Երևան
12 °C
Երեւանի 28 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ բողոքելով, որ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինն իր կազմակերպությանը չնչին պատճառի համար տուգանել է 30 հազար դրամով:
«Մեզ կանչել էին իրենց հիմնարկ: Նախ, հարյուր ժամ Դավիթաշենում այդ կորած-մոլորված հիմնարկն էինք փնտրում: Մի կերպ ենք գտել: Թե ինչ է դա իրենից ներկայացնում, ես այդպես էլ չեմ հասկանում: Մեզ ասացին, որ տուգանում են մեքենաներից մեկում թղթիկի բացկայության պատճառով, որի վրա գրված է մեր ընկերության անվանումն ու հեռախոսահամարը»,- պատմեց երթուղու տնօրենը՝ ցույց տալով մի քանի օր առաջ տեսչությունից ստացած նամակը, որտեղ նշված էր տուգանքի մասին:
Ըստ տեսչական մարմնի արձանագրության՝ «Հակո» արտադրական կորպորատիվին պատկանող (տնօրենը Վլադիկ Աբրահամյանն է) «Գազ» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը շահագործվել է առանց սպասարկող կազմակերպության անվանման եւ դրա գտնվելու վայրի նշումով ցուցանակի: Որոշման մեջ նշված է՝ Վլադիկ Աբրահամյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգնաք՝ 30 հազար դրամի չափով:
«Այդ թուղթը մենք հարյուր անգամ կպցնում ենք, հարյուր անգամ պոկվում է: Սովորություն ունեինք՝ մեքենայում մեր հասցեն ու հեռախոսի համարը կպցնում էինք սալոնում, բայց տեսել ենք, որ պոկում են, սկսել ենք կպցնել հենց վարորդի կաբինայից, այնտեղ էլ դիմացը նստում են երկու ուղեւոր, պատահում է, որ վարորդը իջնում է կանգառ ծխելու՝ պոկում են ինչ-որ մարդիկ»,- պատճառաբանում է 28 համարի երթուղու տնօրենը:
Աբրահամյանն արդեն 24-րդ տարին է՝ 28 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրենն է, ասում է՝ բոլոր վճարները միշտ նորմալ կատարել է ու բարեխիղճ աշխատել: Նշում է, որ վերջին շրջանում երթուղին սպասարկում են 15 մեքենայով: Քաղաքացի Աբարահամյանն իրեն տուգանած տեսչության գոյությունն անհիմն է համարում: «Եթե Փաշինյանն իմանա, ուսումնասիսրի սրանց արածը, այս հիմնարկը կփակի, որովհետեւ սա գոյություն չունեցող, զրո արժեքով հիմնարկ է»,-ասում է նա:
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ավտոտրանսպորտային վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող մարմին է՝ Կառավարությանը ենթակա:
Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը մեզ փոխանցեց, որ սա Վլադիկ Աբրահամյանին պատկանող տրանսպորտային ընկերության հետ կապված առաջին նման դեպքը չէ:
Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արդեն մի քանի անգամ է հայտնաբերվել նույն տիպի խախտում 28 համարի երթուղին սպասարկող կազմակերպության դեպքում: Խնդիրը տարբեր անգամներ արձանագրվել է տարբեր պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների մոտ: Արձանագրություն է կազմվել տրանսպորտի բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ:
«Կազմակերպության պատասխանատուն լսումների է հրավիրվել, գործի քննությանն անձամբ մասնակցություն է ունեցել տնօրեն Վլադիկ Աբրահամյանը, որի արդյունքում շտկվել է նախորդ տարվա խախտումը: Տեսչական մարմինը վարույթը կարճել: Նույն կազմակերպության մոտ նույն խախտումն է արձանագրվել նաեւ 2020 թվականին»,- ասաց նա:
Զոհրաբյանը նաեւ հայտնեց՝ տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա դիտարկում, վերահսկողություն, որի արդյունքում ե՛ւ կանգառի կետերում ե՛ւ երթակարգավարական կետերում ու երթուղիների վերջնագծերում ստուգվում են կազմակերպությունների կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Հետաքրքրվեցինք, թե հիմանականում ի՞նչ խախտումներ են արձանագրվում: Պարզվեց ամենատարածված խախտումը տվյալ երթուղին շահագործող կազմերպության անվանման եւ գտնվելու վայրի մասին վկայող ցուցանակի բացակայությունն է: Հաճախ առանձին տրանսպորտային միջոցների վարորդներ խախտում են նաեւ չվացուցակների ճիշտ ժամանակն ու ըստ չվացուցակի շահագործումը: «Լինում են նաեւ դեպքեր, երբ մրցույթին մասնակցելու ժամանակ կազմակերպությունում մեկ տրանսպորտի համարանիշ է գրանցվում, սակայն ստուգման արդյունքում պարզվում է, որ երթեւեկությունն ապահովում է մեկ այլ պետհամարանիշի՝ լիցենզիա չունեցող տրանսպորտ»,- մանրամասնեց Ելենա Զոհրաբյանը:
Վերջինիս խնդրեցինք ներկայացնել, թե վերջին շրջանում շա՞տ են արդյոք Կանոնավոր ուղեւորափոխադրումների խախտումները: Պարզվեց, նախորդ եռամսյակում՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում միայն Երեւանի տարածքում 5 տասնյակից ավելի արձանագրություններ են կազմվել: Դրանց մեծ մասը մեքենաներում տվյալ երթուղին սպասարկող կազմակերպության անվանման եւ գտնվելու վայրի նշումով ցուցանակի բացակայության պատճառով է: «Այդ մասով 3 ամիսների ընթացքում արդեն 23 արձանագրություն ունենք»,- ասաց նա:
Ըստ Զոհրաբյանի՝ շատ է նաեւ ճանապարահային թերթիկի բացակայությամբ երթեւեկությունը, երբ երթուղայինները շարժվում են առանց թերթիկի, որի մեջ ուղեւորափոխադրում իրականացնելուց առաջ պետք է նշված լինի վարորդի առողջական վիճակի ու տրանսպորատային միջոցի տեխնիկական վիճակի զննման մասին նշումները:
«Իհարկե՝ քիչ է, բայց ունենք նաեւ չվացուցակի խախտում: Ամառվա այս ամիսներին նաեւ շատացել են հատկապես հանգստյան սեզոնով պայմանավորված ուղեգծի ինքնակամ շեղումները: Շաբաթ եւ կիրակի օրերին տարբեր տրանսպորտի վարորդներ դպրոցականներին կամ կոլեկտիվներին քաղաքից դուրս տեղափոխելու անհատական պատվերներ են ընդունում: Արդյունքում մայրաքաղաքում հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին տրանսպորտի սակավությունը կարծում եմ՝ բոլորիս համար է ակնհայտ»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նաեւ հայտնեց, որ վերջին մեկ ամսում Երեւանի տարածքային բաժնում ուղեգծից ինքնակամ շեղման արդեն 6 արձնագրություն կա կազմված. «Մարզային կառույցի տրանսպորտային անվտանգության կառույցներն էլ իրենց հերթին են արձանագրումներ իրականցնում: Բավականին շատ է այս խնդիրը նաեւ այնտեղ»: Ուղեգծից ինքնակամ շեղման համար նախատեսվում է սահմանաված աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն նվազագույնը 100 հազար դրամ տուգանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT