ ապագայում նախատեսում են Երեւանում Գրիգոր Զոհրապի անվան արևմտահայերենով թատրոն հիմնել:

«Մեր թիմը այդ ուղղությամբ եւս աշխատում է, որ թատրոնը կորիզը դառնա, որ ամեն տարի այնտեղ ներկայացումներ ունենանք: Կենտրոնը կլինի Երեւանում, բայց նաեւ կշրջենք մարզերում, որովհետեւ դա էլ է ընդհանուր ռազմավարություն. նպաստել, որ արեւմտահայերենը Հայաստանում ծայրից ծայր հասանելի լինելի: Մենք փոքր քայլերով գնում ենք դեպի այդ նպատակների իրականացումը»,- ասաց նա:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38583 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել