Կարող ես հաղթել մարտի դաշտում և պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ. ուր կարող է տանել Ալիևի հռետորաբանությունը. Regnum

Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծագործական» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ոլորտում դեռ սպառված չէ: Ի վերջո, հակամարտությունն ինքնին չի լուծվել: Բայց մինչ այժմ Ռուսաստանը կարծես չի համարձակվում ինքնուրույն խաղ սկսել:

Այս մասին ասվում է Regnum-ի հոդվածում՝ հայ-ադրբեջանական հակամարտության և վերջին զարգացումների մասին:

Հեղինակը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացրել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինկենը «շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների անցկացման կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել հունիսի 20-ին»: Բայց այս իրադարձությունը, ըստ հեղինակի, ուշագրավ է այլ պատճառով:

Պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնը «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը», և կոչ է արել Հայաստանին «կառուցողական համագործակցություն ունենալ ԵԱՀԿ միջոցով»:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հանդես է եկել ավելի ծավալուն տեղեկատվությամբ: Նշվում է, որ Բլինկենը «հատկապես շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերսկսելու կարևորությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա գտնել խնդրի տևական և երկարաժամկետ լուծում: «Բացի այդ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, հանդիպելով Փաշինյանի հետ, հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լ եռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»: Այս ամենի հետ միասին մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների՝ Բաքվի հրավերով դիվանագիտական կորպուսի հետ Շուշի քաղաք այցելությունից հրաժարվելը:

Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները համերաշխություն են ցուցաբերել այս հարցում, ինչն ընկալվում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրների ընդհանուր մոտեցմանը հավատարիմ մնալու իրենց համաձայնություն: Սա կարծես թե սուր հակադրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, թե «Երևանը, Սյունիքը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», որ «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, կա Ղարաբաղ», ուր «շինարարության նոր դարաշրջան է սկսվել հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում», և «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտել է իր լուծումը»:

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ հակամարտությունը չի լուծվում, թող նա նշի, թե ինչպես է տեսնում իր լուծումը»,- հայտարարել է Ալիևը: Խնդիրն այն է, որ Ալիևը չի կարող հեռանալ «հաղթական հռետորաբանությունից», իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ գործում է ուժի դիրքերից, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կայացած խաղաղության համաձայնագրից հետո նա ստիպված պետք է կիրառեր փափուկ մոտեցում:

Ըստ Regnum-ի՝ եթե Բաքուն ի վիճակի չէ դա անել, ապա կանեն մյուսները, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սա այբուբենն է, որն ասում է՝ «կարող ես պատերազմը հաղթել մարտի դաշտում և պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ»: Եվ այս պարագայում Ադրբեջանը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը՝ ըստ էության արգելափակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մեկնարկը: Մինչդեռ Երևանը պատրաստ է հետևել համանախագահող երկրների հայտարարությանը, որով հակամարտության կողմերին կոչ է արվում վերսկսել բարձր մակարդակի հանդիպումները միջնորդների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում:

Բայց արդյոք սա հնարավո՞ր է:

«Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը «ստեղծագործական է», և դա չի բացառում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ուղղությամբ դեռ չի սպառվել: Մինսկի խումբը և նրա համանախագահները պետք է նպաստեն հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման բանակցություններին: Հարցը չի լուծվել, և Մոսկվան, ըստ ամենայնի, դեռ չի որոշել անկախ խաղի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից դուրս:

Հետևաբար հարցը, թե ինչպես և ինչ պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել իր միջնորդական առաքելությունը՝ լուծելու Ղարաբաղի հիմնախնդիրը այն պայմաններում, երբ, ըստ ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի, «հին ստատուս քվոն արմատապես կոտրված է, բայց նորը դեռևս ձեռք չի բերվել», դրա ձևավորումը տեղի է ունենում, ինչպես ասում են, «ներկայացման ընթացքում», որը գերլցված է իր սեփական դրամայով՝ Մինսկի խմբի գործունեության վերսկսման «հնարավորությունների բացով»:

Միևնույն ժամանակ, Մոսկվան պնդում է, որ իր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, և իրականում Ռուսաստանն է, որ հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր:

«Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված լինելու մասին» Ալիևի հայտարարությունների համատեքստում տրամաբանորեն հետևում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ համաձայնագրերի հնարավորությունը Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ, ներառյալ, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դրությունները դադարեցնելու կամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքի մասին համաձայնագրի կնքումը»,- ասվում է հոդվածում և նշվում, որ տեսականորեն ոչինչ այս ամենին չի խանգարում:

Եթե սկսվի նման սցենար, ապա Մինսկի խմբի՝ իր նախկին ձևաչափով գործունեության անհրաժեշտությունը կվերանա՝ կարգավորման նոր գործոնների ի հայտ գալու պատճառով: Բայց Ալիևը խոչընդոտում է այս ճանապարհին, և նրա առաջարկած հետագա գործողությունների հնարավոր տարբերակը համաշխարհային դիվանագիտության կողմից աջակցություն չի գտնում: Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե Բաքուն սկսի իրագործել Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիգ Զուլֆուգարովի առաջարկը՝ բոյկոտելու Մինսկի խմբի համանախագահող երկրների դիվանագիտական առաքելությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2699 դիտում

Տիբեթում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ից. տեսանյութ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներից 3-ը երեխաներ են

Ժամանցի վայրի վերածված Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի. տեսանյութ

Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին

Բախվել են «Օպել»-ն ու մարդատար «Գազել»-ը, կարճ ժամանակ անց վերջինին հարվածել է «BMW»-ն. կան վիրավորներ

Հայաստան-Ադրբեջան պատերազմի վտանգ չկա, Եվրամիության դիտորդները պաշտպանում են. Սուքիասյան. տեսանյութ

Ալիևն ասել է՝ երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների նոր հանդիպումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2025-ի երկրորդ նիստը. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ

Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր

360 ալիքի հաղորդավարուհին եթերում հայտնվել է անհարմար իրավիճակում. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»

Մարդը կարող է չիմանալ, որ վարակված է. ինչ վտանգներ ունի մետապնևմովիրուսը, և ինչպես պայքարել դրա դեմ

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ. ինչ է քննարկվել

Թուրքիան ռազմածովային զորավարժություն է անցկացնում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՌՈ-ն զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինություններից, չփոխանցել սմարթֆոն և այլ իրեր

Դեսպան Սողոյանը հավատարմագրեր է հանձնել Իրաքի նախագահին, վերահաստատել համագործակցության ՀՀ պատրաստակամությունը

Մահացու ձնաբուք ԱՄՆ-ում. կան զոհեր, չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ

Վիճաբանություն-ծեծկռտուք հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ. ով կփոխարինի նախարարին

Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են. ինչ տրամադրությամբ բանակ մեկնեցին գյումրեցի նորակոչիկները. տեսանյութ

Արարատ Միրզոյանը կամփոփի 2024-ին իրականացված աշխատանքները. հայտնի է ասուլիսի օրը

Սանկտ Պետերբուրգ-Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել

Արարատի մարզում կատվի նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Աշխատանքային հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա. արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից

Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը, Ցուկերբերգն ասել է՝ ինչով դրանք կփոխարինվեն. տեսանյութ

Ծեծել են իրենց 27-ամյա համերկրացուն, հափշտակել 200 հազար դրամ և փախել. ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի

Վարչապետը հանձնարարականներ է տվել. քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Ժան Մարի Լը Պենը

Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին

Մարգարիտայի ուղին. կրկեսից՝ գերություն, այնուհետ՝ փրկություն. ինչպես է ազատվել հանգստյան գոտում պահված արջը

Հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետում. կայանված մեքենան դարձել է ոչ շահագործելի

Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Հեղեղվել են Սաուդյան Արաբիայի սուրբ քաղաքներ համարվող Մեքքան և Մեդինան. վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին

3450 խախտում Երևանում, ևս 11 հազար 955-ը՝ մարզերում. տոնական օրերին պարեկների ծառայության արդյունքները

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել