Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը այսօր դատարանում հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիք:
Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ: Ի կատարում ՀՀ կառավարության վերը նշված որոշման պահանջների՝ 2013 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ ծրագրի համար համապատասխան մատակարար գտնելու նպատակով նույն նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Հարությունյանը նախարարի բուսաբուծության ոլորտը համակարգող տեղակալ Սամվել Գալստյանի ստորագրությամբ ՀՀ-ում գործող վառելիքի ներկրման և վաճառման մի շարք առաջատար ընկերություններին ուղարկել է համապատասխան ծանուցում՝ վերը նշված ծրագրի իրականացման համար:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել «Մաքսհուր», «Սովրանիե», «Ֆլեշ» և «ՍիՊիԷՍ Օիլ» ՍՊ ընկերությունները՝ ներկայացնելով համապատասխան գումար՝ 420, 425, 457 և 482 ՀՀ դրամ:
Գևորգ Հարությունյանը, ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու ցանկություն հայտնած ընկերություններից ստանալով համապատասխան գնային առաջարկներ, այդ մասին տեղեկացրել է Սերգո Կարապետյանին և Սամվել Գալստյանին: Սերգո Կարապետյանն իր նախաձեռնությամբ հանդիպել է 2013 թվականի հունվարի 29-ին ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ: Քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Այս ընթացքում՝ 2013 թվականի հունվարին, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, տեղեկանալով նշյալ ծրագրի իրականացման մասին, Սերժ Սարգսյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները, մի շարք ծրագրերի շրջանակներում իրեն պատկանող «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից դիզելային վառելիքի մատակարարումն իրականացնելու շուրջ 2013 թվականի հունվարի 23-ից փետրվարի 7 ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ:
Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակահատվածում Բարսեղ Բեգլարյանը, այցելելով Սերգո Կարապետյանին, վերջինիս աշխատավայրում ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ նշված պայմանավորվածության մասին, նրան հորդորել որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍԸ ընկերությանը, այլ կերպ՝ դրդելով կատարել խոշոր չափերով պետական միջոցների վատնում:
Սերգո Կարապետյանը 2013 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Բարսեղ Բեգլարյանի այցի և նրա հետ ունեցած հիշյալ զրույցի մասին, ինչպես նաև՝ այլ ընկերությունների կողմից ծրագրի շրջանակներում դիզելային վառելիքի ավելի էժան գնով առաջարկների մասին: Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Ըստ մեղադրանքի՝ անտեսելով այդ հանգամանքը՝ Սարգսյանը իր վաղեմի ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջոցով գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի՝ վատնելու եղանակով հափշտակության կատարումը: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և ծրագրի իրականացման համար պահուստային ֆոնդից անհրաժեշտ գումարից ավելի գումար ելքագրում է կատարել և այն «Ֆլեշ» ՍՊ-ին փոխանցելու նպատակով 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը ժամանակահատվածում հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց, անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Կառավարության որոշման առկայությունն ապահովելու նպատակով Սերգո Կարապետյանը Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին հանձնարարում է ՀՀ նախագահի վերը նշված հանձնարարությունների մասով պատրաստել անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին տեղեկություններով ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ որպես մատակարար նշելով «Ֆլեշ» ՍՊ ընկերության տվյալները: Հարությունյանը և Գալստյանը, իրենց հերթին Սերգո Կարապետյանին չհակադրվելով, շահագրգռվածությունից ելնելով, տեղյակ լինելով Ս. Սարգսյանի, Ս. Կարապետյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի պետական միջոցների վատման շուրջ ունեցած պայմանավորվածության մասին, Սերգո Կարապետյանին տրամադրում են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ պարունակող Կառավարության որոշման նախագիծ:
Արդյունքում ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Արարատ» բանկով սպասարկվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:
Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ:
Արդյունքում հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է սուբսիդիա 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար:
Արդյունքում ծրագրի իրականացման ընթացքում 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT