Երևան
12 °C
Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի՝ 331, պատմության՝ 169, աշխարհագրության՝ 95, կենսաբանության՝ 109, քիմիայի՝ 103, ֆիզիկայի՝ 101 ուսուցիչներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ըստ մարզերի՝ առավելագույն թվով դիմողները՝ շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են:
Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից՝ 89, Արամավիրի մարզից՝ 101, Գեղարքունիքից՝ 116, Կոտայքից՝ 112, Լոռիից՝ 126, Շիրակից՝ 137, Սյունիքից, Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչներ:
Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին:
Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ:
Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել սույն թվականի հուլիսի 6-13-ը։
Պահանջվող փաստաթղթերն են․
· դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,
· տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),
· բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:
Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։
Կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 07-Լ հրամանով հաստատված «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգի»:
Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման օրերը կսահմանվեն մինչև օգոստոսի 20-ը և կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքերում: Առարկայական գիտելիքների ստուգման քննությունները կանցկացվեն սեպտեմբերին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը․ ԱԳ նախարարի ելույթը ԵԽԽՎ-ում
Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի՝ կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով
Կտրիճը գործակալ եղբոր միջոցով օտար Եկեղեցիներին հրավիրում է միջամտելու մեր դարերով անկախ Եկեղեցու գործերին
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով
Վարչապետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ լուսանկարներ, տեսանյութ
Տեր Պետրոսն ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից
Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, բամբասանքներ են․ ձեր տեղեկատվությունը ճշմարիտ չէ․ Միրզոյան
Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան
Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել
Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին
Մի փամփուշտ չեն արտադրել, զինվորին փողով են տուն ուղարկել. էլ նրա կյանքի գնով հարցեր չենք լուծելու. տեսանյութ
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի՝ պաշտպանունակության ամրապնդման համար
Լավ լուր․ Ազիզյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել
Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ վարչապետ․ տեսանյութ
Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ
Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը
Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը
Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը
Ցանկանում են վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը․ այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու
Մենք ապացուցեցինք՝ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, և ընտրել ենք խաղաղությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում
Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար
Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը
Մարզերում և Երևանում կդիտվեն մառախուղ և մերկասառույց, մի շարք շրջաններում՝ ձյան տեղումներ և բուք
Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Կտրիճ Ներսիսյանին շրջապատող մարդիկ լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն ունեն՝ «այսօր այդ օրը չէ»
ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. տեսանյութ
Միաձայն ընտրվեցի ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ. Ջուլհակյան
Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվել է նրա արձանը
Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել
«Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախկին իշխանություն եղած ընդդիմադիրները ՌԴ երաշխավորության դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում. Հոխիկյան
ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները
Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ
Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան
Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն
Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT