Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը ցանկանում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանել: Հուլիսի 12-ին տեղի ունեցած արտահերթ նիստում համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ եւ անհետաձգելի համարվեց:
Միջազգային շուկայում պղնձի գինը էականորեն աճել է՝ ներկայում հասնելով 9225 դոլարի։ Նախագծի հեղինակ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ անգամ եթե պղնձի գինը կազմի 7500 դոլար ու պետական տուրքը վճարվի, միեւնույն է, ոլորտը կշարունակի մնալ շահութաբեր։ Առաջարկվող նախագծով տուրքի չափը կլինի 15 տոկոս՝ ըստ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի ու մոլիբդենի խտանյութի գնի:
Ակնկալվում է, որ այս կարգավորման արդյունքում տարեկան 72 միլիարդ դրամ ավելի եկամուտ կմուտքագրվի բյուջե, իսկ կոնկրետ այս տարի՝ 30-35 միլիարդ դրամ։ Միեւնույն ժամանակ՝ եթե պղնձի գինը նվազի 7500 դոլարից, ապա տուրքը կվերանայվի՝ դեպի նվազում:
Հիմնավորման համաձայն, նախագիծը կլինի ժամանակավոր լուծում` մինչեւ ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական եւ խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ: Երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկումը ապահովելու համար: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ, որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը:
Նշենք, որ պղնձի խտանյութի արտադրությունը Հայաստանում 2020-ին կազմել է 511 հազար տոննա, մոլիբդենի խտանյութինը՝ 16.4 հազար տոննա, ֆեռոմոլիբդենինը՝ 7.8 հազար տոննա։ Տեսակետներ են հնչում, թե սա ուղղված է Հայաստանից պղնձի խտանյութի հիմնական խոշոր արտահանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ: Սակայն նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ այն կիրարկման ռիսկեր է պարունակում. «Նպատակների հետ կապված ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը նրա համար է, որ ռիսկերը կառավարի եւ երկրի շահերին համապատասխանող գործողություններ ծավալի. «Ես հասկանում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, եւ այդ օրակարգի համար ինչ օրենքի, կարգավորումների փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատեք իրականացել: Մեկը մյուսի հետ կապ չունի»:
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ այս նախագիծը մրցակցային պայմաններ է ստեղծում հանքարդյունաբերության ոլորտում:
Ըստ նրա՝ հանքարդյունաբերության ոլորտը գերշահութաբեր է, եւ որոշ երկրներում արտահանման լիցենզիայի տուրքը շատ ավելի թանկ է. «Սա ավելի շատ խորհրդանշական գին է դրված արտահանման լիցենզիայի համար: Դեռ մի բան էլ կարող ենք ասել, որ Հայաստանը ուշացրել է այս որոշումը»:
Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, որ սա ուղղված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ, Բագրատյանն արձագանքեց, որ այստեղ քաղաքական մոտեցում չկա, միայն մրցակցային ռեժիմ է. «Սա կնպաստի, որ այդ թվում ԶՊՄԿ-ն չկարողանա տարբեր սխեմաներով պղնձի խտանյութ արտահանել, հաշվառում կլինի եւ հետո կարտահանվի»:
Ըստ նրա՝ կասկածներ կան, որ ներկայումս Հայաստանից արտահանվող պղինձը էժան է վաճառվում, սակայն դրսում այն այլ ընկերության միջոցով թանկ գնով վերավաճառվում է:
Պատգամավորի խոսքով՝ այս որոշման ընդունման դեպքում ավելի տեսանելի կլինի, թե որքան պղնձի խտանյութ է արտահանվում, ինչ գնով է վաճառվում. «Լիցենզիայի տուրք սահմանելով՝ հնարավորություն կստեղծվի, որ ոչ միայն դրսում վաճառք իրականացվի, այլեւ մեր երկրի ներսում գտնվող կազմակերպությունները գնեն եւ արտահանեն: Այդ դեպքում միջազգային շուկայում այն ավելի բարձր կվաճառվի եւ ի վերջո պարզ կդառնա իրական գինը: Եթե դու թաքցնելու բան չունես, ներքին շուկայում ավելի բարձր գնով պետք է վաճառես, այլ ոչ այն գնով, որով հիմա վաճառում ես դրսում: Այս գործիքով կարող ես ստիպել բացել խաղաքարտերը, եւ տարիներով աշխատած սխեմաները այլեւս չեն աշխատի: Այսինքն՝ պետությանը հնարավոր չի լինի խաբել ու այդ ճանապարհով հարկերը թաքցնել»: Ըստ նրա՝ գուցե սրա արդյունքում ինչ-որ կազմակերպություն ներքին շուկայում նաեւ արտադրություն ցանկանա հիմնել: Խոսելով այս որոշման արդյունքում ակնկալվող տարեկան 72 մլրդ դրամ եկամուտի մասին, Բագրատյանը նշեց, որ օրինակ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում ՊԵԿ-ը շուրջ 70 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրել, ինչը կնպաստի սոցիալական շատ խնդիրների լուծմանը. «Եթե այս համեմատության մեջ նայենք, ապա կարող ենք ասել, որ այդ գումարը եւս հավելյալ եկամուտ կլինի մեր բյուջեի համար»:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը մեր զրույցում նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի հարկումը բավականին բարդ մեխանիզմով է տեղի ունենում. «Աշխարհի տարբեր երկրներում տարբեր փորձեր կան»:
Հարցին՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը հավելյալ հարկելու կամ տուրք սահմանելու կարիք տեսնո՞ւմ է, տնտեսագետը պատասխանեց. «Խնդիրը հարկումը չէ: Ինձ դուր եկավ նաեւ ներդրումային հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Հանքարդյունաբերող երկրներում մի տնտեսական երեւույթ կա՝ արտարժույթը մտնում է երկիր եւ դառնում է ռեսուրս, չի ծախսվում մինչեւ հերթական ֆինանսական ճգնաժամը: Այսինքն, լրացուցիչ միջոցները չեն կարողանում ներդնել կրթական, գիտական ուղղություններում, որ երկարաժամկետ արդյունք տա»:
Նա ընդգծեց՝ հանքարդյունաբերությունը տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենում, բայց պետք է այդ հիմնադրամը երկարաժամկետ պլանով օգտագործվի: Խուրշուդյանի կարծիքով՝ այնպես չէ, թե այստեղ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները տուժում են. «Եթե պղնձի գինը աճում է եւ իրենք գերշահույթ են ստանում, պետք է այդ շահույթով կիսվեն պետության հետ: Սա նորմալ տնտեսաքաղաքական պրոցես է»:
Հարցին՝ կարի՞ք չկար օրինագիծը փորձագիտական դաշտում քննարկել եւ ոչ թե անհետաձգելի համարել, տնտեսագետը պատասխանեց. «Պղնձի գինը կտրուկ է աճել, երեւի մտածում են, որ եթե գինը նվազի, նախաձեռնությունը անիմաստ կդառնա»:
Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը տարիներ շարունակ լրացուցիչ գումարները բարեգործական ուղղություններով է ծախսել, բայց այսօր որոշվել է, որ դա պետք է լինի տուրքի տեսքով:
Նրա խոսքով՝ տարեկան 72 մլրդ դրամ հավելյալ եկամուտը այնքան շատ չէ, որ մակրոտնտեսական մեծ էֆեկտ ունենա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT