Երևան
12 °C
Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Վանաձորի բժշկական կենտրոնի նախկին մասնաշենքում գտնվող շտապբուժօգնության նախկին կայանում՝ հատակին, պարկերի մեջ դիեր են պահվում: Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանն այս մասին գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ մասնավորապես նշելով. «Վերջերս, գործնական առումով, գործընկերներիս հետ այցելել էինք Վանաձորի նախկին շտապօգնության լքված տարածք (այդ վայրը դիտարկում էինք, որպես ապագա անասնաբուժական կլինիկա, կից նաև թափառող կենդանիների համար փոքրիկ կացարան): Ովքեր չգիտեն ասեմ, որ այդ վայրին կից նախկինում տեղակայված էին Վանաձորի բժշկական կենտրոնը, ծննդատունը, մորգը նաև արյան կենտրոնը։ Ներկայումս վերը նշվածներից մնացել է միայն մորգը։
Մի խոսքով։ Ուշ ժամ էր, անասնաբույժ գործընկերներիս հետ մտնում ենք այդ լքված շինություն, հեռախոսի լապտերներով լուսավորում, որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք ինչ վիճակում է շինությունը և արդյոք հարմար է մեր աշխատանքները կազմակերպելու համար, թե ոչ։ Հենց առաջին իսկ սենյակ մտնելով նկատում ենք հատակին սև պոլիեթիլային մեծ տոպրակ է գցված, մարդու բոյով, տոպրակի բերանը սկոչով փակած, սկոչի տակ էլ թղթի վրա գրված մի կնոջ անուն ազգանուն, որը հիմա հասկանալի պատճառներով չեմ գրում այստեղ...
Նայում ենք իրար երեսի, ու չգիտենք ինչ խոսենք։ Անասնաբույժ ընկերս (ում անունը կարիք չեմ համարում այստեղ գրել) ասում է, որ հատակին դրված տոպրակի մեջ հավանաբար դիակ է և հորդորում է, որ տարածքը լքենք»։
Տարածքից դուրս գալով, Հակոբը զանգահարել է ոստիկանություն ու պատմել տեսածի մասին: Քիչ անց, ըստ Հակոբի, իրեն զանգահարել են ոստիկանությունից ու հաստատել՝ պարկերում իսկապես դիեր են եղել, եւ դրանք դիահերձարանից են տեղափոխել այդ շինություն. «Մորգից են բերել դրել ըտեղ, քովիդով մահացածի մարմին ա, ու էնտեղ մենակ մի դիակ չկա, շատ կա...»:
«Հայկական ժամանակն» այցելեց շտապօգնության նախկին կայան, որտեղ, ըստ ահազանգի, դիակներն են պահվում: Մուտքի դուռը բաց էր, վրան անգամ կողպեք չկար, տարածքում ոչ ոք չկար, որը կամ մեզ արգելեր, կամ էլ պարզապես հարցներ, թե ով ենք եւ ուր ենք գնում: Հնարավորինս պահպանելով անվտանգության կանոնները մտանք ներս: Մութ սենյակներից առաջինում միայն, որը նախկինում տնօրենի աշխատասենյակն էր, մի քանի սեղաններ էին դրված, վրան ծածկոցներ ու սպիտակեղեն լցված: Մեր տեսածը հուշում էր, որ այստեղ, իսկապես դիակներ են եղել, թեեւ այդ պահին մարմիններ չկային:
ՀԺ-ին լավատեղյակ աղբյուրները հաստատեցին՝ որոշ ժամանակահատված իսկապես, կորոնավիրուսից մահացածների մարմինները թե բնակարաններից, ու թե հիվանդանոցից միանգամից այստեղ են բերել, որոշակի գործողություններ իրականացրել, ապա համապատասխան կարգով հանձնել մահացածների հարազատներին: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ եղել են օրեր, երբ անգամ դիերը հատակին են դրել, նաեւ՝ կողքի սենյակներում: Զրուցակցիս փոխանցմամբ՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ համապատասխան աշխատակիցների ու մահացածների հարազատների միջեւ վիճաբանություններ են անգամ տեղի ունեցել, դիերի ոչ պատշաճ պահման պայմանների հետ կապված: Ի դեպ, մեզ հայտնեցին նաեւ, որ շինության ու այն սենյակի, որտեղ պահվել են դիերը, դռները գրեթե միշտ բաց են եղել:
Դուրս գալով դիերի պահման սենյակից ու շինությունից, մեզ դարձյալ ոչ ոք չհանդիպեց:
Շտապբուժօգնության նախկին շենքն ու դիահերձարանը իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա են գտնվում:
Շինության մեջ դիեր իսկապես եղել են
ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը չհերքեց՝ մահացածների մարմիններ նշված տարածքում իսկապես պահվել են, պատճառն ըստ տնօրենի՝ իրավիճակային է եղել. «Որոշ ժամանակ, երեւի մի քանի օր, կարճ ժամանակով այո, այդտեղ դիեր են պահվել՝ կապված կորոնավիրուսի պիկի ու պատերազմական իրավիճակի հետ, երբ դիահերձարանում տեղ չկար»,-ասաց պարոն Մկրտչյանը՝ խնդրելով մանրամասների համար զանգահարել ավելի ուշ:
Լոռու մարզային դատական բժշկության բաժնի վարիչ, համատեղության կարգով նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմ Վարուժան Սաքանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Կորոնավիրուսից մահվան դեպքերը, պատերազմին հարող ժամանակաշրջանում, տեղ չլինելու եւ մնացած մահերի հետ կոնտակտը նվազեցնելու նպատակով պահվել է Վանաձոր բժշկական կենտրոնի կողմից առանձնացված նախկին շտապօգնության բաժնի տարածքում՝ հատուկ նախատեսված սենյակում: Կորոնավիրուսից մահացած հիվանդները համապատասխան պարկի մեջ զմռսված վիճակում ԲԿ-ից տեղափոխվել են նշված տարածք, որտեղից էլ փոխանցվել են հարազատներին»,- ասաց պարոն Սաքանյանը՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննությունների մարզային կենտրոնը այս ամենի հետ որեւէ առնչություն չունի այնպես, ինչպես նշված տարածքի, դա Վանաձոր ԲԿ-ի նախկին տարածքն է. «Բայց երբ դիահերձարանում եղել են հանգիստ պայմաններ, այնտեղ չեն եղել զինվորների մարմիններ, կամ դիահերձարանում են քիչ դիակներ եղել, այդ ժամանակ նաեւ կորոնավիրուսով մահերը ճանապարհել ենք նաեւ դիահերձարանի տարածքից»:
Մահացածների մարմինները նախկին շտապօգնության լքված շինության տարածքում պահելը Վարուժան Սաքանյանի խոսքով, արվել է միայն ու միայն տեղ չլինելու, ինչպես նաեւ այլ մահերի հետ կոնտատ չառաջացնելու նպատակով:
Դիտարկմանը, որ հրապարակման օրվա ավարտին (Մեր այցի ժամանակ-խմբ) շինության մեջ այլեւս մարմիններ չկային, պարոն Սաքանյանն ասաց. «Շուրջ 2 ամիս է, ինչ այդտեղ այլեւս մարմիններ չեն պահվում, իսկ կորոնավիրուսի պիկի ժամանակ այո, տեղափոխել ենք»:
Նա կտրականապես հերքեց այն խոսակցությունները, թե պարկերի մեջ հնարավոր է նաեւ պահված լինեն զոհված զինծառայողների մարմիններն ու աճյունները. «Ոչ միայն այնտեղ, այլ նաեւ Վանաձորում որեւէ զինվոր որեւէ մի օր չի մնացել առանց համապատասխան պայմաններ ապահովելու, բոլոր զինվորները, թեկուզ ամենածայրահեղ պայմաններով, գիշերով անգամ աշխատել ենք, անպայման բոլոր զինվորների փորձաքննություններն իրականացրել ու ուղարկել ենք Մեծամորի սառնարանային պայմաններ՝ հատուկ պայմաններում պահելու համար»:
Հավելենք, որ Վանաձորի նախկին բժշկական կենտրոնի բոլոր մասնաշենքերն այժմ չեն շահագործվում, բացի դիահերձարանից: Մեր տեղեկություններով՝ շինություններն անցել են պետական գույքի կառավարմանը:
Շտապօգնության նախկին մասնաշենքը, որտեղ պահվել են մահացածների մարմինները
Սենյակը, որտեղ պահվել են դիեր

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT