Երևան
12 °C
Շուրջ 2 ամիս առաջ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում հատելով Հայաստանի սահմանը՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ հաստատվեցին ՀՀ տարածքում: Այնուհետեւ նույնը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում: ՀՀ իշխանությունները որոշեցին իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով եւ դիմեցին ՀԱՊԿ-ին:
Մեկուկես ամսվա քննարկումներից հետո նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով չի անցնում: Ըստ նրա՝ կառույցի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում, մինչդեռ այս պարագայում սահմանային միջադեպ է, զոհեր էլ չկան: Մեր հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը.
- Պարոն Ավետիսյան, ՀԱՊԿ-ն վերջապես պատասխանեց Հայաստանին: Բայց «պարզվում է», որ սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ. զոհեր, ագրեսիա չկա: Սպասելի՞ էր ձեզ համար նման արձագանքը:
- Բավական տարօրինակ արձագանք է, տարակուսելի, որովհետեւ նախ զոհ կա. ցավոք սրտի, արեւելյան ուղղությունում մենք մեկ զոհ ունենք, ադրբեջանցիները հայ զինվոր են սպանել: Երկրորդ, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին ոչ թե ագրեսիայի վերաբերյալ՝ 4-րդ կետով, այլ 2-րդ կետով, որը ենթադրում է՝ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի: Այսինքն՝ մեր կողմից պատշաճ դիմումի ձեւը պահպանված է եղել: Բացի այդ, Զասը խոսում է Հայաստանի հարավի մասին, մեր խնդիրը հարավարեւելյան սահմանի՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մասին է:
- Ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն նման տարակուսելի հայտարարությանը: Վստահաբար տեղյակ եք, որ տարատեսակ կոչեր են ուղղվում իշխանություններին՝ սկսած ՀԱՊԿ-ից դուրս գալուց, մինչեւ այլ կառույցների անդամակցություն: Ո՞րը պետք է լինի մեր արձագանքը:
- Զասի հայտարարությանն արձագանքել է նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ տարօրինակ համարելով նրա գնահատականները: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտական եւ այլ կառույցները այս հայտարարությունների տրամաբանության մեջ պետք է քայլեր անեն: Իմ կարծիքով՝ պետք է այդ տարակուսելի հայտարարությունը պարզաբանվի գործընկերների հետ, հասկանանք՝ ինչու է պատասխանն այսպիսին: Ես հասկանում եմ, որ սա առաջին անգամն է ՀԱՊԿ պատմության ընթացքում, որ նման իրավիճակ է լինում, եւ նման դիմում է ուղղվում, բայց պետք է քննարկել եւ իրավիճակը ճիշտ գնահատել:
- Նույն Զասը, Տաջիկստանում ստեղծված իրավիճակին արձագանքելով, անհանգստություն է հայտնել եւ հայտարարել, որ պետք է աջակցել՝ այդ երկրի հարավային սահմանների անվտանգությունը ապահովելու համար: Ի՞նչ եք կարծում, երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք:
- Երկակի ստանդարտներ, այո՛, իրավացիորեն եք նշում: Բայց ես կարծում եմ, որ 6 անդամ պետություններն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, եւ պետք է այդ տրամաբանության մեջ խնդրին նայենք: Եթե ՀԱՊԿ-ը ընդհանուր անվտանգային համակարգ է, ապա այդտեղ անդամների տարածքային ամբողջականության հարցերը պետք է անհանգստություն առաջացնեն բոլոր անդամ պետությունների համար: Ես չեմ կարող ասել՝ ինչու է Տաջիկստանի դեպքում այդպիսին արձագանքը, բայց պետք է աշխատանք տարվի, որ այդ ընկալումները լինեն համահավասար, որովհետեւ դա է ենթադրում կոլեկտիվ անվտանգություն ասվածը:
- Պարոն Ավետիսյան, ինչքանո՞վ է արդարացի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում քննարկում էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցը:
- Ես կարծում եմ, որ որոշ առումով պետք է տարանջատել Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի, այսպես ասած, ճարտարապետությունից:
- Այսինքն՝ համաձայնեցված չէ՞ր Զասի արձագանքը Ռուսաստանի հետ:
- Ես չեմ կարող ենթադրություններ անել, բայց կարծում եմ՝ մեր անվտանգային համակարգի աշխատանքները չպետք է կապել հայտարարության հետ: Կրկնում եմ՝ դա տարակուսելի եւ ինչ-որ առումով անընդունելի հայտարարություն է, որի շուրջ պետք է աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ այլ անվտանգային խնդիրները, որոնք այս պահին փորձում ենք լուծել մեր ռազմավարական դաշնակցի հետ, առանձին տիրույթում են:
Նշենք, որ այսօր Զասի հետ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Զրույցի ընթացքում վերջինս բավական կոշտ է արձագանքել Զասի՝ նախօրեի հայտարարություններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT