Երևան
12 °C
«Հադրութի վերջին հրաշալի առավոտներից մեկն էր. այդ օրվանից մինչ օրս ինձ համար առավոտները չեն լինում հրաշալի». 19-ամյա Լեւոն Սահակյանի հեղինակած գրքից է մեջբերումը: 2020 թվականի հուլիսի 16-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից նա զորակոչվեց ծառայության, այդ ժամանակ ով իմանար, որ իր ծառայության ընթացքում Լեւոնը կանգնելու է թշնամուն դեմ-դիմաց և պայքարելու հանուն հայրենիքի:
Երկու ամիս, 11 օրվա ծառայող Լեւոնի համար սեպտեմբերի 27-ից հետո բոլոր բացվող առավոտները այլևս առաջվանը չեն: Հիշում է՝ պատերազմը սկսվեց երկու ռումբերի պայթյունով... ու արդեն հրամանատարի գոռոցը սթափեցրեց՝ պատերազմ է: Պատերազմի ողջ ընթացքում աղոթել է, հավատացել, որ փրկվելու է, զինակից ընկերների հետ հաղթանակած են դուրս գալու պայքարից, հետո հուսահատվել է, նեղացել ամենքից ու աշխարհից: Հույսերի ու հույզերի միախառնումը, գումարտակի հրամանատար, «Արցախի հերոս» Դավիթ Ղազարյանի մահը Լեւոնին մղել է կռիվ տալով՝ գիրք գրել, որը հենց այդպես էլ անվանել է՝ «Կռիվ տալով»:

«Ցանկացել եմ իմ գրքով մարդկանց հասկացնել, որ միայն ինչ-որ բան անելով և ինչ-որ բաներ ասելով չէ: Կյանքին չպետք է թեթև նայել: Պատերազմի ընթացքում սկզբում հույս ունեինք, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա, և բոլորս հետ կվերադառնանք, բայց հետո հուսահատվել ենք: Ընկերներիս ասել եմ՝ եթե ես էլ չավարտեմ գիրքը, չհասցնեմ վերջին կետին, խնդրում եմ կտանեք ու մարդկանց ցույց կտաք՝ ինչեր ենք մենք ապրել: Հիշարժան ու հետաքրքիր պահեր եղել են, որոնք բոլորը գրել եմ գրքում: Նույնիսկ ժամանակ ենք ունեցել խոսելու, միմյանց հետ շփվելու, ինչը ծառայության ընթացքում չենք հասցրել: Օր է եղել, որ կորցրել եմ նոթատետրը, հիասթափվել, բայց ասել եմ՝ պետք է գտնեմ ու գտել եմ: Այդ պահին ես միշտ Աստծուց խնդրում էի, որ ողջ մնամ: Եղել է ժամանակ, որ որոշել եմ՝ կտանեմ ինչ-որ խմբագրություն, մի քանի տեղեկություն կգրեն և վերջ»,- մեր զրույցում պատմում է Լեւոնը: Որոշել էր այդպես վարվել, բայց ԱՄՆ-ի հայ հայրենակցուհիները գտել են նրան և առաջարկել գիրքը տպագրելու համար հովանավորել: Հուլիսի 2-ին լույս տեսավ նրա «Կռիվ տալով» գիրքը: Իր գիրք գրելու մասին տեղյակ են եղել միայն մարտական ընկերները:
Պատերազմի սկզբից 6 օր Լեւոնը չի կարողացել կապվել ծնողների հետ: Հետո արդեն միշտ կապի մեջ է եղել նրանց հետ, անընդհատ հարցրել է՝ երբ է վերջանալու պատերազմը: Հետո հուսահատվել, նեղացել ու երեք օր տուն չի զանգել: Հադրութում մարտերին մասնակցելուց հետո Լեւոնը պայքարել է նաև Վարանդայում, հետո իրենց ջոկատով բարձրացել են Շուշի: Հիշում է՝ պատերազմի ընթացքում բոլորը միշտ աղոթել են, որ ողջ մնան ու հետ վերադառնան: Եղել է պահ, երբ լավ տրամադրություն են ունեցել, հետո 170 աստիճանով ամեն ինչ փոխվել է:

«Արկերը եկել են և չեն պայթել, հումորի ենք վերածել: Դեպքեր են եղել, որ օրերով ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ խոսել: Զանգում էի տուն, հարցնում՝ երբ է վերջանալու կռիվը, ինձ հույս էին տալիս՝ այսօր, վաղը: Վերջին երեք օրը չեմ կարողացել շարունակել գիրքը, որովհետև Շուշի եմ բարձրացել, այնտեղ ի վիճակի չէի: Ընկերներս սկզբում չէին հավատում, որ ես գիրք եմ գրում, որովհետև ես ծառայության ժամանակ փակ եմ եղել: Մի քանի օր գրեցի ու սկսեցի կարդալ տղերքի համար, իրենք էլ ինձ սկսեցին ոգեւորել, արդեն մտածում էի՝ որևէ բան բաց չթողնեմ գրելիս»,- ասաց նա:
Իր և զինակից ընկերների հետ պատերազմի ընթացքում կատարված բոլորը դեպքերի մասին Լեւոնի գրքում շատ կհանդիպեք: Մեզ հետ զրույցում պատմում է դրանցից մեկը. «Տղաներից մեկը ծանր վիրավորում է ստանում, ու իրեն տանում ենք հոսպիտալ: Ճանապարհին ինքն անընդհատ հարցնում էր՝ կքայլե՞մ, կքայլե՞մ, ես էլ որոշեցի կատակի միջոցով իրեն սփոփել, ասաց՝ ոտքերս չեմ զգում, ասացի՝ Արտակ, կարո՞ղ ա գիտես՝ հանգստանալու ենք եկել, խաղուպար հո չի, համ էլ քեզ ոչինչ չի եղել: Ասում էի՝ ոչ թե քայլելու, այլ վազելու ես, իրար հետ ֆուտբոլ ենք խաղալու, որ հետ վերադառնանք: Արտակն ասաց՝ լավ, որ դու ես ասում, ուրեմն ինձ ոչինչ չի եղել, գրքի մեջ էլ դա նշել եմ՝ 40 օր քայլել մահվան հետ՝ չտեսնել նրան, բայց հոգուդ խորքում զգալ ու կռիվ տալով՝ առաջ գնալ ու գտնել ապրելու ուղին: Ամեն մի պայթունից հետո տեսնել ու օգնել մարտական ընկերներիդ, նրանց հետ խոսել, հաղթահարել ամենը ու քեզ տրված հարցին պատասխանել՝ քայլելու ու անգամ վազելու ես»:

Պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Լեւոնը բեկորային վիրավորում է ստանում հակառակորդի «Գրադ» տեսակի համակարգից: Ծանր վիճակով ընկերները նրան դուրս են բերում, տեխնիկաների միջոցով հինգ ժամ տեղափոխում են հոսպիտալ: Սկզբում եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, հետո, երբ հակառակորդը ռմբակոծել է հոսպիտալը, այնտեղից նրան տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ: Որոշ ժամանակ անց Լեւոնը բուժումը շարունակել է «Կարմիր խաչի» միջազգային հիվանդանոցում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
Հիմա նա ունի միայն ողնուղեղի բեկորային վիրավորում, ասում է՝ պետք է մեկնի արտերկիր՝ վիրահատության, բայց դեռևս հոգեպես պատրաստ չէ. «Վիրահատությունս նույնպես բարերարներ են ֆինանսավորել: Մինչև այսօր էլ ձախ ձեռքս վերև չեմ կարողանում բարձրացնել: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չունեմ, բայց բեկորը ինձ նեղություն է տալիս, եթե կտրուկ շարժվում եմ, ձախ ձեռքս թուլանում է»,- ասաց նա:
Ծանր հոգեբանական վիճակից դուրս գալ 19-ամյա Լեւոնին օգնում են մանկատան սաները: Իր խոսքերով՝ եղել է Խարբերդի մանկատանը, հիմա նպատակ ունի այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Զատիկ» մանկատուն: Վիրավորման հետևանքով նրան ժամանակից շուտ են զորացրել: Ասում է՝ պատերազմից հետո իր կյանքում շատ բան է փոխվել, հիմա ավելի դյուրագրգիռ է դարձել, ինչ-որ մի բան անելուց նախ փորձում է հասկանալ՝ կարելի է դա անել, թե ոչ:
Իր հեղինակած գիրքը Լեւոնը պատրաստվում է նվիրել նաև իր զինակից ընկերներին: Շուտով գնալու է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան, լինելու է այն զորամասում, որտեղ ծառայում են իր զինակից ընկերները: Մի քանի օր նրանց հետ է անցկացնելու: Ուզում է նաև բարեգործական ծրագրեր կազմակերպել: Ասում է՝ հիմա մտքերը հանձնել է թղթին ու այլևս չի ուզում պատերազմից խոսել: Զոհված ընկերների հիշատակն էլ միշտ վառ է պահելու, ինչպես գրքում է նշում՝ «Հիմա ես ապրում եմ, կամ ու պետք է ապրեմ այնպես, որ այս կյանքում հիշեմ բոլոր իմ զոհված ընկերներին՝ պահելով նրանց վառ հիշատակը»։

Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT