Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին նիստն ավարտել է և բավարարել է դատախազության միջնորդությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: 

Նա հիշեցրել է, որ երեկ ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։ 


Մխիթար Զաքարյանը դիմումով հայտնել է նաև ԿԸՀ-ին և խնդրել է նիստը հետաձգել ողջամիտ ժամանակով, որպեսզի կարողանա մասնակցել դրան և իրացնել իր իրավունքները։ 

Պաշտպանի փոխանցմամբ, երեկ երեկոյան ԿԸՀ-ն որոշել է հետաձգել նիստը և նշանակել այսօր՝ կիրակի առավոտյան՝ ժամը 08։30-ին ։ 

«Գիշերային ժամին Երևան ուղևորվելիս վնասվել է Զաքարյանի մեքենայի անվադողը,  որի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ նա չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար, ինչպես նաև ներկայացնել իր հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։

Ընդ որում, դիմումը «ՇՏԱՊ!!!» գրառմամբ ուղարկվել է հնարավոր բոլոր եղանակներով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով, ԿԸՀ էլեկտրոնային [email protected] փոստին, ԿԸՀ նախագահի էլեկտրոնային [email protected] փոստին և ԿԸՀ ֆեյսբուքյան էջին։ 
Ավելին, ժամը 08։13-08։29-ն ընկած ժամանակահատվածում մի քանի զանգեր ենք կատարել ԿԸՀ-ի 010543523 հեռախոսահամրին, սակայն որևէ մեկը չի պատասխանել։ 

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով ավարտել է նիստը և բավարարել է դատախազության միջնորդությունը»,-գրել է պաշտպանը:

 Հիշեցնենք, որ Զաքարյանը մտադրություն էր հայտնել վերցնելու Ազգային ժողովի մանդատը ու հուլիսի 9-ին հրաժարական էր տվել Մեղրիի համայնքապետի պաշտոնից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3429 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց