Երևան
12 °C
Ընդունելության քննությունների երկրորդ փուլի արդյունքները վերջերս բուռն քննարկում առաջացրին սոցցանցերում եւ մամուլում: Բանն այն էր, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, հրապարակելով մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները, նշել էր, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունից մասնակիցների 46,9 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: Բազում օգտատերեր, ոլորտի մասնագետներ սկսեցին խոսել այս առարկայի բարձիթողի վիճակի վերաբերյալ, քննադատություններ անել, անհանգստություն հայտնել՝ նշելով, որ մայրենի լեզվի նկատմամբ լուրջ մոտեցում եւ վերաբերմունք չկա:
ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այդ տվյալները վերաբերում են քննությունների երկրորդ փուլին, որին մասնակցել է ընդամենը 98 դիմորդ: Հիմնական եւ երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը:
ԳԹԿ մամուլի խոսնակ Կարո Նասիբյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանրությանն անհանգստացնող այս թեմային, նշեց, որ հայոց լեզվի միասնական քննության արդյունքները տարիների միջին ցուցանիշն է։
Որպես օրինակ նշենք, որ 2020 թ.-ին, երբ համաճարակային իրավիճակով պայմանավորված, քննություններն անց են կացվել միայն առաջին փուլով, այս առարկայի քննությանը մասնակցել է 1712 դիմորդ, 7․5-ից ցածր միավոր է ստացել նրանցից 445-ը կամ 26 տոկոսը: 2019 թ.-ին մասնակցել էր 5701 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չէր հաղթահարել 1161 դիմորդ կամ մասնակիցների 20.4 տոկոսը։
«Տարիներ շարունակ անգլերենից, ընդհանրապես՝ օտար լեզվից մեր դիմորդներն ավելի բարձր են ստանում, այս տարի բարձր ստացան նաեւ հայոց պատմությունից (այս առարկայից 20 միավոր է ստացել 135 դիմորդ-խմբ.): Այսինքն՝ հայոց պատմության եւ անգլերենի միջին միավորները գրեթե հավասարվեցին: Իսկ հայոց լեզվի գնահատականները տարիների միջինն էր, որեւէ խնդիր այստեղ չկա»,- ասաց Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով՝ քննությունների երկրորդ փուլում ցածր է լինում բոլոր առարկաների գնահատականները:
«Տարիներ շարունակ փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կա՛մ կեսը, կա՛մ երկու երրորդը, նույնիսկ տարիներ են եղել, որ երեք քառորդը ստանում են անբավարար գնահատականներ»,- նշեց նա:
Ընդունելության քննությունների երկրորդ փուլում նման ցածր գնահատականների հանգամանքը Կարո Նասիբյանը բացատրեց հետեւյալ կերպ.
«Ես երկրորդ փուլի դիմորդներին բաժանել եմ երեք մասի. առաջինն այն դիմորդներն են, որոնք պատրաստված են, ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել ընդունելության քննությունների առաջին փուլին, երկրորդ մասն այն դիմորդներն են, որոնք եկել են միավոր «փախցնելու» համար, եւ երրորդ մասը նրանք են, որոնք այնքան որ դիմել են՝ տեսնելու համար՝ իրենց բախտը կբերի՞, թե ոչ: Հենց երկրորդ եւ երրորդ մասն է հիմնականում ստանում անբավարար գնահատական»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:
Նասիբյանը նշեց նաեւ, որ ընդունելության քննությունների երկրորդ փուլի ցածր միավորները պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ երկրորդ փուլը ամբողջությամբ կազմակերպում են ԳԹԿ փորձառու մասնագետները;
«Եթե ընդունելության առաջին փուլին մենք օգտագործում ենք 400-ից ավելի ԳԹԿ ներկայացուցիչներ եւ կազմակերպիչներ՝ դրսից, ապա երկրորդ փուլում այդ ամբողջը կազմակերպում է ԳԹԿ-ն, որի մասնագետները, բնականաբար, քննությունը կազմակերպում են անթերի: Դա էլ է լինում պատճառը, որ ավելի շատ օգտվողների ենք կարողանում հայտնաբերել եւ քննություններից հեռացնել»,- նշեց Կարո Նասիբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT