Տեղային սադրանքներ կարող են լինել, բայց պատերազմի վտանգ այս պահին չեմ տեսնում. պատգամավոր (տեսանյութ)

Չնայած խաղաղության մասին բարձր հայտարարություններին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է զավթողական հռետորաբանությունը:

Նախօրեին 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց պարգեւատրելիս Ալիեւը հայտարարել է. «Այժմ, հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակումից հետո ադրբեջանական բնակչությունը կվերադառնա նախնիների հողեր։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները վերադառնալու են հայրենի օջախներ։ Զանգեզուրը մեր հայրենի հողն է, Սեւանը եւ Երեւանը մեր հայրենի հողերն են»:

Եվ զավեշտն այն է, որ այսքանից հետո Ալիեւը խոսել է նաեւ խաղաղության համաձայնագրի մասին՝ ընդ որում դրա չստորագրման մեղքը գցելով Հայաստանի վրա:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Այսինքն մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել։ Հայաստանի կողմից, սակայն, որեւէ արձագանք չկա։ Ավելին՝ մեզ ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ։ Կարծում եմ, որ դա նրանց կողմից մեծ սխալ է», - հավելել է նա:

Հաջորդ գործընթացը, որի չիրականացման մեջ նա մեղադրել է հայերին՝ սահմանազատումն է. «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանները, սկսեն աշխատել սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ։ Դելիմիտացիայի հարցում միջազգային կազմակերպություններից եւս այժմ դրական ազդակներ են ստացվում։ Եթե Հայաստանում դա չեն ցանկանում անել, իրենց գործն է։ Հայերը, սակայն, պետք է լավ մտածեն այդ ուղղությամբ, քանի որ հետագայում կարող է ուշ լինել», - սպառնացել է Ադրբեջանի նախագահը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց Ալիեւին: 

«Ապշերոնի բռնապետն իր այս ելույթի նման լկտի ելույթ չի ունեցել։ Ինքս դրան համարժեք բարբաջանքներ չեմ հիշում։ Այն բացահայտ ձեռնոց է ոչ միայն Հայաստանին ու նրա անվտանգությանը, այլեւ միջազգային հարաբերություններին ու կարգին։ Այս հոխորտանքները միջազգայնորեն անպատասխան չպետք է մնան»,- Ալիեւի ելույթի մասին իր ֆեյսբուքի էջում այսպես գրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ալիեւի սպառնալիքները պետք է կոշտ արձագանքի արժանանան։ Մենք պետք է մեր ունեցած բոլոր ներքին հակասությունները մի կողմ դնենք ու պայքարենք ընդդեմ թշնամու՝ մեր մարտահրավերների լուծման համար:

Համերաշխություն երկրի ներսում, անհանդուրժողականություն ընդդեմ արտաքին թշնամու. այլ տարբերակ չկա»,- իր հերթին Ադրբեջանի առաջնորդին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Երեկ ԱԺ ամբիոնից թեմային անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից, որին բոլորն են ձգտում։

«Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով՝ պատկերացնում է ռազմավարի պուրակներ, պատկերացնում է տարածքային ակնհայտ հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ: Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ եւ փոխխոսնակի մակարդակով անվանում դա «ադրբեջանական հող», որտեղ իրենք պետք է վերադառնան: Այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը: Եվ ահա այս թեզերով եւ գործելաոճով, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներթափանցել ադրբեջանական զորքեր, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ սա իրականում ոչ թե խաղաղության, այլ լարվածության նոր օջախների մասին խոսույթ է։ «Սրանով Ադրբեջանը մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը ու այս ամենը Անկարայի բացահայտ աջակցությունն է ստանում: Շուշիի հայտնի հռչակագիրը դրա վառ ապացույցն է»,- իր ելույթում նշեց Տաթեւիկ Հայրապետյանը:

Նա միջազգային գործընկերներին հորդորեց Ալիեւի քարոզչությանը տուրք չգնալ, չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը եւ սպառնալիքը, որովհետեւ սա մարտահրավեր է ոչ միայն Արցախին, Հայաստանին ու հայ ժողովրդին, այլեւ համայն մարդկությանը:

Ալիեւի սպառնալիքների շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ.

- Պարոն Խաչատրյան, երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով սահմանի Երասխի հատվածում զոհ ունեցանք: Կան կարծիքներ, որ լարվածության նոր օջախ է ստեղծում Ադրբեջանը: Ի՞նչ զարգացում կարող է ունենալ այս իրավիճակը:

- Սա գնահատում եմ սովորական սադրանք, Ադրբեջանի շատ ծանոթ ձեռագիրն է, որ ամեն անգամ սահմանային մի հատվածում սադրում են այսպիսի իրավիճակներ. սպասելի են միշտ այսպիսի իրավիճակները, կարեւորն այն է, որ սրանք էսկալացիա չապրեն եւ չդառնան մեծածավալ գործողություններ եւ խաղաղ գործընթացը չխաթարվի: Բայց ամեն դեպքում մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն բոլոր սցենարներին եւ այդ սադրանքներին պետք է համարժեք պատասխան տան, ինչը, կարծում եմ, այս դեպքում մեր զինված ուժերը պատվով կատարել են:

- Վստահաբար տեղյակ եք, որ Ալիեւը երեկ կրկին հայտարարել է Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին, ասել է՝ Սեւանը մեր հողն է, Երեւանը մեր հողն է, մենք վերադառնալու ենք: Ինչո՞վ եք պայմանավորում այս հռետորաբանությանը վերադարձը:

- Ես, որպես քաղաքացի եւ պատգամավոր, Ալեւի մոտ նկատում եմ հոգեխանգարման երեւույթներ: Նման հայտարարություններ անելով նա երեւի փորձում է վախի, ապակայունացնող մթնոլորտ ստեղծել ՀՀ-ում եւ ասեմ, որ որոշ ժամանակ անց դա նրան ինչ-որ կերպ հաջողվում է: Կարծում եմ, այդպիսի հայտարարությունները հետագա բանակցային գործընթացի վրա ազդելու փորձ են: Նա փորձում է իր դիրքերը ավելի ամրապնդել, որպեսզի կարողանա դիվանագիտական պրոցեսում ավելի բարձր դիրքերից խոսել, պատերազմում կրած իր հաջողությունների հետ մեկտեղ նաեւ ավելացնի այս սպառնալիքնները, որպեսզի ավելի մեծ հաջողություններ ունենա:

Բայց իհարկե Ալիեւի հայտարարությունները ուղղակի հարիր չեն որեւէ երկրի նորմալ առաջնորդի: Այս ամենին պետք է գնահատական տան միջազգային կառույցները եւ պետությունները, որովհետեւ սա ուղղակի սադրանք է եւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված ագրեսիայի սպառնալիք:

- Կարո՞ղ է այդ սպառնալիքը վերածվել պատերազմի, թեեւ Ալիեւը խոսում է նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ ասելով, որ Հայաստանը չի համաձայնում դրան:

- Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ պատերազմի վտանգ կա, բայց սադրանքներ կարող են լինել, տեղային, սահմանային միջադեպեր կարող են հրահրվել. Ադրբեջանի ձեռագիրն է եւ չեմ բացառում այդպիսի դեպքերը, բայց պատերազմի վտանգ չեմ տեսնում: Սա չի նշանակում, որ մենք ինտենսիվ չպետք է պատրաստենք մեր բանակը այնպիսի վիճակի, որ ցանկացած իրավիճակում հնարավորություն ունենա հակազդել թշնամուն. ամեն դեպքում մենք պատրաստ պետք է լինենք ամեն ինչի՝ ե՛ւ պատերազմական գործողությունների, ե՛ւ հակազդելուն, ե՛ւ մեր սահմանների անվտանգությունը ապահովելուն: Այս ուղղությամբ բանակում շատ անելիք կա, ես կարծում եմ բանակում պետք է հստակ միջոցառումներ, մեծածավալ բարեփոխումներ իրականացվեն, որպեսզի մենք կարողանանք այսօրվա մեր առջեւ դրված խնդիրները լուծելի դարձնել:

- Բարեփոխումներն ի՞նչ ընթացքի մեջ են, տեղյա՞կ եք:

- Կարծում եմ, մոտ ապագայում մենք կունենանք այն տեսլականը, որով պետք է առաջ շարժվի մեր բանակը եւ որով պետք է իրականացվեն բարեփոխումները: Այս պահի դրությամբ այդ տեսլականն է կազմվում, այդ ծրագիրն է մշակվում, թե ինչպես եւ ինչ միջոցներով պետք է դա իրականացվի: Կարծում եմ դա հնարավորինս հրատապ պետք է իրականացվի: Բանակում իրականացվող բարեփոխումները գուցե այդքան էլ տեսանելի չեն լինում հանրության համար, բայց մոտ ապագայում մենք հաստատ տեսանելի արդյունքներ կունենանք այս ուղղությամբ:

- Վերադառնալով Ալիեւի հայտարարություններին. պարոն Խաչատրյան, Ալիեւն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կարգավիճակի հարց այլեւս չկա: Մենք պահանջում ենք բանակցություններ՝ այս հարցով: Ինչպե՞ս ենք պատկերացնում նրա հետ բանակցային սեղան վերադառնալը:

- Շատ բան կա բանակցելու՝ սկսած գերիների վերադարձից, վերջացրած տեղային ներխուժումների խնդրից, որ այլեւս նման բան չանեն: Եվ իհարկե, գլխավոր հարցը, հարցերի հարցը Արցախի կարգավիճակի հարցն է: Վաղ թե ուշ պետք է կարգավիճակ տրվի Արցախին, Արցախի անկախությունը պետք է ճանաչվի. դա միակ երաշխիքն է Արցախի, Արցախի բնակչության անվտանգության: Կարծում եմ, որ այս ուղղությամբ առաջիկայում գործուն միջոցներ կձեռնարկվեն, այլ տարբերակ չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2364 դիտում

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը