Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով այսօրվա նիստում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դիմումում տեղ գտած այն պնդմանը, որ ընտրությունների օրը կատարված իրավախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները համանման մոտեցում չեն ցուցաբերել իշխող կուսակցության եւ այլ թեկնածու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Խոսքը մասնավորապես ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից «Ֆեյսբուք»-ում արված գրառման մասին է, որում նա, հրապարակելով 24 համարի քվեաթերթիկը, գրել էր. «Մերժվածները»: 

«Հայաստան» դաշինքի դիմումում նշվել է, որ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից հենց քվեարկության ընթացքի մեջ լինելու պայմաններում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պարունակող նյութ է հրապարակվել, սակայն այդ կապակցությամբ չի արձանագրվել որեւէ իրավական հետեւանք, կանխարգելիչ գործունեություն:

Սեւակ Հովհաննիսյանը հակադարձեց. «Պետք է նշեմ, որ գլխավոր դատախազությունը հենց նույն օրը ՀՔԾ է ուղարկել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քվեարկության խցիկը նկարահանելու վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը, որի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Այնուհետեւ անդրադառնալով համանման մեկ այլ դեպքի՝ դատախազը, իր խոսքերով, «հակառակորդ ճամբարից» օրինակ բերեց:

««Ֆեյսբուք»-ում Նարեկ Սամսոնյանի կողմից հրապարակվեց նույնաբնույթ լուսանկար եւ գրառում, որ ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ հրապարակում է թիվ 3 քվեաթերթիկը: Այս դեպքում եւս կայացվել է նման որոշում (քրգործի հարուցումը մերժվել է-խմբ.), եւ հիմք է հանդիսացել նշված երկու անձանց կողմից տրված բացատրությունը, որ համացանցում են հանդիպել լուսանկարը, ներբեռնել են իրենց հեռախոսի մեջ...»,- ասաց Երեւան քաղաքի դատախազը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում քվեախցից արված լուսանկարի տեղադրման փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2716 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ