Դատական դեպարտամենտում գործուղման «մեկնած» 9 աշխատակիցներից երկուսը դատավորներ են. Փոլադյանը հակադարձում է ՊՎԾ-ին

Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով՝ գործուղման «մեկնած» 9 աշխատակիցներից երկուսը դատավորներ են:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն եւ Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարեցին դեպարտամենտում կատարված առերեւույթ չարաշահումների մասին:

Մասնավորապես, ըստ ՊՎԾ ուսումնասիրության, 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր, սակայն նույն ժամանակահատվածում եղել են աշխատավայրում: Բացի այդ, աշխատակիցները, գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների տրամադրած՝ գիշերակացը հավաստող փաստաթղթեր, ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 42 միլիոն դրամ գումար:

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս դատական դեպարտամենտում ստուգումներ են իրականացրել նաեւ ԱԺ վերահսկիչ պալատը եւ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը, որոնք, սակայն, չեն բացահայտել այս խախտումները:

Շաբաթներ առաջ էլ մամուլը գրել էր, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կարեն Փոլադյանի կողմից 2017-2018թթ. «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտմամբ իր մոտ իր իսկ կնոջը՝ Նաիրա Սարգսյանին աշխատանքի ընդունելու կապակցությամբ: Մեր աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը այս մասին տեղեկացել էր ՊՎԾ-ից, որը, իր հերթին, դա բացահայտել էր վերոնշյալ ստուգման ժամանակ:

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հարուցված քրգործի շրջանակում դեռեւս որեւէ կարգավիճակ չունի: Մեր զրույցում նա պնդեց՝ ամեն բան այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

«Այո՛, ՊՎԾ-ն դատական դեպարտամենտում գործողություններ իրականացրել է, բայց չի եղել դեպք, երբ գործուղման մեջ գտնվող անձը լինի աշխատավայրում: Բոլորը գործուղվել են, բոլորի հրամանները եղել են: Գործուղումների ուսումնասիրությունների արդյունքներն առկա են: Իրականությանը այդ տվյալները չեն համապատասխանում: Թե նախաքննության վերջում ինչ պատկեր կլինի, ես չեմ կարող մեկնաբանել, սակայն ինձ համար տարօրինակ է, որ առանց սպասելու դեպարտամենտի դիրքորոշմանը, չգիտես ինչու, գործն անմիջապես ուղարկել են նախաքննական մարմին: Բայց դա իրենց գործն է»,- պարզաբանեց նա:

Փոլադյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ գործուղված 9 աշխատակիցներից երկուսը գործող դատավորներ են. նրանք են Մանվել Շահվերդյանն ու Արման Սարոյանը: «Ըստ ՊՎԾ ուսումնասիրությունների, այո՛, շոշափվում է նաեւ իրենց անունները: Գործուղման գնացածները դեպարտամենտի աշխատակիցներ են ու հիմա էլ են աշխատում դեպարտամենտում: Գործուղումների գնալը նրանց աշխատանքային բնույթն է, անհրաժեշտության դեպքում էլի են գնալու»,- ասաց նա:

Անդրադառնալով Դատական դեպարտամենտում «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտմամբ իր կնոջը աշխատանքի տեղավորելու մասին տեղեկություններին՝ Փոլադյանը պնդեց. «Իմ կինն աշխատել է դեպարտամենտում շատ կարճ ժամանակահատված: Որեւէ օրենքի խախտում տեղի չի ունեցել: Նա մրցութային հիմունքներով է ընդունվել աշխատանքի, բոլորի նման, շատ սովորական: Կինս զբաղեցրել է դեպարտամենտի վարչություններից մեկի գլխավոր մասնագետի հաստիքը»:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը մեր զրույցում ընդգծեց՝ այն, ինչ իրենք արձանագրել են, փաստաթղթավորված է: «Հիմքերը մեզ տրամադրել են դատական դեպարտամենտից: Մուտքի եւ ելքի սարքերով ֆիքսված են, թե տվյալ մարդիկ երբ են եկել աշխատանքի եւ դուրս եկել աշխատավայրից: Եվ ենթադրյալ գործուղումների մեջ գտնվող մարդիկ մուտքի եւ ելքի այդ սարքերով ֆիքսվել են, որ եղել են աշխատավայրում: Ինչպես նաեւ աշխատակիցները հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ: Բացի դրանից, Կառավարությունը կեղծ փաստաթղթերի դուրսգրման գործընթացը կանխելու նպատակով 2016թ. հունվարի 1-ին հաշիվների դուրսգրումը բացառապես էլեկտրոնային դարձրեց: Այսինքն, երբ անձը գնում է գործուղման, ՀԴՄ կտրոն է ցույց տալիս, որն ապացույց է վճարման, եւ աշխատակցի անձնագրով էլ էլեկտրոնային հաշիվ է դուրս գրվում, որը հարկային համակարգում պարզ ցույց է տալիս, թե որ պահին է այն դուրս գրվել,  որտեղ, բայց մենք տեսել էինք, որ դեպարտամենտում այդ գործողությունները ձեռագիր լրացված փաստաթղթերով էին արված, ինչը արդեն կասկածանքի տեղիք էր տվել, ինչի համար էլ որոշեցինք դատական դեպարտամենտի մուտքի եւ ելքի սարքերի տվյալները ուսումնասիրել»,- մանրամասնեց Եղոյանը:

Անդրադառնալով Կարեն Փոլադյանի կնոջ՝ Նաիրա Սարգսյանի նշանակմանը՝ ՊՎԾ ղեկավարի  տեղակալն ասաց, որ կոնկրետ մրցութային փուլի անցկացման մասով չի կարող ասել՝ եղել են խախտումներ, թե ոչ, քանի որ դա իրենց վերահսկողության ներքո չէ: «Բայց մի ռիսկային հարց ենք արձանագրել, ըստ որի՝ Կարեն Փոլադյանի տիկնոջ՝ ստորաբաժանման մուտքի եւ ելքի մասին հավաստող տվյալներ դեպարտամենտը մեզ չի տրամադրել: Նրանք դա պատճառաբանում են այսպես. նշված աշխատակիցների համար մուտքն ու ելքը չի կանոնակարգվում: Դրա հավաստիությունն իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց Արա Եղոյանը:

Հարցին՝ բացի գործուղումների հետ կապված խախտումներից, այլ խախտումներ արձանագրե՞լ են, Եղոյանը պատասխանեց: «Տարաբնույթ խախտումներ արձանագրել ենք: Քննչական կոմիտեն այս մասով է միայն հաղորդագրություն տարածել ու քրեական գործ հարուցել, ուստի մենք դրա մասին ենք հիմա բարձրաձայնում»,- նշեց ՊՎԾ ղեկավարի տեղակալը:

Դատական դեպարտամենտի չարաշահումների մասով հարուցվել է քրեական գործ խարդախության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8055 դիտում

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի