Երևան
12 °C
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը մոտենում է ավարտին: Վաղը կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով, որից հետո հավանաբար Բարձր դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Որոշումը կայացնելու համար դատարանն ունի առավելագույնը մինչեւ հուլիսի 17-ը ժամանակ: Այսօր՝ գործի քննության 5-րդ օրը Սահմանադրական դատարանում կողմերին հարցեր ուղղեց դատավոր Վահե Գրիգորյանը:
Վերջինս անդրադարձավ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումներում տեղ գտած եւ դատարանում անդադար բարձրացվող հարցին՝ ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո ինչու Նիկոլ Փաշինյանը չհեռացավ, այլ շարունակեց մնալ պաշտոնակատար:
«Մենք գործ չունենք սովորական մի պաշտոնյայի հետ, գործ ունենք մի պաշտոնյայի հետ, որի այդ պաշտոնում հայտնվելը ժողովրդավարական գործընթացի արդյունք է: ԱԺ-ն նույնիսկ վարչապետի ընտրության հարցում որեւէ դերակատարում չունի, ընդամենը տեխնիկական միջնորդավորվածությամբ հանդերձ՝ ժողովուրդն է ընտրում վարչապետին: Ձեր առաջարկած տարբերակն այն մասին է, որ երբ ՀՀ վարչապետը հրաժարական է ներկայացնում, նա չի կարող շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում: Պաշտոնը պիտի թափուր մնա: ՀՀ գործադիր բարձրագույն պաշտոնյայի պաշտոնավարման շարունակականությունը պաշտպանվում է ժողովրդավարության նկատառումներով»,- դիմելով «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին՝ նախ արձանագրեց Վահե Գրիգորյանը, ապա եւ հետաքրքրվեց.
«Ի՞նչ սահմանադրությամբ պաշտպանվող արժեք, շահ կա ձեր առաջադրված տարբերակով մեկնաբանության հիմքում: Ինչո՞ւ պիտի սահմանադիրը առաջնորդվի այն տարբերակով, որ ժողովրդի կողմից ընտրված բարձրադիր պետական պաշտոնյան չկարողանար պաշտոնավարեր, փոխարենը պաշտոնավարեր մի անձ, կոնկրետ այս դեպքում առաջարկությունները սահմանափակ կարող են լինել` որեւէ փոխվարչապետ, որի ոչ ընտրության, ոչ նշանակման, ոչ պաշտոնավարման շարունակականության վրա նույն ժողովուրդը որեւէ ազդեցություն չունի, եւ նույնիսկ ավելին` չունի նաեւ Ազգային ժողովը»:
Դավիթ Հարությունյանը հավանեց հարցը. «Լավ հարց էր, դուրս եկավ շատ հարցը, շատ գեղեցիկ ներկայացրեցիք»,- ասաց նա:
Հարությունյանը շեշտեց՝ չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ: «Չի կարելի իրավունքը ծռմռել ու հարմարեցնել սեփական շահին…Ֆոկուսներով՝ հրաժարվեցի, բայց այնքան էլ չհրաժարվեցի, դարձա ժպ, դա սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- իր հակադարձումը փորձեց հիմնավորել նախկին նախարարը:
Վահե Գրիգորյանը երկրորդ հարցն ուղղեց Դավիթ Հարությունյանին: Իսկ մինչ այդ հիշեցրեց՝ Փաշինյանը հրաժարական է տվել ապրիլի 25-ին, այսօր հուլիսի 13-ն է եւ ՍԴ-ում դեռ վիճարկվում են ընտրությունների արդյունքները:
«Ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր այն տարբերակը, երբ գործադիր իշխանության բարձրադիր պաշտոնը մնար առանց ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված պաշտոնյայի, ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր անորոշությունը՝ որոշակիի փոխարեն»,- հետաքրքրվեց Գրիգորյանը:
Դավիթ Հարությունյանն այս հարցը չհավանեց: «Իսկ եթե վարչապետը ստանար այլ երկրի քաղաքացիություն, նույն հարցը չէի՞նք տա. բա երկիրը այսքան ժամանակ, բա լեգիտիմությունը…»,- արձագանքեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Հարցին ավելի ուշ պատասխանեց նաեւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը: Վարդեւանյանը վստահեցրեց, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, նրան նշանակել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հաշվի առնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը:
Ըստ Վարդեւանյանի, մի նժարի վրա ժողովրդավարությունն է, մյուս նժարի վրա՝ իրավական պետության սկզբունքը: Պետք է իսպառ բացառվի իրավական պետության սկզբունքի խախտումը. «Այն, որ պետք է փոխվարչապետը պաշտոնավարի, դա ե՛ւ իրավական, ե՛ւ ժողովրդավարական մոդել է»,- ասաց նա:
Ո՞ւր են 320 հազար ընտրողները
Դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր ուղղեց նաեւ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հիշեցնելով, որ 2017-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 575 հազար ընտրող, իսկ 2018-ի եւ 2021-ի ընտրություններին համապատասխանաբար 1 մլն 261 հազար եւ 1 մլն 281 հազար ընտրող, Վահե Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ո՞ւր են այդ 300-320 հազար ձայները, որոնք վճռորոշ ձայներ էին ընդհուպ իշխանություն կազմելու համար: Նա ընդգծեց՝ ընտրական խիստ ազդեցիկ մասնակցային գործոնի իմաստով, բացառությամբ 2018-ի ապրիլի քաղաքական հեղափոխությունից այլ որեւէ էական հատկանշական բան տեղի չի ունեցել:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ 2017-ին ստորագրված ցուցակների հրապարակման ինստիտուտը ներդրվեց, բայց մինչ այդ էլ վերահսկողական մեխանիզմ կար, որ եթե մարդը չէր գալիս քվեարկության, հնարավոր էր հեշտությամբ ստուգել, պարզել: «Ինչ վերաբերում է մասնակցությանը, կարող է պատճառը լինել մեկը. մարդիկ, որ մասնակցել են ընտրություններին, հետո չեն մասնակցել: Թե ինչ պատճառով՝ չեմ կարող ասել, չենք հետազոտել»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Վահե Գրիգորյանը նույն հարցն ուղղեց նաեւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին: «Որեւէ ուսումնասիրություն կատարվե՞լ է, սա ընտրական անոմալիա է: Եթե նախկինում այդ ընտրողները որեւէ այլ գործոնների ազդեցությամբ են մասնակցել, որ հետագայում չեն մասնակցել, այս հարցը չի կարող անցնել աննկատ ու որեւէ պարզաբանում չունենալ: Նման անոմալիա 98-ին է եղել, երբ շեշտակի բարձրացել է ընտրողների մասնակցությունը, հարաբերականորեն կայուն մնացել է մինչեւ 2018-ը, հետո կտրուկ ընկել է: Այս հարցը ի՞նչ բացատրություն ունի»:
Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Կողմնակի ազդեցությունների մասին, երբ խոսք էր գնում դիտորդական առաքելությունների զեկույցներում, մեր հասարակությունն էլ ականատես էր լինում շտաբներում գումար բաժանելու դեպքերի, կողմնակի ազդեցությունների, ես միգուցե դրանով եմ բացատրում»:
Հարցերից հետո Վահե Գրիգորյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ ընդիմադիրների կողմից ներկայացվող տարբեր միջնորդությունները իրենց շեղում են բուն օրակարգից, մինչդեռ ՍԴ-ն դիմումի քննության վերջնաժամկետ ունի:
«Ես ուզում եմ բոլորիս մեկ անգամ եւս հիշեցնել, ամսի 17-ին Հայաստանը պետք է ունենա Սահմանադրական դատարանի որոշումը՝ ինչպիսինն էլ դա լինի: Մեր առաքելությունն է չշեղվել մեր օրակարգից եւ արագ բոլոր դատավարական երաշխիքների պահպանմամբ ավարտել այս գործի քննությունը եւ կայացնել որոշում, որին սպասում է ողջ հանրապետությունը»,- ասաց Գրիգորյանը:
դռնփակ ռեժիմում
Օրվա ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը եւ երբ է վերադարձել, ինչպես նաեւ ներկայացնել այն քաղաքացիների թիվը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից եւ վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել եւ ինչ պատճառներով:
«Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել: Այն միջնորդությունը, որը վերաբերվում են ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,- ասաց ՍԴ նախագահը:
Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերվում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում:
Որոշ միջնորդությունների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավո՞ր է բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդությունների մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու եւ մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որեւէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկատվությունը կարող է տրամադրվել, բայց արդյոք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետեւաբար, այդ տեսակ հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի, որ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը», - ասաց Մուկուչյանը:
Այնուհետեւ Դիլանյանը խնդրեց հասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին լքել նիստերի դահլիճը: Որոշվեց փակ ռեժիմով քննարկել հարցով զեկուցող Էդգար Շաթիրյանի առաջարկը՝ նիստը դռնփակ շարունակելու մասին: Որոշ ժամանակ անց նիստը կրկին «բացվեց» եւ հայտարարվեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը կշարունակվի այսօր՝ 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT